TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

Սինգապուր

Պուտինը Երևանում առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ․ Կրեմլի մամուլի ծառայություն

17:13 30.09.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը աշխատանքային այցով գալիս է Երևան։ Այս տեղեկությունները պաշտոնապես հաստատել է նրա կայքը։ Պուտինը Երևանում է լինելու ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Օրակարգի համաձայն՝ քննարկվելու են ԵԱՏՄ առաջիկա աշխատանքները, հաջորդ տարվա ծրագրերը։ Նիստերին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահը՝ որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ, ինչպես նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը՝ որպես հարգարժան […]

̰
«Ջալանջալան» Երևանի գեղեցիկ փողոցներում. Սինգապուրի վարչապետի գրառումը

14:33 30.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը իր թվիթերյան և ինստագրամյան էջերում գիշերային Երևանից լուսանկար է հրապարակել: «Ջալանջալան Երևանի գեղեցիկ փողոցներում, փորձել եմ հայկական նորաթուխ լավաշ»,- գրել է Սինգապուրի վարչապետը՝ օգտագործելով սինգապուրյան «Ջալանջալան» բառը, որը թարգմանաբար նշանակում է «զբոսանք»: Նա նաև տեսանյութ է տեղադրել Երևանում գտնվելու առաջին օրվա մասին: Հիշեցնենք, որ Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով սեպտեմբերի 28-ին […]

̰
Այն, որ Իրանը և Սինգապուրը մասնակցում են ԵԱՏՄ գագաթնաժողովին, բարձրացնում է Հայաստանի քաղաքական դերակատարությունը. Արամ Սարգսյան

11:48 30.09.2019

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա համաժողովի անցկացմանը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ընդլայնվի, բայց իր պատկերացրածը ԽՍՀՄ-ը վերականգնելն է ԵԱՏՄ-ի տեսքով ու ձևով՝ միայն թույլ և իրեն ենթարկվող պետություններով, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ԵԱՏՄ-ում ներգրավված […]

̰
Ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ

19:38 29.09.2019

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հարգարժան տիկին Հո, Սինգապուրի պատվիրակության հարգելի […]

̰
Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան

18:35 29.09.2019

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, որ […]

̰
Սինգապուրի վարչապետն այցելեց Ծիծեռնակաբերդ

18:09 29.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը, ով պաշտոնական այցով Հայաստանում է, այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Սինգապուրի վարչապետի տիկնոջը տպավորել է լավաշի թխման գործընթացը

17:58 29.09.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել է «Մեգերյան կարպետ» գորգերի գործարան: «Այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել ենք ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան, ծանոթացել կարպետների ստեղծման, մշակման պատմությանը, հետևել կարպետները գործելու ընթացքին։ Այնուհետև հետևել ենք լավաշի թխման ընթացքին, համտեսել հայկական ավանդական լավաշը, պանիրը, հալվան ու […]

̰
Նախագահը հյուրընկալել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին

16:30 29.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Լի Սյեն Լունի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ նախագահը Սարգսյանը մասնավորապես ասել է. «Շատ […]

̰
Ինչ է տալու Սինգապուրի հետ համագործակցությունը Հայաստանին. մանրամասնում է վարչապետը

14:36 29.09.2019

Այսպիսի փոխայցերը միմյանց են մոտեցնում երկրներին, և Սինգապուրն ու Հայաստանն այս այցի արդյունքում ավելի են մոտեցել իրար: Այս մասին Սինգապուրի վարչապետին Երևանում ընդունելուց հետո ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե ինչ է տալիս երկու պետություններին իրար հետ համագորակցությունը, Փաշինյանը Սինգապուրի օրինակով պատասխանեց, որ որքան երկիրը հեռու է զբոսաշրջիկի համար, այնքան ավելի նոր է: […]

̰
Հայաստանն ու Սինգապուրը պետք է խոսեն կրկնակի հարկումը բացառելու մասին. Փաշինյան

13:50 29.09.2019

Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցությունը նոր հնարավորություններ է տալիս բիզնեսին՝ ներդրումների և առևտրի տեսանկյունից: Այս մասին այսօր Սինգապուրի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ բիզնեսը սպասում է նման հնարավորություններին: Նա հայտնեց, որ Սինգապուրի վարչապետի հետ զրույցում արդեն խոսել են այն մասին, որ նման փոխայցերը նաև բիզնեսմենների ուշադրությունն են հրավիրում՝ միմյանց […]

