Ռ. Քոչարյանի դիմումներով վարույթ ընդունված գործով կարող է մասնակցել միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը. Ստյոպա Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Ռ. Քոչարյանի դիմումներով վարույթ ընդունված գործով կարող է մասնակցել միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը. Ստյոպա Սաֆարյան

21:50 27.06.2019

Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը մասնակցելու հարցի շուրջ ՍԴ հունիսի 27-ի որոշման վերաբերյալ:

«Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն գործի հետ, չմասնակցեն Ռ. Քոչարյանի դիմումների քննությանը:

Ըստ այդմ՝ եթե ՍԴ դատավոր ու այս պահին դե ֆակտո ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ Մարտի 1-ի գործով նա եղել է տուժողների շահերի ներկայացուցիչ, և ինչպես ՍԴ-ն է որոշել՝ «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում», ապա նույն հիմքերով գործի քննությանը չպետք է մասնակցեն նաև.

  1. Հրայր Թովմասյանը, ով ՍԴ ու նախագահ անդամ է «ընտրվել» 2018թ. մարտի 21-ին՝ օրենքի պահանջների խախտումով՝ միաժամանակ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀԿ անդամ: Մի կուսակցության անդամ, որին իշխանությունը Մարտի 1-ի սպանդով է փոխանցվել ու հանդիսանում է այդ ամենի թիվ մեկ շահառուն: Մի կուսակցություն, որը Մարտի 1-ի երեկոյան ԱԺ հատուկ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը, ինչն էլ Մարտի 1-ի քննվող գործի հիմքն է: Մի կուսակցություն, որն ԱԺ-ում ու կառավարությունում կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ միասին ԱԺ հատուկ նիստից անմիջապես հետո հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հավելյալ ԱԺ հայտարարություն ընդունեց՝ արդարացնելով իշխանության ուզուրպացիան՝ Սահմանադրության խախտումով ոստիկանության ու այլ մարմինների գործառույթները վերապահելով ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի հենքի վրա ձևավորված զինված խմբավորումներին: Ըստ որում՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը Հրայր Թովմասյանը նաև եղել է Արդարադատության նախարար, ում անմիջական ղեկավարությամբ Հայաստանը ՄԻԵԴ-ում քննված ու Մարտի 1-ին վերաբերող բազում գործերով կոմունիկացիայի ընթացքում տրամադրել է կանխակալ գրավոր պատասխաններ՝ հօգուտ Ռ. Քոչարյանի ու Մարտի 1-ին պետության անիրավաչափ գործողությունների արդարացման:

Նույն հիմքերով Ռ.Քոչարյանի բողոքների քննությանը չպետք է մասնակցեն նաև ՍԴ անդամներ՝

