10:25 10.09.2018
Սիրիայում Հայաստանի՝ Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական ծրագրի իրականացումը ռազմական բաղադրիչ չի ունենալու։ Այս մասին Տավուշում իր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ որոշ անճշտություններ ու թյուրըմբռնումներ կան ու սկսեց հերքել դրանք։ «ՊՆ մասնագետների խումբը գործելու է ՀՀ դրոշի ներքո։ Գործողությունը լինելու է հումանիտար։ Խոսքը բժիշկ- մասնագետների և ականազերծման մասնագետների մասին է, […]
08:58 10.09.2018
Սիրիական հարցում Եվրոպան որևէ դեր չի խաղում, և դա իսկական «ռազմավարական խայտառակություն է»։ Այս մասին գրում է Frankfurter Allgemeine գերմանական պարբերականը։ Հոդվածագիր Նիկոլաս Բուսսեի կարծիքով՝ մոտ ժամանակներս Սիրիայի կառավարական ուժերը լիարժեք վերահսկողություն կսահմանեն հանրապետության տարածքում, և դրանում Եվրոպայի համար ոչ մի լավ բան չկա։ «Ասադի կառավարությունը կնվաճի Իդլիբում ապստամբների վերջին պատվարն ու կվերադարձնի վերահսկողությունը ողջ […]
08:04 10.09.2018
ԱՄՆ ՊՆ-ն հերքել է Ռոսաստանի տվյալները, թե սեպտեմբերի 8-ին Սիրիայի Դեր Զոր նահանգին հարվածելիս ամերիկյան կողմը կիրառել է արգելված ֆոսֆորային զինամթերք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնին։ Ռոբերտսոնը նշել է, որ այդ շրջանում որևէ զորամաս հանդերձված չէ ֆոսֆորային զինամթերքով։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ռուսական կողմը […]
22:52 09.09.2018
ԱՄՆ-ը չթույլատրված ֆոսֆորային ռումբեր է նետել Սիրիայի Հաջին բնակավայրի ուղղությամբ։ Ռմբակոծության հետևանքով ուժգին հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնել է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Սավչենկոյին։ «Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշել է Սավչենկոն։ Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումն արգելված է Ժնևյան կոնվենցիայով, հիշեցրել է նա։
09:30 09.09.2018
Հայաստանը Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում, մարդասիրական առաքելություն կիրականացնի: Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո, հաղորդում է Sputnik Armenia-ն: «Ես արդեն կարող եմ այդ մասին պաշտոնապես ասել: Ծրագրի հիմնական նպատակը Հալեպի հայկական համայնքին և Սիրիային օգնելն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունեցին այս համատեղ որոշումը, և Հայաստանի Պաշտպանության […]
16:48 07.09.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է անցկացվում Աստանայի ձևաչափով: Իրանի մայրաքաղաքում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նապագահ Հասան Ռոհանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ոչ միայն եռակողմ, այլև երկկողմ հանդիպումներ կունենան: Գործնականում խոշոր գործողությունների մասին խոսվում է արդեն երկու շաբաթ, սակայն […]
16:37 07.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները պետք է հրատապ լքեն Սիրիան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Իրանի առաջնորդը նշել է, որ սիրիական հակամարտությունում ԱՄՆ-ի «անօրինական միջամտությունը» հանգեցրել է տարածաշրջանում վտանգավոր իրադրության ձգձգման: «ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում պետք է արագ ավարտվի»,- ընդգծել է Ռոհանին: «Իսրայելի օկուպացիոն ռեժիմը պետք է անհապաղ լքի սիրիական օկուպացված […]
08:00 07.09.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ աջակցել է Սիրիայում ՌԴ-ի գործողություններին։ Այս մասին գրում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը։ Պարբերականն ընդգծում է, որ Սիրիայում Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունը բարդացրել է այն, որ գրոհայինները փորձել են խաղաղ բնակիչներին օգտագործել որպես «կենդանի վահան»։ «Անհրաժեշտ է ձեռնարկել փորձեր՝ արմատական ուժերի դեմ պայքարելու, սակայն դրա հետ մեկտեղ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։ […]
07:47 07.09.2018
ԱՄՆ-ը Սիրիային առնչվող պատժամիջոցային ցուցակում ներառել է 4 ֆիզիկական անձանց և 5 կազմակերպություններ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ցուցակում ներառված ֆիզիկական և իրավաբանական անձանց մեղադրում է սիրիական կառավարությանը նավթ և սպառազինություն մատակարարելու մեջ։ Ցուցակում են հայտնվել 2 ընկերություններ Լիբանանից, 2-ը՝ Սիրիայից, 1-ը՝ ԱՄԷ-ից։ Ցուցակում են ընդգրկվել նաև 3 սիրիացիներ և 1 լիբանանցի։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, […]
07:43 05.09.2018