̰
Մենք կարող ենք կապող օղակներ լինել մեր տարածաշրջանների համար. Սինգապուրի վարչապետը՝ Հայաստանի հետ կապերի մասին

13:39 29.09.2019

Սինգապուրի վարչապետի՝ Հայաստան այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Երկու երկրների վարչապետների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ կարող է տալ այդ համագործակցությունը: Լի Սյան Լունը՝ Սինգապուրի վարչապետը, բացատրեց, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարևոր են հատկապես երկու տարածաշրջանների միջև հարաբերությունների զարգացման համար: Սինգապուրը՝ որպես ԱՍԵԱՆ-ի անդամ, և Հայաստանը՝ որպես […]

̰
Քննարկել ենք միմյանցից սովորելու հնարավորությունները. Սինգապուրի վարչապետը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

12:58 29.09.2019

Սինգապուրի վարչապետի՝ Երևան այցի ժամանակ քննարկվել են հայ-սինգապուրյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նշեց Սինգապուրի վարչապետը: Լի Սյան Լունը նշեց, որ հանդիպման ընթացքում իրենք քննարկել են երկու երկրների՝ միմյանցից սովորելու հնարավորությունները: Սինգապուրի վարչապետը նշեց, որ օրակարգում է եղել նաև իրենց երկրի ու Եվրասիական տնտեսական միության միջև կնքվող համաձայնագրերի փաթեթը, […]

̰
Մեր երկրները սերտ կապեր ունեն դեռ 19-րդ դարից, հայկական եկեղեցին ամենահինն է մեր երկրում. Սինգապուրի վարչապետ՝

12:55 29.09.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում ընդունեց Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին, որի հետ էլ հանդիպումից հետո հայտարարություններով հանդես եկավ: Լի Սյան Լունն իր հայտարարության մեջ հիշատակեց Փաշինյանի այցը Սինգապուր ու խոսեց երկկողմ հարաբերությունների մասին: «Մեր երկու երկրները երկար տարիների հարաբերություններ ունեն, որոնք ձգվում են մինչև 19-րդ դար»,-ասաց Սինգապուրի վարչապետը: Նրա խոսքով՝ Սինգապուրում կա փոքր, […]

̰
Սինգապուրում նախատեսվում է անցկացնել Հայաստանի օրեր. Փաշինյան

12:46 29.09.2019

Սինգապուրի վարչապետի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց այդ երկրի իշխանություններին՝ Հայաստանի հանրային ծառայողների վերապատրաստման դասընթացների համար: Փաշինյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում Սինգապուր կատարած իր այցի ժամանակ մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո արդեն կան արդյունքներ՝ Սինգապուրում հաջորդ տարի անցկացվելու են Հայաստանի օրեր: […]

̰
Որպես ԵԱՏՄ նախագահող երկիր՝ զգալի ջանքեր ենք ներդրել արտաքին կապերը զարգացնելու ուղղությամբ. Փաշինյան

12:42 29.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյուն Լունի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ հիշատակեց, որ հենց ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում է Միությունը տնտեսական համաձայնագիր կնքում Սինգապուրի հետ: Փաշինյանի խոսքով՝ դա Հայաստանի համար պատվաբեր է: Փաշինյանը նշեց, որ Հայաստանն իր նախագահության ընթացքում զգալի ջանքեր է գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերը զարգացնելու համար: «Եվ Սինգապուրը եղել […]

̰
Հայաստանը և Սինգապուրը հետաքրքիր ընդհանրություններ ունեն. Փաշինյան

12:37 29.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնեց, որ երկու երկրները հետաքրքիր ընդհանրություններ ունեն: Փաշինյանի խոսքով՝ երկու երկրներն էլ հարուստ չեն բնական պաշարներով, և շեշտը դնում են մարդկային կապիտալի զարգացման, կրթության, աշխատասիրության վրա: Դրան, ըստ վարչապետի, ավելանում են երկու երկրների պատմական սերտ առնչությունները: Վարչապետը հայտնեց, որ […]

̰
Փաշինյանը և Սինգապուրի վարչապետը ներկայացնում են բանակցությունների արդյունքները

12:31 29.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սինգապուրի վարչապետ — ներկայացնում են հայ-սինգապուրական միկառավարական բանակցությունների արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նիկոլ Փաշինյանը դիմավորում է Սինգապուրի վարչապետին

11:36 29.09.2019

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն։ Այսօր այցի շրջանակներում տեղի է ունենում երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

