TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+9.09 oC

Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանը մտադիր չէ թավշյա հեղափոխություն անել Արցախում․ Ավետիս Քալաշյան

11:40 29.05.2018

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցները համարում են, որ ազատ արձակվելու դեպքում Սամվել Բաբայանը չի գնալու Արցախ և  իր անելիքը Հայաստանում է պատկերացնում։ Այս մասին այսօր ասել է նրա աջակիցներից Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով՝ խոսակցություններ կան, թե իբր ազատվելուց հետո Բաբայանը կարող է գնալ Արցախ և այնտեղ ցնցումներ առաջացնել։ Այդ կարծիքներն, ըստ Թևանյանի, տարածում են […]

̰
Սամվել Բաբայանի գործը նախորդ իշխանությունների կոպիտ քայլերի հետևանքն է. Լարիսա Ալավերդյան

18:20 26.05.2018

«Որևէ մեկը այն անձանցից, ով նախաձեռնել է այդ բողոքի ակցիան, կարծում եմ՝ կասկած չունեն, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդ գործի ընդունելը դեռ բոլորովին չի նշանակում դրական որոշում և սպասելիքների արդարացում»,- անդրադառնալով Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ու հարազատների՝ Վճռաբեկ դատարանի մոտ իրականացվող բողոքի ակցիաներին՝ նշել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: […]

̰
Սամվել Բաբայանին ազատ չարձակեցին

20:38 25.05.2018

Այսօր կեսօրից հետո տեղեկություն տարածվեց, որ Սամվել Բաբայանին պատրաստվում են ազատ արձակել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի երաշխավորագրերի հիման վրա: Լրատվամիջոցները ԱԱԾ անցագրային բյուրոյի դիմաց մոտ մեկ ժամից ավելի սպասում էին Սամվել Բաբայանի ազատ արձակմանը: Ավելի ուշ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի […]

̰
̰
Ամենակարճ ժամկետում ընթացք է տրվելու Սամվել Բաբայանի գործով ներկայացված բողոքներին. Վճռաբեկ դատարանի դատավոր

13:43 24.05.2018

ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանն այսօր հայտարարել է, որ ամենակարճ ժամկետում ընթացք է տրվելու Սամվել Բաբայանի գործով ներկայացված բողոքներին:

̰
Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց. պահանջում են ազատել Սամվել Բաբայանին

14:21 21.05.2018

ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները:

̰
«Ելքի» պատգամավորները միջնորդել են Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար

11:12 21.05.2018

Այս պահին ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի

̰
Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին

10:52 18.05.2018

Առաջարկ է եղել մինչև երկուշաբթի ժամանակ տալ որոշման մասին հայտնելու համար, սակայն Սերժիկ Ավետիսյանն այնուամենայնիվ պնդել է, որ հնարավոր չէ այս պահին որևէ ժամկետ նշել։

̰
Սամվել Բաբայանի գործով փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան

15:04 10.05.2018

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

̰
Սպասվում է` շուտով ազատ կարձակվի Սամվել Բաբայանը. «Ժողովուրդ»

13:33 10.05.2018

Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը նշել է, որ ինքը Բաբայանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացրել:

̰
Նոր դատավոր՝ «Սասնա ծռերին»

15:05 24.03.2018

Առանձնացված մասով գործը քննող նոր դատավոր է նշանակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանը, որը հայտնի է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությամբ:

̰
Հայտարարություները ուշացած էին. պաշտպան Ավետիս Քալաշյան

14:43 27.02.2018

«Վերաքննիչ դատարանից ակնկալում էինք արդարություն ընդամենը, պետք է բավարարվեր մեր բողոքը, քանի որ այն հիմնավոր էր, փաստերի վրա հիմնված, հիմնված ճիշտ քրեաիրավական դատողությունների վրա: Պատրաստվենք վճռաբեկ բողոքի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

̰
«Քաղաքական մթնոլորտի շիկացումն էր պատճառը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց».Անդրանիկ Թևանյան

13:31 27.02.2018

Մեկնաբանելով ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաբերյալ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց քաղաքական մթնոլորտի շիկացման պատճառով, նախընտրական շրջանում

̰
Սամվել Բաբայանի և մյուսների վճիռը չփոխվեց

11:31 27.02.2018

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հրապարակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը: Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի, Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի պաշտպանների բողոքներն ու անփոփոխ թողեց առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

