TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Սիրիա

Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս գալուց հետո բաց է մնալու մի տեղ, որը պետք է լրացվի. Արմեն Պետրոսյան

12:35 22.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսի ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներին վերաբերող շեշտադրումների մասին. «Մեկ տարի առաջ Աստանայի ձևաչափի գործընկերները հայտարարեցին «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին, ԱՄՆ-ն ևս հայտարարեց,  բայց խոսել, որ ահաբեկչության դեմ պայքարը ամբողջությամբ ավարտին է մոտեցել, սխալ է: Ուշագրավ է՝ Ռուսաստանը ողջունում է […]

̰
Սիրիայում ցույցեր են՝ կապված Թուրքիայից հնարավոր սպառնալիքների հետ

16:41 21.12.2018

Սիրիայում ցույցեր են՝ կապված Թուրքիայից հնարավոր սպառնալիքների հետ: Դրա համար հիմք է ծառայել այն, որ ԱՄՆ-ն որոշել է հեռանալ Սիրիայից, իսկ Թուրքիան նոր ռազմական գործողություններ է նախատեսում քրդաբնակ շրջաններում: Ցույցերն անցկացվում են քրդաբնակ Քոբանիից հարավ-արևելք գտնվող՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաբազայի մոտ: Ցուցարարները պաստառներ են կրել՝ դատապարտելով քրդական ռազմական միավորների դեմ հնարավոր սպառնալիքները: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ԱՄՆ ԶՈւ-ն դուրս չբերել Սիրիայի տարածքից

23:14 20.12.2018

ԱՄՆ կոնգրեսականները նամակ են ուղղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում նրան կոչ են անում հրաժարվել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման գաղափարից: Այս մասին հայտնում է The Hill-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակի հեղինակներն ասել են, որ այդ որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Սիրիայում անհամեմատ կմեծանա մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Իրանի ազդեցությունը: Հաղորդվում է, որ նամակի ներքո ստորագրողների […]

̰
Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Ռուսաստանին. The New York Times

21:59 20.12.2018

Սիրիայից զորքի դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կտրուկ է և վտանգավոր: Այսպես է գրել  The New York Times պարբերականը: Թերթի վերլուծություններով՝ ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինի համար, քանի որ Մոսկվան փորձում է թուլացնել Վաշինգտոնի ազդեցությունը տարածաշրջանում: Նվեր կլինի նաև Իրանի համար, որն ընդլայնել է իր ներկայությունը Սիրիայում:  «Հակասական հրամաններ տալը մարտի դաշտում գտնվող զինվորներին, ինչպես […]

̰
ԱՄՆ-ը չեղարկել է Սիրիային վերաբերող մի շարք հարցերի քննարկման համար ՄԱԿ-ում նշանակված հանդիպումները

21:22 20.12.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հետաձգել է Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերով մի շարք հանդիպումները, որոնք պետք է կայանային դեկտեմբերի 20-ին, հայտնում է Reuters-ը: Գործակալությունը չի մանրամասնում, թե կոնկրետ որ հարցերին վերաբերող հանդիպումներն են չեղարկվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն սկսում է իր ԶՈւ-երի դուրսբերման գործընթացը՝ Սիրիայի տարածքից:

̰
ԱՄՆ-ը չեղարկել է Սիրիայում խաղաղության հաստատման հարցով հանդիպումները

19:58 20.12.2018

ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին չեղարկել է Սիրիայում խաղաղության հաստատման հարցին նվիրված հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենային այսօր՝ դեկտեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Գործակալությունում, սակայն, չեն նշել, թե կոնկրետ որ հանդիպումները տեղի չեն ունենա: Հիշեցնենք, ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից: […]

̰
Ռոհանին հայտարարել է, որ Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի և ՌԴ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Ռուսաստանում

17:40 20.12.2018

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ սիրիական խնդրի կարգավորման հարցով հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարայում իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն ամփոփելուց հետո, հաղորդում է ТАСС-ը: «Մենք պայմանավորվել ենք շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ Աստանայի գործընթացի շրջանակներում: Հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում, մենք պայմանավորվածություն ունենք»,- նշել […]