  1. Ալվինա Գյուլումյանը, ով ՍԴ անդամ է նշանակվել 2014-ին, մինչ այդ` 2003-2014թթ., եղել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից նշանակված դատավոր, ըստ որում՝ 2012-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ: Նրա՝ ՄԻԵԴ դատավոր եղած տարիներին այդ բարձրագույն ատյանում ընդդեմ Հայաստանի քննվել ու որոշումներ են ընդունվել Մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերով ինչպես Մուշեղ Սաղաթելյանի և այլոց գործեր: Այդ որոշումներն ու դրանցում տրված գնահատականներն ակնհայտորեն հօդս են ցնդեցրել ՀՀ պաշտոնական տեսակետը Մարտի 1-ի գործով, որոնք դատավոր Գյուլումյանն ատամներով ու ընդդեմ արդարադատության պաշտպանել է այդ ժամաշրջաններում ՀՀ արդարադատության նախարարների, այդ թվում՝ այժմ իր անմիջական ղեկավար Հրայր Թովմասյանի հետ միասին: Ակնհայտորեն հենց նրա այդ ծառայություններն են պատճառ հանդիսացել, որ նա 2014թ. նշանակվել է ՍԴ անդամ:
  2. Արայիկ Թունյանը, ով 2005 – 2007 թթ. աշխատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում, իսկ 2007 – 2014 թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Ինչպես նրա կենսագրության այս ժամանակահատվածն է վկայում, նա ի պաշտոնե չէր կարող անմիջական մասնակցություն չունենալ վերոնշյալ փաստաթղթերի՝ Երևան քաղաքում արտակարգ դրության մասին Ռ.Քոչարյանի հրամանագրի ու դրա հիմքում դրված 0038 գաղտնի հրամանի պատրաստման մեջ: Ակնհայտորեն հենց նրա այդ ծառայություններն են պատճառ հանդիսացել, որ նա 2014թ. նշանակվի ՍԴ անդամ:
  3. Ֆելիքս Թոխյանը, ով ՍԴ անդամ է 1997 թ. սեպտեմբերի 23-ից, ի թիվս նախագահական մի շարք վիճահարույց ընտրությունների արդյունքների բողոքարկումների, մասնակցել է նաև 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը, դատարանը հօգուտ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի որոշում է կայացրել հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ ՍԴ անդամների հետ “անհատական աշխատանքից” հետո, ինչի մասին բարձրաձայնեց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը: Արմեն Գևորգյանը նույնպես Մարտի 1-ի գործով մեղադրվողներից է:
  4. Հրանտ Նազարյանը, ով ՍԴ անդամ է 1996թ. փետրվարի 5-ից, ի թիվս նախագահական մի շարք վիճահարույց ընտրությունների արդյունքների բողոքարկումների, մասնակցել է նաև 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը, դատարանը հօգուտ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի որոշում է կայացրել հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ ՍԴ անդամների հետ “անհատական աշխատանքից” հետո, ինչի մասին բարձրաձայնեց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը: Արմեն Գևորգյանը նույնպես Մարտի 1-ի գործով մեղադրվողներից է:
  5. Արևիկ Պետրոսյանը, ով ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 2010թ. դեկտեմբերի 8-ին, մինչ այդ՝ 2007թ. մայիսից ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի դրությամբ եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության անդամ: Մի կուսակցություն, որը նույնպես մարտի 1-ի երեկոյան ԱԺ հատուկ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը: Մի կուսակցություն, որը ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ միասին հավելյալ ԱԺ հայտարարություն է ընդունել՝ արդարացնելով իշխանության ուզուրպացիան՝ Սահմանադրության խախտումով ոստիկանության ու այլ մարմինների գործառույթները վերապահելով ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի հենքի վրա ձևավորված զինված խմբավորումներին:
  6. Աշոտ Խաչատրյանը, ով 2010 թվականի դեկտեմբերի 9-ին է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, մինչ այդ՝ 2004 -2010 թթ., զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Հենց այդ ժամանակահատվածում ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի շրջանում նա և իր գլխավորած վարչությունն են ի պաշտոնե դրական եզրակացություն տվել /այդ վարչության եզրակացությունները նույնպես ԱԺ օրինաստեղծ գործունեության ու գործընթացի մասն են/ Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը:

Այդպիսով, Ռ.Քոչարյանի դիմումներով վարույթ ընդունված գործով կարող է մասնակցել միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը: Սակայն այդ և այլ գործերով Սահմանադրական դատարանի որոշման ընդունման համար մեկ դատավորի առկայությունը բավարար չէ, հետևաբար ՍԴ 7 տեղերը պետք է նոր նշանակումներով համալրվեն անհապաղ, այդ թվում՝ Ռ.Քոչարյանի 2 միացյալ դիմումները քննելու համար: Մինչ այդ ՍԴ-ը նման քննություն, այն էլ դեմ գնալով իր՝ հունիսի 27-ի որոշման մեջ առաջադրած հիմքին, իրականացնել չի կարող:

Ստյոպա Սաֆարյան
Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ
27 հունիսի, 2019թ. Երևան»,- մասնավորապես գրված է հրապարակման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP