Լավրովը և Չավուշօղլուն համաձայնության չեն եկել Իդլիբի հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+9.09 oC

Լավրովը և Չավուշօղլուն համաձայնության չեն եկել Իդլիբի հարցում

10:38 25.08.2018

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման բոլոր կողմերը՝ շեշտը դնելով Իդլիբի վրա:

Սիրիայի այդ նահանգում խաղաղության և կայունության հասնելու հարցում կողմերը միանշանակ համաձայնության չեն եկել: Այդ հարցը մոտ ապագայում կքննարկեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները:

Երկու երկրների արտգործնախարարները նաև կողմ են արտահայտվել սիրիական սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը և նշել են, որ անհրաժեշտ է պայմաններ ապահովել փախստականների՝ հայրենիք վերադառնալու համար:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Սիրիայում իր զինված ուժերը միավորել ռուսական ուժերի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

23:38 14.05.2024

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

Ի՞նչ արդյունքներով ավարտվեցին Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Ի՞նչ արդյունքներ կան սահմանազատման հարցում: Ի՞նչ խնդիր են բարձրացնում Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները: Այս հարցերին անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Գրոսսին ասել է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ լուրջ երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերել

23:27 14.05.2024

Գրոսսին ասել է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ լուրջ երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերել

Իրանը ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ ցույց տվեց իր պատրաստակամությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ «լուրջ երկխոսության» և կոնկրետ խնդիրների քննարկման համար։ Այս մասին բրիտանական Financial Times թերթին ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ես տեսնում եմ, որ նրանք ընդունում են՝ ավելի լավ է պահպանել որոշակի փոխազդեցություն, քան գնալ ոչ մի կերպ […] ...

Վրաստանի նախագահը խոստովանել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա իր վետոն խորհրդանշական է լինելու

22:55 14.05.2024

Վրաստանի նախագահը խոստովանել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա իր վետոն խորհրդանշական է լինելու

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է, որ կօգտագործի խորհրդարանի կողմից ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա վետո, սակայն խոստովանել է, որ դա խորհրդանշական ժեստ կլինի։ «Ոչ մի պահի պատրանքներ չեն եղել: Նրանք մեծամասնություն ունեն խորհրդարանում: Ես վետո եմ կիրառում: Դա կլինի խորհրդանշական վետո, ինչպես այս օրենքն է խորհրդանշական»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:   ...

Վրաստանի վարչապետը ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների ներդրման մասին խոսակցությունը անլուրջ է անվանել

22:33 14.05.2024

Վրաստանի վարչապետը ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների ներդրման մասին խոսակցությունը անլուրջ է անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին խոսակցությունները անլուրջ են։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի վրացական իշխանությունների դեմ, եթե երկրում ժողովրդավարությունը խաթարվի։ «Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների մասին խոսելը լուրջ չէ, եթե մենք խոսում ենք երկկողմ հարաբերությունների բարելավման մասին, ապա […] ...

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի վրացական իշխանությունների դեմ, եթե երկրում ժողովրդավարությունը խաթարվի

22:11 14.05.2024

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի վրացական իշխանությունների դեմ, եթե երկրում ժողովրդավարությունը խաթարվի

ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի ղեկավարության դեմ, եթե երկրում խարխլվի ժողովրդավարությունը։ Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ «Եթե օտարերկրյա գործակալների մասին օրենքն առաջ շարժվի առանց ԵՄ նորմերի հետ համաձայնեցման, և տեղի ունենա ժողովրդավարության խարխլում, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն, սահմանափակումներ կլինեն ԱՄՆ-ի կողմից, դրանք կլինեն […] ...

Ինչ է ներկայացվում ադրբեջանական դասագրքերում հայերի ու Հայաստանի մասին

21:57 14.05.2024

Ինչ է ներկայացվում ադրբեջանական դասագրքերում հայերի ու Հայաստանի մասին

Ադրբեջանական պատմության դպրոցական դասագրքերում ներկայացվում են նենգափոխված տեղեկություններ հայերի և Հայաստանի մասին։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Օրինակ` ըստ այդ դասագրքերում տեղ գտած շարադրանքի` 18-րդ դարում ադրբեջանական տարածքներում ստեղծվել էր Երևանի խանությունը, որի բնակչությունը իբրև թե միայն ադրբեջանցի թուրքեր էին: Ըստ այդ հեղինակների` թուրքերի նախնիները հնագույն ժամանակներից ապրել են այդ տարածքներում, իսկ հայերը այստեղ […] ...

BACK_TO_TOP