̰
Հուսով եմ՝ առաջիկայում Սիրիայի հարցի կարգավորման առաջին փուլը կավարտվի. Պուտին

16:08 20.12.2018

«Ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված՝ ես չգիտեմ, թե դա ինչ է: ԱՄՆ զորքերը 17 տարի է, ինչ Աֆղանստանում են և համարյա ամեն տարի ասում են, որ պատրաստվում են այդ տարածքից դուրս բերել իրենց զորքերը, բայց մինչև այժմ նրանք այնտեղ են»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ և հավելել, որ դեռևս […]

̰
Ֆրանսիան որոշեց մնալ Սիրիայում

14:33 20.12.2018

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին մեկնաբանել է Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Վաշինգտոնի որոշումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նա հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման հանդեպ հաղթանակ տանելու մասին հայտարարություններ անելը վաղաժամ է: «ԻՊ»-ն հիմա թուլացել է, ինչպես երբեք, բայց այն դեռ չի ջնջվել երկրի երեսից»,- ասել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […]

̰
«Դաշույնի հարված»․ քրդերը դատապարտել են Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը

07:43 20.12.2018

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիան, որի ողնաշարն են կազմում քրդական կազմավորումները, դատապարտել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումն ու անվանել այն «դաշույնի հարված թիկունքին»։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Դեկտեմբերի 19-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր […]

̰
ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայից

21:18 19.12.2018

ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրս բերումը Սիրիայից: Reuters-ի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը:  Աղբյուրի տեղեկություններով՝ զորքերի դուրսբերումը կիրականացվի 60-100 օրվա ընթացքում:  Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ  ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորմանը: «Այդ հաղթանակը, սակայն, չի նշանակում որ կոալիցիան դադարեցնում է իր գործողությունները Սիրիայում: Մենք […]

̰
ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան պայմանավորվելու են Սիրիայի նոր Սահմանադրության վերաբերյալ

18:19 19.12.2018

Առաջիկա օրերին Ժնևում անցկացվելու է Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ ձևաչափով հերթական հանդիպումը, որի ընթացքում նախնական տվյալներով կազդարարվի Սիրիայում հակամարտության հաղթահարման հերթական փուլը՝ բոլոր կողմերի համար ընդունելի նոր Սահմանադրության կազմելու գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտնում է Guardian-ը։ Եռակողմ հանդիպմանը ներկա է լինելու նաև ՄԱԿ հատուկ բանագնացը, որը «միջազգային հանրության» ներկայացուցիչն է տարածաշրջանային երեք գերտերությունների բանակցություններում։ Նախատեսվում է, որ […]

̰
Իրանի, ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող հարցեր

19:08 18.12.2018

Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող քայլեր: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կհայտարարեն նաև սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ՝ 2018 թվականի սկզբին, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի […]

̰
Պուտինը ցածր է գնահատել Սիրիայում և Իրաքում կիրառված ամերիկյան հրթիռների արդյունավետությունը

17:40 18.12.2018

Ամերիկյան արտադրության և ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ մտնող Tomahawk կառավարվող թևավոր հրթիռների արդյունավետությունը Ռուսաստանի ՊՆ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կասկածի տակ է դրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերով՝ այդ զինատեսակն արդեն հնացել է։ «Tomahawk հրթիռները արդեն հին են , դա ճիշտ է։ Նրանց կիրառման պրակտիկան Սիրիայում և Իրաքում, մեր ռազմական փորձագետների տվյալներով, մոտ […]

̰
Սիրիայում իրավիճակը կայունանում է, բայց զինյալները դեռ փորձում են գռմռալ․ Պուտին

17:30 18.12.2018

«Զինյալների հիմնական խմբերի ջախջախումից հետո Սիրիայում իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Բայց հանցագործները դեռ փորձում են գռմռալ»,- Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ այսօրվա հանդիպման ընթացքում հայտարարել է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակելու է անզիջում պայքարը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ, իսկ  սիրիական բնակչությանն իրենք օգնելու են ամեն ինչով։ Պուտինն այս համատեքստում […]

