ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ԱՄՆ ԶՈւ-ն դուրս չբերել Սիրիայի տարածքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ԱՄՆ ԶՈւ-ն դուրս չբերել Սիրիայի տարածքից

23:14 20.12.2018

ԱՄՆ կոնգրեսականները նամակ են ուղղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում նրան կոչ են անում հրաժարվել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման գաղափարից: Այս մասին հայտնում է The Hill-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակի հեղինակներն ասել են, որ այդ որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Սիրիայում անհամեմատ կմեծանա մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Իրանի ազդեցությունը:

Հաղորդվում է, որ նամակի ներքո ստորագրողների շարքում եղել են նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ՝ Լինդսի Գրեմը, Ջոնի Էրնսթը, Թոմ Քոթթոնը, Մարկո Ռուբիոն, դեմոկրատ Ջին Շահինն ու անկախ սենատոր Անգուս Քինգը:

«Ինչպես գիտեք, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանն օգտագործել են հակամարտության հանգամանքը՝ տարածաշրջանում իրենց ազդեցությունը մեծացնելու համար»,- ասված է նամակում:

Նրանք ասել են, որ ԱՄՆ ԶՈւ-ի դուրսբերումից հետո այդ երկու երկրներն էլ կարող են մեծացնել իրենց ներկայությունը տարածաշրջանում, միևնույն ժամանակ, նրանք հատուկ ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ դրանից հետո ԱՄՆ-ի համախոհների վստահությունը կնվազի այդ երկրի հանդեպ:

Նրանք նաև տեսակետ են հայտնել, որ զորքի դուրսբերումը ձեռնտու կլինի նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների համար:

«Եթե որոշեք դուրս բերել ԱՄՆ զորքերը Սիրիայից, ապա ԻՊ-ի՝ անգամ ամենափոքր միավորումը կարող է օգտվել այդ առիթից ու ընդլայնել ու մեծացնել իրենց գործունեության ծավալներր»,- ասված է նամակում:

SHANTNEWS.am-ը հայտնել էր, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիան, որի ողնաշարն են կազմում քրդական կազմավորումները, դատապարտել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումն ու անվանել այն «դաշույնի հարված թիկունքին»:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ զորքերը Սիրիայի տարածքից դուրս բերելու գործընթացի մեկնարկի մասին՝ նշելով, որ իրենք հաղթանակ են տարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP