TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+6.09 oC

Ռոբերտ Քոչարյան

Մհեր Գրիգորյանը ԿԲ նախագահի ամենահավանական թեկնածուն է. «Ժամանակ»

09:48 06.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին ԲՀԿ քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը ԿԲ նախագահի ամենահավանական թեկնածուն է: 2020 թվականին լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և քանի որ գործող Սահմանադրությունն արգելում է ԿԲ նախագահին երկու ժամկետից ավելի պաշտոնավարել, պետք է ընտրվի ԿԲ նոր նախագահ: Մհեր Գրիգորյանը մինչև փոխվարչապետ նշանակվելը փաստացի Ռոբերտ Քոչարյանին […]

̰
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ

17:59 04.07.2019

Այսօր Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում […]

̰
ՌԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործին անդրադարձ չի եղել. Ալեն Սիմոնյան

23:49 03.07.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված ՌԴ խորհրդարանի պատգամավոր Կոստանտին Զատուլինի գնահատականի վերաբերյալ  հարցին։ «Ո՛չ: Ես նախ և առաջ կարող եմ ասել, որ Ռուսաստանում կան հարյուրավոր պատգամավորներ, և երկու հանդիպումներն էլ անցել են շատ ջերմ, շատ լավ, և որևիցե հարց չի քննարկվել, եղել են […]

̰
ՍԴ-ն որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով միջնորդությունը

23:02 03.07.2019

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Արամ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Որոշման մեջ ասված է.  «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդևանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի […]

̰
Դատարանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

11:56 03.07.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան դատական գործընթացին և հաջորդող գործողություններին: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ամսի 25-ին հրապարակված դատական ակտով Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվել է, և գործը պետք է վերսկսվի նույն դատարանում՝ ընդհատման պահից, այսինքն՝ ներկայում Առաջին ատյանի դատարանում այդ պրոցեսը պետք է շարունակվի, […]

̰
Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց, և քրեական գործն ուղարկվեց դատարան

21:32 02.07.2019

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել են հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումների հիմնավորումները։ Նախ՝ ինչո՞ւ որոշեց դատավոր Արմեն Դանիելյանը կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ որոշման պատճառաբանական մասի՝ դատավորը եզրահանգում է, որ ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա հակաօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի […]

̰
Իմ պարտականությունն է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում երկրում. ՌԴ դեսպանը` Քոչարյանի հետ հանդիպման մասին

15:10 02.07.2019

Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցերին, անդրադարձել է իր՝ ՀՀ քաղաքական տարբեր գործիչների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպմանը: Նա չի մանրամասնել, թե ինչ են քննարկել երկրորդ նախագահի հետ, ասել է. «Լրացուցիչ մեկնաբանություններ անելը դժվար է,  ես կարծում եմ, որ մեր կայքում եղած տեղեկությունը բավական է»: Թե ինչ նպատակ ունեն հանդիպումները, ասել […]

̰
Գլխավոր դատախազը բավարարված է Քոչարյանի գործով որոշմամբ

15:48 01.07.2019

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարված է Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի որոշմամբ, որով վերացվեց Քոչարյանին ազատ արձակելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Դե, ի վերջո, դա մեր բողոքների բավարարումն էր, հետևաբար, բավարարում է»,- որոշման մասին ասաց Դավթյանը։ Ինչ վերաբերում է նրան, որ դատարանը որոշումն ընդունեց առանց պաշտպանական կողմին լսելու, Դավթյանն ասաց, որ դա կապված […]

̰
Ռոբերտ Քոչարյանին ներառել են «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նոր կազմում

17:43 29.06.2019

«Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանքի տակ է, շարունակում է մնալ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»: «Մենք հարմար գտանք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս՝ նա համաձայնություն է տվել դրան այս ընթացքում, երբ ազատության մեջ էր, այդ պատճառով […]

̰
Ո՞վ կփոխարինի Վիգեն Քոչարյանին. «Հրապարակ»

08:24 29.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի տեղում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Նա Դավիթ Հարությունյանի կադրն է, աշխատել է նախարարությունում որպես վարչության պետ, խորհրդարանում՝ որպես Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Միջազգային իրավունքի մասնագետ է։ Դավիթ Հարությունյանը, չընդունելով «Ձեր կադրն է» ձևակերպումը, գովեստներ չխնայեց նրա հասցեին․ «Փայլուն մասնագետ, հրաշալի մարդ», […]

̰
Կառավարությունը ստացել է Վահե Գրիգորյանի նամակը. Վլադիմիր Կարապետյան

13:10 28.06.2019

Կառավարությունը ստացել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության»-ը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին նամակն ուսումնասիրվում է։ Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված: Երեկ հայտնի դարձավ, […]

̰
Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել. փաստաբան

13:02 28.06.2019

Այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործին: Նա նշել է, որ Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի հետ կապված բացատրություն կամ ցուցմունք չի տվել: Տուժողի իրավահաջորդը նշեց, որ Մարտի 1-ի գործի շրջանակում առկա է մի փաստաթուղթ, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է […]

̰
Ռ. Քոչարյանի դիմումներով վարույթ ընդունված գործով կարող է մասնակցել միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը. Ստյոպա Սաֆարյան

21:50 27.06.2019

Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը մասնակցելու հարցի շուրջ ՍԴ հունիսի 27-ի որոշման վերաբերյալ: «Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն […]

̰
Վահե Գրիգորյանի մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի գործերի քննությանը անհնար է. ՍԴ որոշումը

16:43 27.06.2019

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի […]

