00:40 15.02.2019
Ըստ Զախարովայի՝ ամերիկյան իշխանությունները պետք է մտածեն սեփական քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
21:37 14.02.2019
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով է հրավիրել Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: Ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտությանը վերաբերող հարցեր: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ, որոնց ժամանակ նախագահները քննարկել են համագործակցության սեփական ձևաչափերը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մինչև եռակողմ գագաթնաժողովի մեկնարկը, Սոչիում հանդիպել են […]
20:31 14.02.2019
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և ՊՆ ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասները: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով: Տիկին Պուգլիսիի խնդրանքով ՀՀ […]
17:54 14.02.2019
Թուրքիայի արևմուտքում ոստիկանները Սիրիայի 52 քաղաքացիների են ձերբակալել, որոնք կասկածվում են ԻՊ խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այդ մասին այսօր հայտնել է թուրքական NTV ալիքը: Այժմ ձերբակալված անձինք հարցաքննվում են: Վերջերս հայտարարվել էր Սիրիայում և Իրաքում ԻՊ խմբավորման նկատմամբ հաղթանակ տոնելու մասին: Երկրի առանձին շրջաններում շարունակվում են ահաբեկիչներից մաքրման աշխատանքները: Ահաբեկիչների վերահսկողության տակ է մնում ընդամենը […]
15:12 14.02.2019
Խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հիշեցրել են ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն այն մասին, թե չեն պաշտպանում Հայաստանի և ՌԴ միջև համագործակցությունը Սիրիայում: Ինչպե՞ս են արձագանքում Հայաստանում այդ հայտարարությանը: «Ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունը չափազանց սուր էր: Ես կարծում եմ, որ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր քաղաքականության և մեր դրդապատճառների տրամաբանությունը: […]
22:01 13.02.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը։ Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ կապված Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն […]
19:15 13.02.2019
Մեր որոշումը՝ Սիրիայի Հանրապետություն հումանիտար կոնտինգենտ գործուղելու, եղել է իրավաչափ, այստեղ հարց լինել չի կարող: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին՝ պատրա՞ստ է պատասխանել ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքին, որ հետևել է իր հայտարարությանը, Տոնոյանը նշեց, որ կարծում է՝ ԱՄՆ դեպարտամենտին արձագանքելու է ԱԳՆ-ն: ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքի պատճառների մասին խոսելիս՝ […]
18:09 13.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փետրվարի 13-ին խորհրդարանում հարց ուղղվեց Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելության մասին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին, թե «եթե լինեն հանգամանքներ, և անհրաժեշտ լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանն անպայման դա կանի», պատասխանելով հարցին՝ ի՞նչ անհրաժեշտություն կարող է լինի ռազմական գործողություններում ներգրավվելու համար, Փաշինյանն արձագանքեց. «Դուք ինքներդ ասացիք, որ Սիրիա […]
12:30 13.02.2019
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ: «Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», – ասված է Aysor.am-ին տրամադրված պատասխանում: «Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական […]
00:27 13.02.2019
Թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Ստոկհոլմի ազատության կենտրոնի հետաքննական կայքէջում բացահայտել է, որ «Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գաղտնի աղբյուրներից ստացված հարյուրավոր հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական կառավարությունը թույլ տվել և նույնիսկ հեշտացրել օտարերկրյա և թուրք զինյալների տեղաշարժը Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ, հայտնի […]
15:57 12.02.2019
Հայաստանի հումանիտար առաքելությունը մեկնում է Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքի հիման վրա, և ամեն ինչ արվում է օրենքի տառին համապատասխան։ Այս մասին այսօր Կիպրոսի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ավելին, նա չբացառեց, որ հայկական կողմը կարող է որոշ հանգամանքներում ներգրավվել ռազմական գործողություններում։ «Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե […]
15:11 12.02.2019
Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստան այցի արդյունքում երկու կողմերի պաշտպանական համագործակցության օրակարգի 13 միջոցառումներին գումարվել է ևս 2-ը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մեկը` տեղեկատվության փոխանակման, այսինքն` ռազմական հետախուզության տվյալների, ռազմական տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ կապված Մերձավոր Արևելքում բավականին լուրջ իրադարձությունների հետ»,- ասաց Տոնոյանը։ Նախարարը հայտնեց, որ իր կիպրոսցի գործընկերոջը մանրամասն ներկայացրել է […]
14:24 12.02.2019
ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերի կողմից սիրիական Բագուզ բնակավայրում ամրացած քաղաքացիական ճամբարի ուղղությամբ հասցված հարվածներից առնվազն 7 տասնյակ մարդ է զոհվել ու վիրավորվել: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը` միևնույն ժամանակ, տեղեկություն չհաղորդելով փոխանցած աղբյուրի անվանումը: Դեպքի այլ մանրամասների վերաբերյալ նույնպես որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում:
07:19 12.02.2019
