TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Սինգապուր

Ճապոնիան ՌԴ հետ Կուրիլյան կղզիների շուրջ խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնել

18:20 05.01.2019

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարել է, որ Ռուսաստանի ու Ճապոնիայի հարաբերություններում խաղաղ բանակցությունների համար բարենպաստ ժամանակաշրջան է սկսվել, և ինքը տրամադրված է վերջնական լուծում տալ այդ խնդրին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Աբեն այս մասին հայտարարել է Ճապոնիայի Յամագուտի նահանգ կատարած այցի ընթացքում, որտեղից առաջադրված է եղել: «Եկել է (բանակցությունների համար -խմբ.) վճռորոշ պահը: Մենք անպայման վերջակետ […]

̰
Հուսով եմ` իսկապես կհասկանամ, թե ուր է շարժվում այս աշխարհը, և թե որն է լինելու իմ երկրի ու ժողովրդի տեղն այս աշխարհում. նախագահ

17:26 25.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-հնդկական փոխգործակցության օրակարգի, համաշխարհային մարտահրավերների, գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների և այլ հարցերի շուրջ: – Սկսենք Ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Երկրում արտահերթ ընտրություններ են: Ապրիլին Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ վերջապես Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններ են սկսվում, սակայն […]

̰
Forbes-ը հրապարակել է բիզնեսի համար առավել հարմար երկրների ցանկը. Հայաստանը 81-րդն է

22:43 20.12.2018

Հանրահայտ Forbes ամսագիրը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ 2019 թվականին առավել ձեռնտու կլինի ներդրումներ կատարել ու հաջող բիզնես զարգացնել, հայտնում է РИА новости-ն: Հաղորդվում է, որ մեծ աղմուկի հանգեցրած Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց-խմբ.) չի խանգարել այդ երկրին գլխավորել բիզնեսի զարգացման համար ամենահարմար երկրների ցուցակը: Երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդում՝ Հոնկոնգը: […]

̰
Հայաստանն «ամենառազմականացված» երկիրն է Եվրոպայում, 3-րդը՝ աշխարհում․ BICC

22:24 04.12.2018

Աշխարհի «ամենառազմականացված» երկրների շարքում Հայաստանը պահպանել է իր բարձր դիրքն ու այժմ երրորդն է աշխարհում․ այս ցուցանիշով մեր երկիրը զիջում է Իսրայելին ու Սինգապուրին։ Իսկ եվրոպական երկրների մեջ Հայաստանն ամենաբարձր դիրքն ունի։ Այս եզրակացությանն է հասել գերմանական BICC հետազոտական կազմակերպությունը, որն ամեն տարի երկրների ռազմականացվածությունը չափում է մի քանի չափորոշիչներով։ Սակայն խնդիրն այն է, որ […]

̰
Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի միջուկազերծումից հետո կատարել Կիմ Չեն Ինի բոլոր ցանկությունները

08:38 03.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին իրագործել նրա բոլոր ցանկությունները՝ միջուկային զենքից Հյուսիսային Կորեայի հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին։ «Թրամփը հույս ունի, որ նա (Հյուսիսային Կորեայի առաջնորդը) կիրագործի համաձայնագրի իր մասը, և այդ ժամանակ նրա բոլոր ցանկությունները կիրականանան»,- ասել […]

̰
Կազմվել է աշխարհի «ամենաուժեղ» անձնագրերի վարկանիշային աղյուսակը․ Հայաստանը 63-րդ տեղում է

14:15 02.12.2018

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացու անձնագիրը ճանաչվել է աշխարհում  «ամենաուժեղը»։ Այս մասին հայտնի է դառնում Passport Index ամենամյա վարկանիշից։ Այսօր այդ փաստաթղթի տերը կարող է առանց վիզայի այցելել 167 երկիր։ Երկրորդ տեղը կիսում են Սինգապուրն ու Գերմանիան (166 երկիր), երրորդ տեղում են Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Նորվեգիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը։ Այդ […]

̰
Թրամփը մտադիր է առաջիկայում կրկին հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

11:13 02.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հաջորդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա հունվարին կամ փետրվարին։ Այս մասին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման անցկացման համար դիտարկվում է 3 վայր։ Թրամփի խոսքով՝ վաղ թե ուշ ինքը Կիմ Չեն […]