̰
Ես ու Աննան անհամբերությամբ ենք սպասում վարչապետի և տիկին Հո Չինի հետ նախատեսված մեր հանդիպումներին. Փաշինյան

21:45 28.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ու Աննան անհամբերությամբ ենք սպասում վարչապետի և տիկին Հո Չինի հետ վաղը նախատեսված մեր հանդիպումներին»:  

̰
Երևան է ժամանել Սինգապուրի վարչապետը

20:28 28.09.2019

Քիչ առաջ Երևան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն։ Նրան դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ժամանել է կնոջ՝  Հո Չինգի հետ։ Լի Սյեն Լուն Հայաստան է ժամանել՝ մասնակցելու հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

̰
Հարավային Կորեայում նավթամթերք տեղափոխող նավ է պայթել

14:09 28.09.2019

Հարավային Կորեայի Ուլսանի նավահանգստում բեռնատար նավի վրա պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է Yonhap-ը: Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 10: 51-ին Կոլմանյան կղզիների դրոշը կրող նավթամթերք տեղափոխող Stolt Groenland բեռնատար նավի վրա  տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի պահին նավի […]

̰
Սինգապուրի վարչապետի այցի և ԵԱՏՄ նիստի կապակցությամբ Երևանում երթևեկությունը կսահմանափակվի

12:28 28.09.2019

Տեղեկացնում ենք, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին` ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան […]

̰
Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը

20:24 27.09.2019

Ս.թ. հոկտեմբերի 1-ին  Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բարձրագույն Եվրասիական տնտեսական […]

̰
Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

11:09 27.09.2019

Սեպտեմբերի 28-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների վարչապետերի հանդիպումը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն  ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային […]

̰
Հայաստանը առևտրային համաձայնագիր կկնքի Սինգապուրի հետ

13:13 26.09.2019

ԵԱՏՄ-Սինգապուր շրջանակային համաձայնագրի կնքման շրջանակներում Հայաստանը առանձին համաձայնագիր կկնքի Սինգապուրի հետ՝ առևտրային հարաբերությունները կարգավորելու համար։ Կառավարությունն այսօր համաձայնություն տվեց համաձայնագրի ստորագրմանը։ Հիմնավորման համաձայն՝ սահմանելով Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական գործունեության ընդհանուր սկզբունքները՝ համաձայնագիրը նպաստելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը: Նշվում է նաև, որ ի տարբերություն ՀՀ-ի կողմից նախկինում կնքված նմանատիպ […]

̰
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համապարփակ համաձայնագրին

13:12 26.09.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեցին մի քանի որոշումներ, որոնք հավանություն տվեցին ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագրին ու հարակից փաստաթղթերի փաթեթին։ Համաձայնագիրը մշակվել է դեռ 2016 թվականին ու համակարգում է առևտրի ու այլ ոլորտների համագործակցությունը։ Բանակցությունները Սինգապուրի հետ տարվել են 7 փուլով և ի վերջո համաձայնության են բերել։ ՀՀ կառավարության նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ կարգավորվելու են […]

̰
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով․ Վ․ Կարապետյան

22:22 23.09.2019

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր […]

̰
Ինդոնեզիայում անտառային հրդեհներից երկինքը կարմիր գույն է ստացել

17:26 23.09.2019

Ինդոնեզիայի Ռիաու նահանգում օդի աղտոտման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:

̰
Նյարդաբանները խորհուրդ են տալիս տարեցներին շատ թեյ խմել

23:57 22.09.2019

Թեյը ուղեղի վրա զարմանալի ազդեցություն է ունենում, գրում է  The Daily Mail-ը՝ հղում անելով Սինգապուրի ազգային համալսարանի հետազոտության տվյալներին: Թեյը կարող է կանխել ուղեղում տեղի ունեցող տարիքային փոփոխությունները: Գիտնականները 60 տարեկանից բարձր կամավորների խմբին հարցրել են, թե որքան թեյ և սուրճ են նրանք օգտագործում: Դրան զուգահեռ տեղի էր ունենում հետազոտության մասնակիցների ուղեղի սքանավորում: Պարզվել է, […]

̰
Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

11:19 21.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սինգապուրի վարչապետի պաշտոնական կայքը: Լի Սյեն Լունը Հայաստանում կլինի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը: Նախքան Հայաստան ժամանելը Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի […]

̰
BACK_TO_TOP