Իսրայելական ինքնաթիռները հարձակման են ենթարկել սիրիական Համա նահանգի շրջաններից մեկը։ Հաղորդվում է 1 զոհի և 4 վիրավորի մասին։ Սիրիայի պետական SANA գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Իսրայելի ավիացիան հրթիռակոծել է Սիրիայի տարածքի մի շարք օբյեկտներ։ Նշվում է, որ ինքնաթիռները թռել են Բեյրութի կողմից, ցածր բարձրության վրա ներխուժել են սիրիական օդային տարածք […]
18:30 04.09.2018
Թուրքական զինված ուժերը ռազմական տեխնիկա են տեղակայում Սիրիայի հետ սահմանային շրջաններում: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը: Հաղորդվում է, որ Քիլիսով, Էլբեյլի բնակավայրի ուղղությամբ տրանսպորտային 8 միջոց է շարժվել, որոնց միջոցով տեղափոխվել են տանկեր ու հաուբիցներ: Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ նման գործողությունները կատարվում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: M60 տանկերը սահման են տարվել՝ կանխելու փախստականների […]
14:40 03.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Շնորհավորելով դեսպանին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներ Սիրիայի հետ, մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ […]
11:37 03.09.2018
2018թ.-ի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած ներգաղթյալների և փախստականների թիվը գերազանցել է 60 հազարը:
07:52 03.09.2018
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է Սիրիայի քաղաքացիական պատերազմում նախագահ Բաշար Ասադի հաղթանակի մասին։ «Ասադը հաղթել է պատերազմը։ Մենք պետք է ճանաչենք դա»,- ընդգծել է նախարարը՝ նշելով, որ սիրիացի առաջնորդը չկարողացավ երկրում խաղաղություն պահպանել։ Դիվանագետի կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար Դամասկոսին անհրաժեշտ է «քաղաքական որոշում՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ»։ Ինչպես հայտնում է Sputnik International-ը, Լե […]
13:33 02.09.2018
Դամասկոսից ոչ հեռու գտնվող կառավարական զորքերի Մեզզե ավիաբազայում սեպտեմբերի 2-ին պայթյունների շարք է տեղի ունեցել։ Պատճառ է հանդիսացել զինամթերքի պահեստում տեղի ունեցած կարճ միացումը։ Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական շրջանակների աղբյուրներին։ Ականատեսները հայտնում են սաստիկ հրդեհի և քաղաքի գլխավերևում գոյացած խիտ ծխի մասին։ Ավելի վաղ որպես պատճառ նշվել է […]
21:09 31.08.2018
Ընդամենը 1 օրում 1000-ից ավելի խաղաղ բնակիչ է վերադարձել իր հայրենի բնակավայրը՝ սիրիական չորս նահանգներ, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության փախստականների ընդունման և բաշխման տեղեկատվական կենտրոնը: Դամասկոսի հարավային շրջաններից մեկը՝ Ղութա, մեկ օրում վերադարձել է 67 բնակիչ՝ 14 կին, 40 երեխա: Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից 134 676 հազար բնակիչ է վերադարձել Հարավային Ղութա, […]
21:30 30.08.2018
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը` Վալիդ Մուալլեմը, թվել է այն արևմտյան երկրների անվանումները, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են Սիրիայի զարգացմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Մուալլեմի խոսքով՝ արևմտյան երկրները շահագրգիռ են Սիրիայում ճգնաժամի շարունակությամբ և օգտագործում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը՝ զինյալների խմբավորումներին պաշտպանելու համար: «ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա. այս երկրներն ընդհանրապես գոհ չեն, նրանց […]
15:40 30.08.2018
Թուրքիան ու Ռուսաստանը լրացուցիչ ուժեր են տեղափոխում Սիրիա։ Ինչպես հայտնում է թուրքական աղբյուրը, դա պայմանավորված է Իդլիբում ռազմական գործողություններ սկսելու Սիրիայի կառավարական ուժերի մտադրությամբ։ Ռուսաստանը արդեն Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկել 10 ռազմանավ։ Իսկ Թուրքիան լրացուցիչ ցամաքային ուժեր է ուղարկել անվտանգության գոտի համարվող Իդլիբ։ Դեպի Իդլիբ է ուղևորվել թուրքական զինուժի 2 ավտոշարասյուն։ Դրա նպատակն […]
12:00 27.08.2018
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Սիրիա կատարած երկօրյա այցի ընթացքում ռազմատեխնիկական գործակցության պայմանագիր է կնքել Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդալլահ Այուբի հետ: Այս մասին փոխանցնում է Tasnim-ը: Պայմանագրի համաձայն՝ երկու երկրները կընդլայնեն իրենց ռազմական և պաշտպանական գործակցությունը: «Սիրիան դուրս կգա ճգնաժամից և կմտնի վերականգնման շրջափուլ»,- ասել է Հաթամին: Նա նաև նշել է, որ Սիրիայի հետ […]