̰
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան

21:22 28.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է «Բերթելսման» հիմնադրամում: Այն հայտնի վերլուծական կենտրոն՝ թինք-թանք է, որն ուսումնասիրություններ է կատարում և լուծումներ է առաջարկում համաշխարհային տնտեսական, քաղաքական ու սոցիալական լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար։ Նախագահ Սարգսյանը հանդես է եկել «Հայաստանը 2018 թվականին և տարածաշրջանը» խորագրով ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային առավելությունները և նշելով […]

̰
Հայտնի է դարձել Կորեաների և ԱՄՆ-ի միջև 40 տարի առաջ չկայացած գագաթնաժողովի մասին

10:12 25.11.2018

ԱՄՆ-ը ցանկացել է 1979 թվականին գաղտնի գագաթնաժողով կազմակերպել Ջակարտայում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների մասնակցությամբ։ Վաշինգտոնի նպատակն է հանդիսացել պետությունների միջև լարվածության նվազեցումը՝ սառը պատերազմի պայմաներում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերին։ ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերը (1977–1981 թթ) ծրագրել էր եռակողմ բանակցություններ անցկացնել, որոնք պետք է կայանային Ինդոնեզիայում, քանի որ […]

̰
Հայաստանը 2050թ. կարող է 5 միլիոն բնակչություն ունենալ. Հակոբ Արշակյան

17:17 24.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին հրավիրած ասուլիսում, ամփոփելով նախարարության վերջին վեց ամիսների գործունեությունը, ևս մեկ անգամ հայտարարել է` իր կողմից բազմաթիվ անգամ հնչեցված կարգախոսը, որ Հայաստանի բնակչությունը պետք է 2050 թվականին լինի 5 միլիոն, ամենևին անիրատեսական ծրագիր չէ, ու նախարարությունը այդ ուղղությամբ լուրջ վերլուծություն է անցկացրել: Նախարարի պաշտոնակատարն […]

̰
Տղամարդը սիրելիին առաջարկություն է արել ջրասամույրների ընկերակցությամբ

00:24 22.11.2018

Բրիտանացի Ջորդան Դոյլը Սինգապուրում սիրելիին առաջարկություն է արել ջրասամույրների խմբի կողքին, գրում է BBC-ն: Տղամարդու ընկերուհին՝ Մերին, շատ է սիրում այս կենդանիներին, ուստի տղամարդը որոշել է նման անակնկալ մատուցել: «Ես առաջին օրը չէ, որ ամուսնական մատանին ինձ հետ եմ տանում: Մերին շատ է սիրում ջրասամույրներին, և ես մտածեցի, որ եկել է առաջարկություն անելու պահը»,- նշել […]

̰
Չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդրումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին. ՀՀ նախագահ

17:34 21.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Նա մասնավորապես տեսակետ է հայտնել, որ չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդրումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Հանրապետության նախագահը հանդես է եկել […]

̰
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել են գաղտնի հրթիռային բազաներ․ The New York Times

07:55 13.11.2018

Հյուսիսային Կորեան առնվազն 13 գաղտնի բազա ունի։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետներին։ Նրանց խոսքով՝ գաղտնի բազաներում կարող են գտնվել հրթիռներ, որոնք ունակ են մարտական լիցքեր կրել։ Ընդհանուր առմամբ, բազաների թիվը կարող է հասել 20-ի։ Փորձագետները նշում են, որ այդ բազաները կարծես թե պահեստային […]

̰
Հայտնի է ճամփորդությունների համար ամենաանվտանգ երկիրը

00:50 10.11.2018

Սպառողների բրիտանական «Which?» ասոցիացիայի փորձագետները հրապարակել են զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրների ցանկը: Այդ ցանկը գլխավորում է Իսլանդիան: Բոլոր չափանիշներով այն համարվում է ամենաանվտանգ երկիրը: Հրապարակված ցանկում՝ Իսլանդիային հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Սինգապուրը: Առաջին հնգյակի մեջ են մտնում նաև Իսպանիան և Ավստրալիան: Ըստ ասոցիացիայի ուսումնասիրության՝ անվտանգ երկրներ են համարվում նաև Կանադան, Ճապոնիան, Հորդանանը, Մարոկկոն: […]

̰
Իմ ջանքերը փրկեցին աշխարհը միջուկային պատերազմից․ Թրամփ

08:28 02.11.2018

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ աշխարհը ներկայում կլիներ միջուկային պատերազմի վիճակում, եթե չլինեին Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված իր ջանքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թրամփը՝ Միսսուրի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։ «Հենց հիմա մենք կլինեիք միջուկային պատերազմական վիճակում, եթե ճիշտ մարդ չգար։ Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ լավ […]