̰
Վերաքննիչ դատարանն այսօր կհրապարակի Սամվել Բաբայանի գործով վճիռը

09:52 27.02.2018

ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Սևակ Համբարձումյանի ախագահությամբ այսօր ժամը 12-ին կհրապարակի ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամարանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վճիռը:

̰
Էս գործը սարքած է, շինծու. Սամվել Բաբայան

15:30 26.02.2018

ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաքննիչ բողոքը: Դատարանը հնարավորություն տվեց ամբաստանյալներին վերջին խոսքն ասել:

̰
Նախադասությունները կապում են  իրար, դառնում է Գյուլնազ տատի հեքիաթը. Սանասար Գաբրիելյան

14:34 26.02.2018

ՀՀ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանը պաշտպանական ճառի իրավունք տվեց նաև ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին:

̰
«Բայց որ հանդես ենք գալիս՝ օգուտ տալի՞ս ա». Սամվել Բաբայան

13:17 26.02.2018

ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործի քննությունը: Գործը դատական վիճաբանությունների փուլում է: Պաշտպանական ճառից հետո դատարանը ճառի հնարավորություն տվեց նաև Սամվել Բաբայանին

̰
Սամվել Բաբայանի գործողություներում հանցակազմ չկա. հրապարակվում է «Իգլայի» գործով պաշտպանական ճառը

12:47 26.02.2018

ՀՀ վերաքննիչ դատարանում քննվում է «Իգլայի» և ապօրինի գումարներ օրինականացնելու մեղադրանքով Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վերքաննիչ բողոքը: Դատարանն այսօր լսելու է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանին:

̰
Արդարացնել Սամվել Բաբայանին՝ պաշտպանի խնդրանքը Վերաքննիչ դատարանում

12:33 26.02.2018

  Սամվել Բաբայանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ապօրինի փողերի օրինականացման դրվագով ևս հիմնավորված չէ,ՀՀ վերաքննիչ դատարանում ասաց  Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: «Ապացուցված չէ,որ այդ 5 հազար եվրո թղթադրամները տվյալ հանցակազմի առարկա են, դա արդեն բավարար է,որ մեղադրանքը անհիմն համարվի»,-ասաց նա:    «Որպես  ապացույց  բերվել են  Ինտերպոլից  ստացված գրություններն այդ փողերի մասին: Նրանցում  նշված են այդ […]

̰
Սամվել Բաբայանը Վերաքննիչ դատարանում ներկայացրել է իր բողոքը

17:09 09.02.2018

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր իր բողոքն է ներկայացրել նաև ԼՂ Պաշտպանական բանակի նախկին հրամանատար, ամբաստանյալ Սամվել Բաբայանը:

̰
«Ես գող չեմ ու որևէ մեկին չեմ թալանել». Սամվել Բաբայան

14:22 09.02.2018

Եթե իմ ընկեր Ժորիկին ասում եմ՝ ժորա, էսքան ներս ենք գալիս – դուրս ենք գնում, եթե լավ զենքերի տեղ գիտես, կասես նախարարության հետ համապաատսխանացնեմ: Եթե կլինի, ես իմ աչքով կտեսնեմ, նվեր կտամ բանակի: Էս մարդը ինչա արել, որ ստեղա,- «Իգլայի» գործով վերաքննիչ բողոքի ժամաբնակ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախ խնդրեց տեղից նստած խոսել, քանի որ ճնշումը բարձր է, ապա սկսեց ներկայացնել իր վերաննքիչ բողոքը:

̰
Ռուսներն էդքան  է՞շ  էին, որ ասեցին՝ էստեղ քրեական գործ չկա. Սամվել Բաբայանի գործը Վերաքննիչում է

15:17 02.02.2018

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր ցուցմունք է տվել «Իգլայի» և «փողերի լվացման» համար անցած տարվա նոյեմբերի 28- ին 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

̰
Փաստաբանը պահանջում է արդարացնել Սամվել Բաբայանին. գործը Վերաքննիչ դատարանում է

13:25 02.02.2018

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանում Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի և Սևակ Համբարձումյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

̰
«Ի՞նչ եմ արել, որ պաշտպան ունենամ». Սամվել Բաբայանի գործով բողոքի քննությունը վերաքննիչում հետաձգվեց