19:23 26.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է խաղաղություն ու անվտանգություն բերել Իրաքին և Սիրիային, հայտնում է Reuters գործակալությունը։ Մուշում ելույթ ունենալով՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումները կոչնչացվեն։ Նա նաև դատապարտել է հարձակումները Թուրքիայի վրա՝ համեմատելով դրանք Անատոլիա ներթափանցելու փորձերի հետ։ «Մի՛ մոռացեք, որ Անատոլիան պատ է։ Եվ եթե այդ պատը փլուզվի, […]
14:27 26.08.2018
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Դամասկոս։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Օդանավակայանում նախարարին դիմավորել են սիրիական ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, Սիրիայում Իրանի դեսպան Ջավադ Տորկաբադին և Իրանի ռազմական կցորդը։ Առաջիկայում Խաթամին ծրագրում է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ […]
16:35 25.08.2018
Վերջին օրերին Լիբաբանից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել մոտ 150 փախստական: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Իդլիբից դուրս է բերվել 626 փախստական: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ 1 օրում Սիրիայում ականազերծվել է 4 հեկտար տարածք, 10 շենք, 1 կմ երկարությամբ ճանապարհ: Նաև հայտնաբերվել և ոչնչացվել է պայթյունավտանգ 51 առարկա, այդ […]
15:46 25.08.2018
Օրեր առաջ Պարսից ծոց է բերվել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը, որի տախտակամածին 56 թևավոր հրթիռ կա:
13:18 25.08.2018
Բրիտանական հատուկ ծառայությունների աջակցությամբ «քիմիական գրոհի» նախապատրաստումը սիրիացի զինվորականների կողմից կարող է առիթ ստեղծել, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռաավիացիոն հարված հասցնեն Սիրիայի Արաբական Հանրապետության տնտեսական ու պետական օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ այդ երեք երկրները մտադրություն են հայտնել վճռական կերպով պատասխանել քիմիական զենքի կիրառման սիրիական իշխանությունների հայտարարություններին: […]
10:38 25.08.2018
Իդլիբում խաղաղության և կայունության հասնելու հարցում կողմերը միանշանակ համաձայնության չեն եկել:
22:48 24.08.2018
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան սիրիական խնդիրը քննարկելու նպատակով Ժնև է հրավիրել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի հայտարարության համաձայն` սեպտեմբերի 11-12-ին ծրագրվող գագաթնաժողովի օրակարգում կլինի Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի հարցը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ակնկալվում է, որ Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք գագաթնաժողովում որոշում կկայացվի Սիրիայի նոր սահմանադրության […]
18:35 24.08.2018
«Քայլ դեպի» տուն ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողության ժամանակ սփյուռքահայ երեխաներն ու երիտասարդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել վարչապետին, սակայն նրանցից մեկը ոչ թե հարց է տվել, այլ շնորհակալություն է հայտնել վարչապետին կորցրած կիլոգրամների համար: «Ես ուզում եմ շնորհակալություն ասել, քանի որ թավշյա հեղափոխության շնորհիվ ես վերջապես կորցրեցի 6-7 կգ»,- ասաց սիրիահայ աղջիկներից մեկը:
18:55 22.08.2018
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ամփոփված են Սիրիայում իրականացված գործողությունների արդյունքները: 2015 թվականի սեպտեմբերին, երբ այնտեղ սկսվեցին ռուսական ռազմական գործողությունները, Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում էին ամբողջ տարածքի միայն 8 տոկոսը: Զինված խմբավորումները տիրապետում էին տարածքի 92 տոկոսին: Այսօր արդեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ է Սիրիայի 96 տոկոսը: Իրականացված ռազմական գործողությունների արդյունքում հաջողվել է […]
15:34 20.08.2018
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է արհեստականորեն արգելակել դեպի Սիրիա փախստականների վերադարձի գործընթացը, հայտնում է RIA Novosti-ն: ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ սիրիացի փախստականների վերադարձի գործընթացը հայրենիք ձգձգվում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով: Նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պետդեպի մեկնաբանության վրա, որում ասվում է, որ «դեռևս վաղաժամ է քննարկել […]
12:13 19.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթ է անվանել ԱՄՆ-ի կողմից Սիրիային ցուցաբերված օգնությունը։ Սիրիայում կայունացման համար միջոցներ պետք է հատկացնեն «հարուստ այլ երկրներ»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ «Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի այլ հարուստ երկրներ կսկսեն ԱՄՆ-ի փոխարեն վճարումներ անել։ Ես ցանկանում եմ զարգացնել ԱՄՆ-ը, մեր զորքերը և երկիրը»,-գրել է Թրամփն իր թվիթերյան […]