̰
Սիրիահայ գործարարները ցանկություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման աշխատանքներին

15:40 18.12.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ քննարկումները ծավալվել են Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի վերակառուցման գործընթացի շուրջ: Հայաստանում հաստատված սիրիահայ գործարարները ցանկություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման գործընթացին: Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի բարեկամ Հայաստանի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը […]

̰
Հայաստանցի գործարարները պատրաստ են աջակցել Սիրիայի վերականգնմանը

23:53 17.12.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ընդունել է Հայաստանից ժամանած գործարարների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների պատվիրակությանը: «Հայ գործարարները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Սիրիայի վերականգնման գործընթացին»,- հայտնել է այս երկրի նախագահի մամուլի ծառայությունը: Իր հերթին, նախագահ Ասադը հատուկ ընդգծել է սկզբունքային դիրքորոշումը երկրին օգնելու հարցում և ողջունել հայ գործարարներին:

̰
Էրդողանը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում

17:40 17.12.2018

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Սիրիայում առաջիկայում հնարավոր ռազմական գործողությունների, որոնք կարող են բռնկվել ցանկացած պահի: Այս մասին Կոնիայում հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV-ն:   «Մենք Սիրիայում կարող ենք սկսել (ռազմական գործողությունները-խմբ.) ցանկացած պահի: Մեր հսկայական բանակն ավարտել է նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Էրդողանը: Բացի դրանից՝ նա նաև հայտարարել […]

̰
Ռուսաստանը Սիրիայում հաջողությամբ «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգ է կիրառել

12:42 17.12.2018

«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգն առաջին մարտական փորձարկումն է անցել: Այն կիրառվել է Սիրիայում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը պատմել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը: Նրա խոսքով՝ «Իսկանդեր-Մ»-ը, համազարկային կրակի «Տորնադո-Գ» և «Սմերչ» համակարգերը ցույց են տվել իրենց արդյունավետությունը: Վերջիններիս փորձարկումը ևս անցել է մարտական պայմաններում: «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգն ունի մինչև 500 կիլոմետր խոցելիություն, հրթիռների թռիչքի բարձրությունը հասնում […]

̰
Սիրիական Աֆրին քաղաքում ականապատված մեքենա է պայթեցվել․ կան զոհեր

07:30 17.12.2018

Սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական «Ալ-Հալ» շուկայի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Հաղորդվում է 7-9 զոհի մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Աֆրինի կատոնում քրդական աղբյուրին։ Տուժել է մոտ երկու տասնյակ մարդ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս մեկ ականապատ մեքենա է հայտնաբերվել Աֆրինի արևմտյան Վիլյաթ թաղամասում։ Ահաբեկչական խմբավորումներից դեռևս ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

̰
Միջազգային կոալիցիան ոչնչացրել է Սիրիայում զինյալների համար որպես շտաբ ծառայող մզկիթը

18:24 16.12.2018

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որը Սիրիայում պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, Սիրիայի տարածքում հասցրած ավիահարվածների արդյունքում ոչնչացրել է մզկիթ, որն, ըստ նրանց, ծառայում էր որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հրամանատարական կետ։ Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։ Հաջին քաղաքի (Սիրիայի հյուսիսում՝ Իրաքի հետ սահմանի մոտ) մզկիթում հարվածի պահին եղել է մոտ 16 զինված ահաբեկիչ։ […]

̰
ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել ռազմական նոր գործողություն չսկսել Սիրիայում

16:47 16.12.2018

Թուրքիայի նոր մտադրությունների հետ կապված՝ Եվրոպական միությունն այդ երկրին կոչ է արել ռազմական նոր գործողություն չսկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական զինված խմբավորումների դեմ, ինչի մասին ակնարկել էր Թուրքիայի նախագահը։ Համապատասխան հայտարարությունն արել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ «Հուսով ենք ՝ թուրքական իշխանությունները զերծ կմնանան միակողմանի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել «Իսլամական պետության» դեմ միջազգային […]

