TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+16.09 oC

Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանի գործով դատական նիստը հետաձգվեց

15:59 12.08.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, վերսկսվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական նիստը: Բաբայանը ներկա էր նիստին: Պետական մեղադրող Արամ Արամյանը միջնորդեց, որ երկու ամբաստանյալների՝ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի համար հանրային պաշտպան ներգրավվի, քանի որ նրանք հանրային պաշտպաններ չունեին: Այդ իսկ պատճառով դատարանը հետաձգեց նիստը: Նշենք, որ Սամվել […]

̰
Թող մեկ-մեկ ջուր խմեն, մեկ-մեկ բերաններում ջուր հավաքեն. Սամվել Բաբայանը՝ վարկանիշի մասին մտածողներին

15:53 12.08.2019

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ իր նախաձեռնած ստորագրահավաքից մինչև Արցախի ու Հայաստանի միացման վերաբերյալ: Բաբայանը, ով մտադիր է առաջադրվել իբրև Արցախի նախագահի թեկնածու, խոսելով «ԱԱԾ ղեկավարի միջնորդությամբ» Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կազմակերպված հանդիպման մասին, նշել է՝ ԱԱԾ ղեկավարը որևէ կապ […]

̰
Սամվել Բաբայանի թիմն ու համակիրները մասնակցելու են Ստեփանակերտում Փաշինյանի հրավիրած հավաքին. հայտարարություն

20:40 04.08.2019

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ վաղը Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքի հետ կապված: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հակահեղափոխական տարրերը Արցախում այսօր կրկին փնտրտուքների մեջ են: Իրենց քթից այն կողմ իշխանություն չտեսնող, իշխանական աթոռներին սոսնձվածները իրենց հակահեղափոխական շրջապատը թողած, փորձ են անում հակահեղափոխություն փնտրել այնտեղ, որտեղ միայն ազգայինն է […]

̰
Սամվել Բաբայանը հաջորդ շաբաթ կհայտարարի փողոցային պայքարի մասին. «Հրապարակ»

09:07 18.07.2019

«Արցախի ՊԲ նախկին հրամա­նատար Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ համա­գումար անել ու հայտարարել փողոցային պայքարի մեկնարկը: Բանն այն է, որ չնայած սահմա­նադրական փոփոխությունների համար Բաբայանի թիմին հաջողվել է պահանջվող ստորագրահավաքը հաջողությամբ ավարտել, սակայն թե´ հայաստանյան, թե´ արցախյան պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ գործընթա­ցը հակաօրինական է: Եվ մեծ է հավանակա­նությունը, որ Արցախի Գերագույն դատարանը, այսինքն’ […]

̰
Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը՝ ԱՀ և ՀՀ պետաիրավական հանձնաժողովների նախագահներին

09:51 17.07.2019

Հուլիսի 14-ին ՀՀ և ԱՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովների համատեղ նիստից հետո հանձնաժողովների նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել են նաև Արցախում անցկացվող ստորագրահավաքին և հնչեցրել մի միտք,  թե նախաձեռնած ստորագրահավաքը  իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում՝ պարզաբանելով, որ եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք։ […]

̰
Սամվել Բաբայանի գրասենյակը կոչով դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը

22:15 09.07.2019

Արցախում սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքը նախաձեռնող խումբը կոչ է արել ԱԱԾ և ոստիկանության համակարգի աշխատակիցներին ծառայել միայն սեփական ժողովրդի շահերին, այլ ոչ թե իշխանական բուրգին։ Նախաձեռնող խմբի հայտարությունը՝ ստորև․ «Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որը ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում […]

̰
Դավիթ Բաբայանը ներքին ու արտաքին պատերազմի վտանգ դեռևս չի տեսնում

18:12 18.06.2019

Այսօր SHANTNEWS.am-ը Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանից հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք պատերազմի վտանգ: «Պատերազմի վերսկսումը միշտ էլ հավանական է, բնական է, որովհետև ունենք հակառակորդը, որը չի թաքցնում իր նպատակները, բայց հավանականության մասին խոսելիս պետք է շատ լավ բաներ ևս հաշվի առնենք: Հավանականությունն այնքան էլ շատ չէ: Նախ և առաջ, պահպանվում է հավասարակշռությունը, […]

̰
Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

18:49 11.06.2019

Սամվել Բաբայանի` Ասկերան քաղաքում գտնվող գրասենյակի շտաբի պետի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Մասնավորապես, հունիսի 10-ին Ասկերանի շրջանի բնակիչ 1967թ. ծնված Ա. Ս-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Է. Մ-ն, որը […]

̰
Գյուղապետը ոտքով հարվածել է․ Ս. Բաբայանի գրասենյակը Քաշաթաղի միջադեպի հետ կապված դիմում է ԱՀ և ՀՀ ՄԻՊ-երին

23:04 05.06.2019

Արցախի հերոս, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Քաշաթաղում կատարված միջադեպին։ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Այն, որ Քաշաթաղը թաթախված է անօրիանկանության ու անպատժելիության մեջ, դա մենք չէ, որ պետք է ասենք, դա կփաստի Քաշաթաղում բնակվող յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ առերեսվել է նախկին ոստիկանապետ-շրջանի ղեկավարի և […]