̰
Բանակցությունների ներկա ձևաչափը վերջնականապես ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հենց սկզբին. Քավանո

11:06 27.06.2019

Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն: Եթե Վրաստանի դեպքում փոքր սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։ Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ դեսպանը նշել է, որ […]

̰
Վեթինգը կարող է մահակ դառնալ դատական համակարգի գլխին. Անի Սամսոնյան

18:51 26.06.2019

«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և ՄԻԵԴ որոշումների մասին: «Եթե խախտվում է, թող դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործերին վերաբերող այն պնդումներին, թե մարդու իրավունքները խախտվում են: Ըստ Սամսոնյանի` միայն ՄԻԵԴ-ը կարող է դա հաստատել կամ հերքել, և եթե […]

̰
Քոչարյանի` թվով 3-րդ կալանավորումը քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է. ՀՀԿ

18:03 26.06.2019

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «• Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում: • Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • […]

̰
Քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում․ Անի Սամսոնյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին

13:16 26.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավարությունը կենցաղային դատ չէ, բայց կապ չունի՝ դատվում է նախագա՞հ, թե՞ հասարակ քաղաքացի․ բոլորի համար պետք է ապահովվեն դատավարության հավասար հնարավորություններ և արդար դատաքննության իրավունքը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասացին ԼՀԿ պատգամավորները։ «Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է»,- […]

̰
Ոչ մի քաղաքական հետապնդում չկա․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը՝ Քոչարյանի գործի մասին

12:08 26.06.2019

«Իհարկե ոչ մի քաղաքական հետապնդում չկա, ըստ իս։ Ի սկզբանե գործի կասեցումը և սահմանադրական դատարան ուղարկելու մասին որոշման օրինականության վերաբերյալ կասկածներ կային», – ՀՀ երկրորդ նախագահի հետ առնչվող դատական գործի, Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հարցին այսօր այսպես պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։ Նա և գործընկերներն ասացին, որ գործի մասին իրավական գնահատականներ չեն կարող […]

̰
ԲՀԿ- ն հրաժարվում է մեկնաբանել Քոչարյանի գործն ու նրա հայտարարությունները

12:01 26.06.2019

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը որևէ կերպ չի մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվող դատական գործը, քանի որ չի տիրապետում բոլոր մանրամասներին։ Այս մասինն այսօր Ազգային ժողովում հայտարարեցին խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանը։ «Տարբեր քաղաքական հայտարարությունների հետ առերեսվել ենք, բայց փաստերի, վճռի հետ կապված մենք առերեսում չենք ունեցել։ Երբ կլինի, դրանից հետո […]

̰
Այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողներին

18:30 25.06.2019

«Բա՞ն էիք սպասում՝ ասելու: Կարծում եմ՝ դուք տեսել եք. ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ այլևս ասելիք չունի՞: «Օ, այնքան ասելիք ունեմ»,- ասաց Քոչարյանը: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը րոպեներ առաջ ներկայացավ ԱԱԾ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ ԱԱԾ

18:14 25.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը րոպեներ առաջ ներկայացավ ԱԱԾ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Գործի վարույթը կկասեցվի և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կբեկանվի, գործը կուղարկվի նոր քննության։

̰
Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

17:12 25.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։ Դատական ակտերն ստանալուց հետո […]

̰
Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, կամովին կներկայանա կալանավայր. Հայկ Ալումյան

16:40 25.06.2019

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Այս առիթով SHANTEWS.am-ը խոսել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ: «Ես հստակ չեմ կարող մեկնաբանել այդ հարցը, իհարկե, նա պատրաստ է հենց հիմա ներկայանալ, և հենց ինքն էլ, […]

̰
Ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը

16:13 25.06.2019

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ընթացակարգային որոշ մանրամասներ ներկայացրեց: Պետրոսյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները, դիմումը պետք է հետ վերցնի: Հարցին՝ ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանեց, որ որոշումն օրինական ուժ է […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

16:02 25.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը

14:07 25.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն աջակիցներին կոչ է արել չգնալ դատարանի մոտ և միջոցառում չկազմակերպել

11:35 25.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով աջակիցներին ու կողմնակիցներին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի […]

̰
Ինչքան հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, վտանգի առջև ենք կանգնած լինելու․ Քոչարյան

23:46 24.06.2019

«Այնքան ժամանակ, ինչքան այդ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, այնքան ժամանակ մենք վտանգի առջև ենք կանգնած լինելու անվտանգության տեսակետից»,- հայկական «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պնդման համաձայն՝ Հայաստանը Ղարաբաղը պետք է դիտարկի որպես իր անվտանգության լուրջ գործոն, և առանց նրա Հայաստանը չափազանց կթուլանա։ Նա ասաց, որ տպավորություն ունի, […]

̰
Չեն գտել, չեն էլ գտնելու. Ռոբերտ Քոչարյանը՝ իր ստվերային հարստության մասին

23:28 24.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ մեջբերեց անեկդոտը՝ «գլխացավանքս քիչ էր, հարևանս էլ մերսեդես գնեց»՝ խոսելով հարստության մասին: Անդրադառնալով մամուլում պարբերաբար տեղ գտնող հրապարակումներին, թե ինքը միլիարդավոր դոլարների ունեցվածք է կուտակել, հարցին՝ ի՞նչ ունեցվածքի տեր մարդ է, հարո՞ւստ է, նա պատասխանեց. «Եթե ղեկավարը մտածում է ոչ թե երկրի զարգացման մասին, այլ՝ […]

̰
BACK_TO_TOP