̰
Սիրիական բանակի ավելի քան 16․5 հազար դասալիքներ համաներման են արժանացել

09:03 14.12.2018

Ավելի քան 16․5 հազար սիրիացի զինծառայողներ, որոնք ապօրինաբար լքել էին իրենց զորամասերը պատերազմի ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով համաներման են արժանացել։ Այս մասին հայտնում է Սիրիայի զինվորական արդարադատության վարչության պետ Գանջու Հասանը, փոխանցում է RIA Novosti-ն։ Համաներումը գործում է նախագահական հրամանագրի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2018 թվականի հոկտեմբերի 9-ից։ Դասալիքները, որոնք գտնվում են Սիրիայի […]

̰
Սիրիահայ ուսանողների ուսման վարձը մասնակիորեն կփոխհատուցվի

17:08 13.12.2018

ՀՀ կառավարության որոշմամբ`13,762.6 հազար դրամ կհատկացվի ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թթ. ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: 2018 թ. ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Ըստ հիմնավորման՝ 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է […]

̰
Պենտագոնն անթույլատրելի է անվանել սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի կողմից ծրագրվող գործողությունը

07:15 13.12.2018

Սիրիայի հյուսիս-արևելքում միակողմանի ռազմական գործողությունների անցկացումն անթույլատրելի է։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը՝  կապված սիրիացի քրդերի կազմավորումների վրա թուրքական զորքերի կողմից առաջիկա օրերին ծրագրված հարձակման հետ։ «Սիրիայի հյուսիս-արևելքում ցանկացած կողմի միակողմանի ռազմական գործողությունները, հատկապես եթե ամերիկացի զինծառայողներ կարող են լինել այդ շրջանում կամ մոտակայքում, լուրջ մտահոգություն է առաջացնում»,- ասել է Ռոբերտսոնը։ Չորեքշաբթի […]

̰
Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի ավելի քան 13․7 մլն դրամ

23:40 12.12.2018

Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից կտրամադրի 13 մլն 762.6 հազար դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ 2018 թվականին ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Նրանցից 246 սիրիահայ ուսանողի […]

̰
Աբխազիան ապաստան է տվել մի քանի հարյուր սիրիացի փախստականի

17:58 08.12.2018

Աբխազիայի չճանաչված հանրապետությունում ապաստան է գտել 800 սիրիացի փախստական: Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, տեղեկացնում է «Ալիք մեդիան»: «Ընդունել ենք 700-800 մարդ: Առաջին փուլում զբաղված էինք նրանց բարեկեցությամբ, որպեսզի նրանց համար մեր պայմանների ադապտացման հնարավորություն ստեղծենք»,- հայտարարել է Խաջիմբան: Նշենք, որ փախստականների հոսքը Աբխազիա սկսվել է 2018 թվականի մայիսի 29-ին Սիրիայի […]

̰
Միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Սիրիայում հիվանդանոց է ավերվել

12:15 08.12.2018

Միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով Սիրիայի Դեր Զոր քաղաքում ամբողջովին ավերվել է տեղի բժշկական հաստատություններից մեկը: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Դեռևս տվյալներ չկան զոհերի և վիրավորների մասին:  

̰
Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ. Սիրիայի փոխվարչապետ

14:13 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և Սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem): Ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վալիդ ալ-Մուալլիմը շնորհավորեց նրան բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Փոխվարչապետը հավելեց, որ Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ: […]

̰
Կոալիցիան Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին

08:01 03.12.2018

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով կոալիցիայի ներկայացուցիչ Շոն Ռայանի հայտարարությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Աբու ալ-Ումարայնը մասնակցել է 2014 թվականին ԱՄՆ բանակի նախկին շարքային, Սիրիայում մարդասիրական գործունեություն իրականացրած Փիթեր Քեսինգի սպանությանը։ «Իսլամական պետության» պարագլուխը սպանվել է կիրակի՝ Սիրիական […]

̰
BACK_TO_TOP