̰
Սամվել Բաբայանի համակիրները ներկայացրին Արայիկ Հարությունյանի հետ հակասությունները

13:43 03.06.2019

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները պնդում են, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակիցներն են եղել իրենց վրա կրակողները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նրանք պնդում էին, որ մինչ կրակոցները, իրենց մոտ 25 րոպե հետապնդել են 20-40 մարդ՝ մեքենաներով։ «Եթե Արայիկ Հարությունյանը չի տիրապետում՝ իր կուսակցության 40 հոգին ինչ են անում, ուրեմն թող կուսակցության […]

̰
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ

11:58 03.06.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավելի […]

̰
Ձերբակալում եք երկու հոգու, անունը դնում, թե շրջանակը պարզ է. Սամվել Բաբայանի գրասենյակը՝ Քննչական կոմիտեին

18:04 01.06.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակն արձագանքել է Քննչական կոմիտեի հայտարարությանը՝ իր համակիրների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ: Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանգամանքները, քննչական կոմիտեի հայտարարությունը, լրատվականների ինֆորմացիոն հրապարակումները դասավորվեցին այնպես, որ մեզ համար այդպես էլ մութ մնաց, հիմա Սամվել Բաբայանի համակիրներին մոտ 50 հոգանոց խումբը ավտոմեքենաներով հետապնդել է կիլոմետրերով , […]

̰
Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, այլ կրում է քաղաքական բնույթ. Բաբայանի գրասենյակ

16:22 31.05.2019

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել` կոչ անելով, որ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակոցների միջադեպի հետաքննությունը տանեն ճիշտ ուղղությամբ։ Ներկայացնենք գրասենյակի տարածած հայտարարությունը. «Սիրելի´ հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական, կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները […]

̰
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բացահայտել են Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները

14:15 31.05.2019

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և […]

̰
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան ձերբակալվածներ. ՔԿ

10:35 31.05.2019

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:  

̰
Սամվել Բաբայանի մեքենայի վրա հարձակման դեպքն ամբողջությամբ բացահայտված է. Վանեցյան

13:31 30.05.2019

Սամվել Բաբայանի մեքենայի վրա հարձակման դեպքի հետ կապված այսօր կառավարության նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նշեց, որ այդ գործով զբաղվում են: «Գործն ամբողջությամբ բացահայտված է: Շրջանակը պարզ է: Որևէ դավադրություն, կամ չգիտեմ` ինչ-որ մի բան ման գալ պետք չի: Դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է»,- ասել է Արթուր […]

̰
Իրականության հետ որևէ աղերս չունի. «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած հայտարարության մասին

10:22 30.05.2019

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի կողմից չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածման փաստը: Հայտարարության մեջ ասված է. «Հարգելի՛     հայրենակիցներ «Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը: Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, […]

̰
Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտվում է․ Ջանոյան

08:53 30.05.2019

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից տարածված ահազանգին․ «Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի […]

̰
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ է արձակվել․ Բաբայանի գրասենյակն ահազանգում է

08:00 30.05.2019

Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի գրասենյակից. «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր […]

̰
Սամվել Բաբայանի գրասենյակը կոչով դիմել է ՀՀ իշխանություններին

10:58 27.05.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել ՀՀ իշխանություններին ուղղված կոչով: «Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաև հին բարքերն ու համակարգը։ Նորը գալու է ազնիվ նկրտումներով և զարկ է տալու պետականաշինությանը նոր, ավելի  […]

̰
Սամվել Բաբայանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց

14:44 17.05.2019

Սամվել Բաբայանի և մյուսների գործով հերթական դատական նիստը հետաձգվել է: Ներկա են եղել ամբաստանյալներն ու դատապաշտպանը: Պետմեղադրողը տեղեկացրել է, սակայն, որ չի կարող մասնակցել նիստին: Դատարանը որոշել է հետաձգել նիստը: Պատասխանող կողմի խնդրանքով այն նշանակվել է հունիսի 14-ին:

̰
Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը

18:00 03.05.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական հերթական նիստն էր: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ 2018թ. նոյեմբերին մեղավոր էր ճանաչվել ՀՀ «Իգլա» տեսակի զենք տեղափոխելու, ինչպես նաև փողերի լվացման համար: Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ գործն ուղարկվել էր նոր քննության: Այսօր հերթական նիստի ժամանակ ընթերցվել են գործում առկա […]

̰
Սամվել Բաբայանի գործը դատարանում նորից է քննվում

21:09 19.04.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ այդ գործը Վճռաբեկ դատարանի որոշմամբ ուղարկվել է նոր քննության: Պաշտպան Արման Ղլեչյանը միջնորդել է Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տված Հրաչյա Մայիլյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները տրամադրել նաև պաշտպանական կողմին։ Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ «Իգլա» զենիթահրթիռային […]

