17:17 24.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին հրավիրած ասուլիսում, ամփոփելով նախարարության վերջին վեց ամիսների գործունեությունը, ևս մեկ անգամ հայտարարել է` իր կողմից բազմաթիվ անգամ հնչեցված կարգախոսը, որ Հայաստանի բնակչությունը պետք է 2050 թվականին լինի 5 միլիոն, ամենևին անիրատեսական ծրագիր չէ, ու նախարարությունը այդ ուղղությամբ լուրջ վերլուծություն է անցկացրել:
Նախարարի պաշտոնակատարն օրինակ է բերել 1960-90 ական թվականներին Հայաստանում գրանցված բնակչության աճի ցուցանիշները: Ըստ նրա` դա չի եղել բնական աճի շնորհիվ , այլ եկել է ներգաղթի արդյունքում: Նախարարությունը վերլուծել է, թե ինչու են այն թվականներին մարդիկ եկել Հայաստան, ու պարզել, որ Հայաստանն այդ տարիներին եղել է բարձր տեխնոլոգիական զարգացման ու ինդուստրիալ ապագա ունեցող երկիր, տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներով, ինչի արդյունքում եղել է բավական գրավիչ երկիր, ու շատ տաղանդավոր մարդիկ Հայաստան են տեղափոխվել, քանի որ այստեղ ունեցել են բարձր վճարվող ու գնահատվող աշխատանք:
Հակոբ Արշակյանի համոզմամբ, եթե Հայաստանում օբեկտիվ պատճառներով այդ զարգացումը չընդհատվեր, ապա այսօր Հայաստանի բնակչությունը կլիներ Սինգապուրի բնակչության չափ՝ մոտավորապես 5 միլիոն:
«Մենք անընդհատ խոսում ենք տաղանդի մասին և ասում, թե ինչպես պետք է տաղանդի արտահոսքը կանխել, որովհետև շատ կարծիքներ կան, թե ինչու են մարդիկ այստեղից գնում: Ես կարող եմ ասել, որ տաղանդը գնում է այնտեղ, որտեղ կա ապագայի տեխնոլոգիա, որտեղ կա ինովացիա, որտեղ կա գիտահետազոտություն»,- նշել է նախարարի պաշտոնակատարը` ավելացնելով, որ իրենց խնդիրն է` այնպես անել, որ մանավանդ երիտասարդ գիտնականը, մասնագետը կամ ինժեները ավարտելուց հետո չգնան երկրից ու առավել գրավիչ աշխատանք չփնտրեն դրսում:
Նախարարության բանաձևը հետևյալն է՝
1. Երկրի տարածքում ունենալ միջազգային շատ ընկերություններ,
2. Ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդ մասնագետը կկարողանա ստեղծել իր` այսպես կոչված «ստարտափ» ընկերությունը,
3. էականորեն բարձրացնել գիտության ու կրթության որակը:
Նախարարի պաշտոնակատարի պնդմամբ` առաջին քայլերից մեկը պետք է լինի այն, որ բուհերը կարողանան ինքնուրույն ձևավորել ստարտափ ընկերություններ, որպեսզի ուսանողը ոչ թե աշխատանք փնտրի դրսում, այլ հետաքրքրություն ունենա բուհի ներսում, ինչպես նաև պետք է ձևավորել նպաստավոր ներդրումային միջավայր միջազգային հեղինակավոր ընկերությունների համար:
Այս խնդիրները հաշվի առնելով` նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն իր առջև նպատակ է դրել զարգացնել արհեստական բանականության, կիբերանվտանգության ու կիսահաղորդիչների բարձր տեխնոլոգիական ուղղությունները, որոնց կիրառման ոլորտներն են ռազմական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ռոբոտաշինությունն ու 5G կապի տեխնոլոգիաներն ու առողջապահությունը:
«Մենք ունենք նպատակ` դառնալ առաջատարը այս ուղղություններով և նշված կիրառություններով»,- հայտարարել է Արշակյանը` ավելացնելով, որ վերջին վեց ամիսների ընթացքում իրենք նպաստել են, որ Հայաստան գան երկու նոր ընկերություններ, որոնք ընդհանուր առմամբ մտադիր են Հայաստանում մոտ 30 միլիոն դոլարի ներդրում անել:
Հակոբ Արշակյանի համոզմամբ` եթե այս տեմպերով շարունակեն, ապա մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը կհասնի 5 միլիոնի, քանի որ Հայաստանում կստեղծվի նպաստավոր դաշտ` մեծ ներգաղթ ապահովելու համար:
Մանրամասները` տեսանյութում:
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...