16:22 09.02.2019
Սիրիա մեկնող հայկական առաքելությունը հումանիտար (մարդասիրական) է, ոչ թե խաղաղապահ, և սա շատ կարևոր է։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանն ու նշեց՝ դրանք միջազգային իրավական եզրեր են։ Խաղաղապահ առաքելությունները պարունակում են նաև ռազմական գործառույթներ ու կարող են լինել հակամարտության գոտիներինում՝ հրադադարի պահպանության համար, իսկ հումանիտար առաքելություններում բացառվում է ռազմական դերակատարումը։
Հայաստանից ուղարկվող խումբը գործելու է ռուսական կողմի հետ համագործակցությամբ։ Արդյո՞ք սա ընկալելի է Հայաստանի արևմտյան գործընկերների համար։ Այս հարցին պատասխանելիս Արմեն Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը իր որոշումը կարող է բացատրել ցանկացած գործընկերոջ։
«Երևի թե երկրորդ երկիր չկա աշխարհում, որ ունի այնպիսի հետաքրքրություններ Սիրիայում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, և այդ շահերի, այդ հետաքրքրությունների իրացման ճանապարհին մենք կարող ենք բացատրել ցանկացած երկրի կամ ցանկացած դերակատարի, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը գնում նման քայլի։ Այնպես չէ, որ միայն ռուսական կողմի հետ ենք գնում։ Համոզված եմ, որ պատրաստակամ ենք ցանկացած հնարավորության դեպքում նաև այլ շրջանակներում համագործակցել»,- ասաց արաբագետը։
Նա օրինակ բերեց փախստականների հարցը․ Հայաստանը բնակչության թվի համամասնությամբ ամենաշատ սիրիացի փախստականներ ընդունած երկիրն է։ Արաբագետի խոսքով՝ նաև Միացյալ Նահանգների հետ համագործակցության հնարավորություն կա, բայց Վաշինգտոնը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։
Ինչ վերաբերում է մեկնողների անվտանգությամը, ապա հումանիտար առաքելության համար հավանաբար ապահովվել են անվտանգության ապահովման մեխանիզմներ։ Ընդ որում՝ արդեն իսկ նշվել է, որ անվտանգությունն ապահովվելու է նաև ռուսական ու սիրիական կողմերի օժանդակությամբ։ Բայց կա նաև անվտանգության ավելի հարազատ միջոց՝ հայկական միջավայրը։
«83 հոգին միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքի (Հալեպ – խմբ) համար բավական փոքր թիվ է, և նրանց աշխարհագրական արեալը խիստ սահմանափակ է լինելու։ Եվ նրանք հիմնականում տեղակայված են լինելու հայաբնակ շրջաններում, թաղամասերում, որտեղ, ես կարծում եմ, շատ ավելի հեշտ կլինի անվտանգության ապահովումը՝ հաշվի առնելով նաև անցյալ երկու տարիներին այս ուղղությամբ սիրիական կառավարության իրականացրած գործողությունները»,- ասաց արաբագետը։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...