18:53 22.01.2018

Վերաքննիչ դատարանում Սամվել Բաբայանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց մինչև փետրվարի 2-ը:   Ինչպես արդեն տեղեկացրել էր shantnews.am-ը դատարանը մերժել էր Սամվել Բաբայանի միջնորդությունը դատախազ Արամ Արամյանին  բացարկ հայտնելու մասին, որին միացել էին բողոք ներկայացրած նաև մյուս երկու ամբաստանյալները:  Հիշեցնենք, որ մյուս չորս ամբաստանյակլները բողոք վերաքննիչ չեին ներկայացրել: Միջնորդությունը մերժելուց հետո դատարանը հնարավորություն է տվել ամբաստանյալներին ներկայացնել […]

̰
Դատարանը մերժեց Սամվել Բաբայանի բացարկի միջնորդությունը

15:56 22.01.2018

Սամվել Բաբայանը բացարկի միջնորդություն հայտնեց պետական մեղադրողին՝ ասելով, որ նա պատվեր է կատարում՝ անկողմնակալ չէ: Պետական մեղադրողը միջնորդությունը համարեց անհիմն: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, սակայն որոշ ժամանակ անց, վերադառնալով, դատարանը միջնորդությունը մերժեց:

̰
Սամվել Բաբայանի և մյուսների դատաքննությունն ավարտվեց

13:03 28.11.2017

Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների, Արմեն Պողոսյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի դատաքնությունը: Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը միակն է,ով մեղադրվում է երկու դրվագով՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք՝տվյալ դեպքում եվրո թղթադրամներ ձեռք բերելու համար: «Իգլայի» դրվագով մեղադրվում էին նաև Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու՝ այսինքն ապօրինի փողերը օրինականցնելու համար մեղադրվում էին Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:

ատարանը մեղավոր ճանաչեց բոլորին: Ամբաստանյալ Ժորա Զաքարյանի դատապարտեց 2 տարվա ազատազարկման՝ պատժի կրումը պայմանականորեն չկիրառելով և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժակետով:

Դավիթ Հարությունյանը ևս դատապարտվեց 2 տարվա ազատազարկման, պատժի կիրառումը պայմանանականորեն չկիրառելով և սահմանելով փորձասշրջան:

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարի ազատարզրկման պայմանականորեն չկիրառելով պատիժը և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Կարեն Քոչարյանին նշանակվեց պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով, պատժի կրումը պայմանականորեն չկիրառեով և սահմանելով փորձաշրջան: Արմեն Պողոսյանին նշանակվեց պատիժ ազատազրկում 2 տարի ժակետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ:

Սանասար Գաբրիելյանին նշանակվեց պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ: Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագներով, նշանակվեց պատիժ հանցագործության մեկ դրվագի համար ազատազրկում 3 տարի ժամկետով, մյուսի համար՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժները մասնակիորեն գումարելով վերջնական պատիժ նշանակվեց 6 տարի ազատազրկում՝ խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելով և պատժի սկիզբը համարելով 2017 թվականի մարտի 22 ից, նրան կալանքի վերցնելու պահից սկսած: Սամվել Բաբայանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը դատավճռի հրապարակումից հետո ասաց, որ մտադիր են դատավճիռը բողոքարկել բոլոր ատյաններում, եթե հարկ լինի՝ կդիմեն նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

̰
Սամվել Բաբայանն ազատազրկվեց 6 տարով

10:45 28.11.2017

Սամվել Բաբայանն ազատազրկվեց 6 տարով:

̰
Սամվել Բաբայանի դատավճիռը հրապարակվեց

10:14 28.11.2017

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Նախորդ նիստում Սամվել Բաբայանը հանդես էր եկել պաշտպանական ճառով՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ կրիմինալ տարր պարունակող որևէ քայլ չի կատարել.

«Գումարը օրենքով ուղարկել են, ես ասել եմ ՝ ումից եմ գումարը ստացել, ով է ուղարկել առաջին րոպեից, որևէ բան չեմ թաքցրել: »:

Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։

̰
«Սամվել Բաբայանը տուտ պրիչոմ». մանրամասներ   դատաքննութունից

17:58 27.11.2017

 Բաբայանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ այսօր պաշտպանական ճառով  հանդես է  եկել Իգլայի գործով մյուս  ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը: Նա ասել է, որ Սամվել Բաբայանը կապ չունի«Իգլա» համալիր ձեռք  բերելու հետ:Ինքն է եղել նախաձեռնող, ցանկացել է Արցախի բանակին նվեր տալ:Ամբաստանյալ Արմեն Պողոսյանին է հանձնարարել, նա  էլ գտել է  Հրաչյա Մայիլյան անունով մեկին, ասել է նա կարող […]

̰
BACK_TO_TOP