̰
Զամբիայում 1.13 կգ քաշով հազվագյուտ զմրուխտ է հայտնաբերվել

11:25 31.10.2018

Զմրուխտն անվանել են «Ինկալամու», որը թարգմանաբար նշանակում է «առյուծ»:

̰
Հայաստանի և Սինգապուրի միջև միջպետական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա. Մհեր Գրիգորյան

20:00 24.10.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Սինգապուրի կրթության, տնտեսության, հանրային ոլորտի և մարդկային կապիտալի զարգացման առկա փորձը օրինակելի է համարել շատ երկրների համար և նշել, որ Հայաստանի և Սինգապուրի […]

̰
«Տիտանիկ»-ի կրկնօրինակը կիրականացնի պատմական երթուղին

17:25 24.10.2018

Նավը, որը ներկայացնում է «Տիտանիկ»-ի պատճենը, օվկիանոս դուրս կգա 2022 թվականին և կկրկնի պատմական երթուղին՝ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ․ երթուղի, որն այդպես էլ լիարժեք չիրագործեց հայտնի «Տիտանիկ»-ը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Նշվում է, որ «Տիտանիկ 2»-ի ուղղությամբ աշխատում է «Blue Star Line» ընկերությունը: Նախագծի մասին հայտարարվել էր դեռևս 2012 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով […]

̰
Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան

16:22 23.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն «Vertex Venture Holdings» վենչուրային ընկերության, շվեյցարական «Swiss Sustainable Finance», գերմանական հանրահայտ «Siemens» ընկերությունների խմբի մեջ մտնող «Siemens Financial Services» կազմակերպության ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն […]

̰
Սիրիայում Ռուսաստանի բանակի գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 87 հազար զինյալ․ ՌԴ ՊՆ ղեկավար

13:28 20.10.2018

Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում իրականացրած 3-ամյա գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ջախջախել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և Սիրիայի զինված ուժերի վերահսկողության տակ վերադարձնել այն տարածքները, որտեղ բնակվում է երկրի բնակչության 95 տոկոսը։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Սինգապուրում ԱՍԵԱՆ-ի ու գործընկեր պետությունների ՊՆ ղեկավարների համաժողովի ընթացքում, փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը։ «Գործողությունների ամբողջ […]

̰
Առաջին անգամ հանդիպել են ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարներ Մետիսն ու Շոյգուն

12:09 20.10.2018

Սինգապուրում առաջին անգամ անձնապես հանդիպել են ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսն ու Ռուսատսանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Հանդիպումը եղել է ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) ու գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների համաժողովի դահլիճում՝ մինչ պաշտոնական միջոցառման մեկնարկը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։ Հայտնի է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարն այս հանդիպման ընթացքում իր ռուսաստանցի գործընկերոջը […]

̰
Հայաստանը բարելավել է դիրքերը Մրցունակության համաշխարհային ինդեքսում

15:19 17.10.2018

Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) կողմից հրապարակված Համաշխարհային մրցունակության (Global Competitiveness Index, Armenia) 2018թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավելով 2 կետով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մրցունակության աղյուսակը 85.6 միավորով գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Սինգապուրը՝ 83.5 միավոր և Գերմանիան՝ 82.8 միավոր, 4-րդ հորիզոնականը զբաղեցնում […]

̰
Ես վստահում եմ Կիմ Չեն Ինին․ Թրամփ

23:28 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նրանք սիրահարվել են միմյանց։ «Այո՜, ես վստահում եմ նրան, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել», — ասել է Թրամփը CBS-ի հետ հարցազրույցում։ Հաղորդավարուհին Թրամփին հիշեցրել է Կիմ Չեն Ինի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին։ «Ինձ հայտնի […]

̰
Որո՞նք են լավագույն երկրներն օտարերկրյա աշխատուժի համար

20:09 12.10.2018

Օտարերկրա աշխատուժի համար լավագույն երկիր է համարվել Սինգապուրը: Հետազոտությունը կատարել է HSBC բանկը: Միևնույն ժամանակ, օտարերկրյա աշխատուժի եկամուտների առումով Սինգապուրը ընդամենը 5-րդն է: Միջին աշխատավարձը արտասահմանցի մասնագետների համար կազմում է տարեկան 162 հազար դոլար, իսկ ամենաշատը վճարում են Շվեյցարիայում՝ տարեկան միջինը 202 հազար դոլար: Ապա հաջորդում են ԱՄՆ-ը, Հոնկոնգը, Չինաստանը: Սինգապուրն առաջին տեղում է կյանքի […]

