«Ռեալը» մտադիր է Ազարի դիմաց «Չելսիին» առաջարկել 100 միլիոն եվրո և Բեյլին. Express – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+18.09 oC

«Ռեալը» մտադիր է Ազարի դիմաց «Չելսիին» առաջարկել 100 միլիոն եվրո և Բեյլին. Express

19:40 18.02.2018

Բրիտանական Express պարբերականի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին: Իսպանական ակումբը բելգիացու տեղափոխման համար պատրաստ է lոնդոնցիներին առաջարկել100 մլն եվրո և ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին:

 Ազարը «Չելսիի» հետ դեռ նոր պայմանագիր չի ստորագրել, նրա ընթացիկ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոնդոնյան դերբիում «Չելսին» հաղթել է «Տոտենհեմին»

12:40 03.05.2024

Լոնդոնյան դերբիում «Չելսին» հաղթել է «Տոտենհեմին»

«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված խաղում ընդունել էր «Տոտենհեմին» և առավելության է հասել 2-0 հաշվով: Լոնդոնյան դերբիում գոլի հեղինակ են դարձել Տրեվո Չալոբան և Նիկոլաս Ջեքսոնը: Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը 34 խաղից հետո 51 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Տոտենհեմը» նույնքան հանդիպումից հետո 60 միավորով 5-րդն է: ...

Սաուլ Ալվարեսն ու Օսկար Դե Լա Հոյան ընդհարվել են ասուլիսի ժամանակ

11:41 03.05.2024

Սաուլ Ալվարեսն ու Օսկար Դե Լա Հոյան ընդհարվել են ասուլիսի ժամանակ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարես Կանելոն (60-2) ու 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, այժմ Golden Boy պրոմոութերական ընկերության ղեկավար Օսկար Դե Լա Հոյան (36-6) ընդհարվել են մամուլի ասուլիսի ժամանակ։ Իր խոսքում 51-ամյա Դե Լա Հոյան հիշեցրել է Սաուլ Ալվարեսի՝ Գենադի Գոլովկինի դեմ կայացած մենամարտից առաջ արգելված խթանիչներ օգտագործելու […] ...

Ռալֆ Ռանգնիկը հրաժարվել է գլխավորել Մյունխենի «Բավարիան»

11:28 03.05.2024

Ռալֆ Ռանգնիկը հրաժարվել է գլխավորել Մյունխենի «Բավարիան»

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրաժարվել է գլխավորել Մյունխենի «Բավարիան»։ Գերմանացի մասնագետը հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ «Ամբողջ սրտով նվիրված եմ Ավստրիայի հավաքականում աշխատանքին։ Մեծ բավականություն եմ ստանում դրանից։ Ցանկանում եմ ընդգծել, որ դա ոչ թե մերժում է «Բավարիային», այլ ընտրություն՝ իմ թիմի օգտին։ Ամբողջությամբ կենտրոնացած եմ […] ...

Երևանում մեկնարկում է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչը»

11:11 03.05.2024

Երևանում մեկնարկում է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչը»

Երևանի Մարզահամերգային համալիրում այսօր կմեկնարկի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչը»։ Առաջին օրը կկայանան երկու կիսաեզրափակիչները։ Ժամը 18։00-ին կհանդիպեն պորտուգալական «Բենֆիկան» ու իսպանական «Պալմա Ֆուտզալը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը։ Իսկ ժամը 21։00-ին եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն իսպանական «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը «Պալմա Ֆուտզալն» է։ ...

Ռուսաստանի և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն

10:57 03.05.2024

Ռուսաստանի և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն

Ֆուտբոլի Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն հունիսի 7-ին։ Խաղը կկայանա Մինսկի օլիմպիական ստադիոնում, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բելառուսները 97-րդն են։ Այդ հանդիպումը կհաշվարկվի վարկանիշային ցուցակում։ Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները նախկինում հանդիպել են չորս անգամ։ Նախորդ խաղը կայացել է 2015 թվականին և ավարտվել ռուսների հաղթանակով՝ 4-2 հաշվով։ ...

BACK_TO_TOP