̰
Կողմերը փորձում են փոխվստահություն ձեռք բերել. Բաբայանը` ԼՂ հակամարտության կարգավորման մասին

16:56 19.04.2019

«Մեղրին 49 կմ հսկողության հատված ունի, Ղարաբաղը` 119 կմ: Եթե բանակցություններ էր գնում այդ 49 կիլոմետրը հանձնելու մասին, ոնց որ իրենք են ասում, ապա ես դեռ հրամանատար էի, նախարար, առանց ինձ էն 119-ը կարողանալո՞ւ էին հանձնել: Ինձ հետ պիտի բանակցեին, չէ՞»,- այսօրվա ասուլիսում, անդրադառնալով ժամանակին Մեղրին փոխանակման միավոր դարձնելու վերաբերյալ խոսակցություններին, լրագրողների հետ զրույցում ասել […]

̰
Մեկը չկա, որ ասի՝ ինձ հրավիրեցին Բաղրամյան 26. Սամվել Բաբայանը` Մարտի 1-ի մասին

15:30 19.04.2019

«Եթե նկատի ունեք՝ ամբողջ քննությունը, որ գնում է ձեր իմացած կատարողների, բոլորը խոսում են կառավարության շենքից, մեկը չասաց՝ Բաղրամյան 26 են կանչել: Իսկ էնտեղ ո՞վ էր նստած: Վերցրեք քննությունը, նայեք՝ մեկը չկա, որ ասի՝ ինձ  հրավիրեցին Բաղրամյան 26 էս հարցի շուրջ»,- խոսելով Մարտի 1-ի բացահայտման մասին` լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԼՂՀ ՊԲ նախկին […]

̰
Ընտրական օրենքը բոլորի համար հավասար պահեք. Սամվել Բաբայան

14:28 19.04.2019

«Ընտրական օրենքը բոլորի համար հավասար պահեք: Էսօրվա գործող իշխանությունը, ղեկավարը՝  Բակո  Սահակյանը, եկել է 1999 թվականին՝ Մոսկվայից, 2007 թվականին ո՞նց է դարձել Ղարաբաղի նախագահ: 10 տարվա կացություն կա՞: Ժամանակ առ ժամանակ եկել, գնացել է, թուղթ է տարել, ես էլ ժամանակ առ ժամանակ եկել, գնացել եմ Ղարաբաղ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի […]

̰
ՀՀ-ում, Արցախում և Ադրբեջանում արմատացած չեն ժողովրդավարական արժեքներն ու հաստատությունները. Սամվել Բաբայանի գրասենյակ

15:56 21.03.2019

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ»-ի նրա մշակումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս օրերին բավականին լայն քննարկման արժանացավ Սամվել Բաբայանի հայտարարությունը մանդատային սկզբունքի մասին։ Որոշ քաղաքագետներ փորձեցին դա անմիջականորեն կապել Ռուսաստանի հետ՝ հղում տալով Սամվել Բաբայանի այն խոսքերին՝ թե, օրինակ, եթե համարենք, […]

̰
Ստորագրահավաքի ժամանակը դեռ չէ, դեռ պիտի հանդիպենք ժողովրդի հետ, ճշտենք. Սամվել Բաբայան

19:11 15.03.2019

«Դեռ պատասխան չունենք, ընթացքի մեջ է, ներկայացված են փաստաթղթերը, սպասում ենք պատասխանի»,- այսպես  պատասխանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր դատարանում լրագրողի այն հարցին, թե ինչ փուլում է իրեն կրկին Ստեփանակերտում հաշվառելու գործընթացը: Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունը 2019թ. փետրվարի 26-ին տարածել էր հաղորդագրության այն մասին, թե Սամվել Բաբայանը դիմել է իրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]

̰
Եթե ապրանքը վաճառողը, ապրանք բերողը չկան գործի մեջ, ապա մեզ ինչի՞ համար են դատել. Սամվել Բաբայան

17:40 15.03.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կայացավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք` այս գործը Վճռաբեկ դատարանի որոշմամբ ուղարկվել է նոր քննության: Դատավորը  նախ` տեղեկացրեց, որ գրություն էր ստացվել այն մասին, որ դատարանին չի տրվել օպերատիվ-հետախուզական գործունեության մասին տվյալներ, որոնք պահանջել էր Բաբայանի պաշտպանական թիմը։ Սամվել […]

̰
Ստվերում գործող պատվիրատուները․ Սամվել Բաբայանի գրասենյակի կոչ-հայտարարությունը

23:31 02.03.2019

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ներկայիս ստվերում գործող, հիվանդ երևակայություն ունեցող գործիչները փորձում են որոշ լրատվականների պահել իրենց ճիրաններում։ Զարմանալի չէ, այս մարդիկ ողջ կյանքը սովոր են «շեֆի» առկայության տակ ապրել։ Եվ քանի որ այսօր «շեֆի» միակ հույսը մնացել են չկայացած բախտախնդիրները, ապա նա դեռևս կոմսոմոլյան տարիներից մնացած նեղ ընկերական […]

̰
BACK_TO_TOP