̰
Սինգապուրում գործարկել են ամենաերկար ուղիղ ավիաթռիչքը

20:00 12.10.2018

Singapore Airlines ընկերությունը գործարկել է ամենաերկար ուղիղ թռիչքը՝ Սինգապուրից Նյու Յորք, տեղեկացնում է Channel NewsAsia-ն: Թռիչքը  տևելու է 19 ժամ, այդ ընթացքում ինքնաթիռն անդադար կթռչի 16, 7 հազար կիլոմետր: Թռիչքը կկատարվի Airbus A350-900ULR ինքնաթիռով, որը կարող է տեղափոխել 161 ուղևոր՝ 67-ը բիզնես դասում, իսկ 94-ը՝ էկոնոմ դասում: Ինքնաթիռում աշխատում է 15 անդամ ունեցող անձնակազմ և […]

̰
Հայաստանը 80-րդ տեղում է համաշխարհային անձնագրային ինդեքսում. հետազոտություն

19:50 09.10.2018

Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցրել 2018 թվականի 4-րդ եռամսյակի անձնագրային ինդեքսի աղյուսակում: Մեր երկրի քաղաքացիները հնարավորություն ունեն ճանապարհորդելու աշխարհի՝ թվով 61 երկիր՝ առանց մուտքի արտոնագրի: Այս մասին տվյալները հրապարակել է Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը: Աղբյուրը հայտնում է, որ այս տարի Հայաստանը երկու նիշով հետ է ընկել նախորդ տարվա ցուցանիշից (78-րդ հորիզոնական): Հարևան երկրներից […]

̰
Կիմ Չեն Ինը Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է միջուկային զորակայանի ոչնչացումը

21:58 07.10.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանը հաստատել է, որ Փունգիրի միջուկային զորակայանը ոչնչացվել է։ Նա երկիր է հրավիրել տեսուչների՝ դրանում համոզվելու համար։ Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտից։ «Պետքարտուղար Պոմպեոն արդյունավետ քննարկումներ է ունեցել Կիմ Չեն Ինի հետ Փհենյանում։ Նրանք քննարկել են 4 կետեր, որոնք պարունակվում են ԱՄՆ- Հյուսիսային Կորեա […]

̰
ԱՄՆ պետքարտուղարն ուղևորվել է Փհենյան՝ Կիմ Չեն Ինի հետ բանակցելու

09:38 07.10.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Տոկիոյից ուղևորվել է Փհենյան, որտեղ բանակցություններ կունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Տոկիոյում Պոմպեոն բանակցություններ է անցկացրել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և երկրի արտգործնախարար Տարո Կոնոյի հետ, որոնց ժամանակ նրանք հաստատել են Հյուսիսային Կորեայի միջուկազերծման հասնելու վճռականությունը։ Հնարավոր է, որ Պոմպեոյի այցի արդյունքներով […]

̰
Ավարտվել է 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը

12:56 04.10.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ավարտի մասին, տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից: Առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկել է հունիսին՝ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի՝ ռոհինջա ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անվան ազդարարմամբ, ինչից հետո ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են աննախադեպ՝ 523 չկրկնվող թեկնածուների։ Չորրորդ մրցանակի առաջադրումները […]

̰
Շվեդիայում կբացվի նողկալի սննդի՝ աշխարհում առաջին թանգարանը

08:10 02.10.2018

Հոկտեմբերի 31-ին Շվեդիայի մեծությամբ երրորդ քաղաք Մալմյոյում կբացվի նողկալի սննդի՝ աշխարհում առաջին թանգարանը։ Այս մասին գրում է Independent-ը՝ հղում անելով թանգարանի ստեղծող Սեմյուել Վեսթին։ Թանգարանում կներկայացվեն նողկալի մթերքներ և ուտեստներ աշխարհի տարբեր ծայրերից՝ Իսլանդիայում դելիկատես համարվող շնաձկան փտած մսից, սարդինիական թրթուրավոր պանրից մինչև հարավասիական դուրիան միրգ, որը Սինգապուրում նույնիսկ արգելված է հանրային տրանսպորտով տեղափոխել։ Ցուցանմուշների […]

̰
BACK_TO_TOP