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է իսրայելական տանկերի հրետակոծման հետևանքով սահմանամերձ Կունեյտրա նահանգում հիվանդանոցի ոչնչացման ու այլ օբյեկտների վրա կատարված հարձակումների մասին։ Ikhbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել նաև տեղի աստղադիտարանը։ Հրետակոծվել է Թել ադ-Դարիա շրջանը։ Կունեյտրայի նահանգապետ Համմա Դբայատը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ իսրայելական տանկերը սիրիական նահանգի ուղղությամբ արձակել են 5 արկ, […]
20:06 11.02.2019
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի […]
19:30 11.02.2019
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը պետք է դիտարկել առավել ընդգրկուն միջազգային զարգացումների համատեքստում ու գուցե նույնականացվի միջազգային նոր զարգացումների գործընթացին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մենք տեսնում ենք, որ աստիճանաբար Սիրիայից շեշտը տեղափոխվում է Իրանի վրա: Ես նկատի ունեմ Միացյալ նահանգների քաղաքականության, Իսրայելն է այս ուղղությամբ շատ […]
17:39 11.02.2019
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Անկարա, որտեղ ցանկանում է համաձայնեցնել Սիրիայի հարցում երկու երկրների գործողությունները, հայտնում է РИА Новости-ին: Նա շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը ջերմ ընդունելության համար: «Կարծում եմ, որ ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ փետրվարի 14-ին Սոչիում տեղի ունենալիք հանդիպումից առաջ մենք կարող ենք համաձայնեցնել մեր գործողությունները»,- ասել է Շոյգուն: Նա […]
12:17 11.02.2019
Սիրիայում գործող, քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից ազատել է 200 մարդու։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ Ահաբեկիչները գերեվարվածներին, որոնց թվում հիմնականում կանայք ու երեխաներ էին, պահում էին որպես պատանդ, այդ պատճառով բարդ էր նաև նրանց ազատման հարցը, քանի որ արաբա-քրդական ուժերը չէին կարող հրետանի կիրառել […]
18:51 10.02.2019
ՀՀ կողմից Սիրիա հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։ «Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև մեր միջազգային որոշ գործընկերներին ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը հաշվի առնելով հումանիտար ականազերծման կենտրոնի […]
19:20 09.02.2019
«Վրաստանն ունի հզոր, երկկուսակցական աջակցություն բոլոր կարևոր ուղղություններով»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ԱՄՆ կատարած իր այցը գնահատելիս: Զալկալիանիի խոսքով` ինքն ԱՄՆ Կոնգրեսում անցկացրել է բազմաթիվ հանդիպումներ ինչպես սենատորների, այնպես էլ կոնգրեսականների հետ: «Այցի կարևոր արդյունքներից մեկն այն էր, որ կոնգրեսական Ռունին նախաձեռնել է նոր բանաձև, որը հստակ աջակցում է […]
18:02 09.02.2019
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական Դեր Զոր նահանգի Աթ-Թայան գյուղին, հայտնում է РИА Новости-ին: Նշվում է, որ ավիահարվածի հետևանքով կա 3 զոհ: «Սիրիական Դեր Զոր նահանգի Աթ-Թայան գյուղի վրա ավիահարվածից հետո զոհվել է 3 խաղաղ բնակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:27 09.02.2019
Փետրվարի 9-ին Դավիթ Տոնոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Գեներալ Դվորնիկովը ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին դիմավորել է հարավային ուղղությամբ զորքերի մարտական ղեկավարման կետում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության […]
16:22 09.02.2019
Սիրիա մեկնող հայկական առաքելությունը հումանիտար (մարդասիրական) է, ոչ թե խաղաղապահ, և սա շատ կարևոր է։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանն ու նշեց՝ դրանք միջազգային իրավական եզրեր են։ Խաղաղապահ առաքելությունները պարունակում են նաև ռազմական գործառույթներ ու կարող են լինել հակամարտության գոտիներինում՝ հրադադարի պահպանության համար, իսկ հումանիտար առաքելություններում բացառվում է ռազմական դերակատարումը։ […]
14:04 09.02.2019
Հայկական հումանիտար ականազերծման ու բժշկական առաքելությունը Սիրիա ուղարկելը Հայաստանի համար կարևոր է մի քանի գործոններով պայմանավորված։ Դրանք այսօր ներկայացրեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Այդ գործոններն են․ Հայաստան-Սիրիա բարեկամական կապեր, ավելի գլոբալ՝ հայ ու սիրիացի ժողովուրդների բարեկամական կապերը, Հայաստանի Հանրապետություն – սիրիահայ համայնք կապերը, Հայաստանի Հանրապետության միջազգային դերակատարումը։ Սա, ըստ արաբագետի, Հայաստանի դրական չեզոքության մոտեցման որակական նոր […]
09:14 09.02.2019
Նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարդասիրական նպատակներով Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու նախաձեռնությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ամփոփելով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու կապակցությամբ իմ կողմից բարձրացված աղմուկի առաջին օրը՝ փաստում ենք՝ 1. Իշխանությունները խճճվել են՝ հորինելով իրենց աղաղակող ապօրինության իրավական հիմնավորումներ։ Վերջում կանգ առան Հայաստանի և Սիրիայի ՊՆ-երի միջև 2001 […]
19:30 08.02.2019
Բավական կարևոր և ողջունելի քայլ է ՀՀ-ի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետներից բաղկացած խումբ ուղարկելը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանն ու ընդգծեց, որ ծրագիրը համակողմանի նշանակություն ունի: «Ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստան-Սիրիա հարաբերությունների, Հայաստան-սիրիահայ համայնք հարաբերությունների, և առհասարակ Հայաստանի միջազգային վարկանիշի ու դերակատարության վրա դրականորեն ազդելու տեսանկյունից: Սա համակողմանի կարևոր քայլ է, […]
16:58 08.02.2019
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում: ՌԴ պաշտպանության նախարարը […]