TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+15.09 oC

Սևան

Ինչո՞ւ նախարարությունում չեն կանխարգելել Սևանի ծաղկումը. Էրիկ Գրիգորյանի պարզաբանումը

15:08 11.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց Սևանում ստեղծված վիճակի համար իրենց հասցեին հնչող որոշ քննադատությունների: «Մեզ որոշակի առումով մեղադրում են, որ անցյալ տարի նույնպես այս ամենը կար, այդ կապտականաչ ջրիմուռները կային, ինչո՞ւ գործողություններ չեն կատարվել: Որոշ գործողություններ կատարվել են, մաքրման աշխատանքների ծավալների մասով բյուջեով կար հաստատված գումար, ծավալ, մի […]

̰
Սևանի «կանաչապատման» գործընթացները զգալի նվազել են. Էրիկ Գրիգորյան

14:33 11.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Սևանի տարածքների լրացուցիչ մաքրման համար հայտը ներկայացվել է կառավարություն: «Այսօրվա դրությամբ՝ ընդհանուր առմամբ Սևանի հետ կապված այդ «կանաչապատման» գործընթացները զգալիորեն նվազել են, ջրի բարձրությունն էլ անցյալ տարվա համեմատ 1 սմ-ով ավել է: Ջրբացթողնման և ջրահեռացման հետ կապված՝ 25 մլն խմ քիչ է […]

̰
Դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի Սևանին կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տրվի. նախարար

14:13 11.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանա լճում ստեղծված իրավիճակին: Նա նշեց, որ կան մեխանիկական մաքրման երեք կայաններ, իրենք ուսումնասիրություններ են կատարել, տվյալներ են վերցրել այդ կայանների վերաբերյալ, կառավարությանը ներկայացրել են գնառաջարկ, թե ինչ գումար է պետք, որպեսզի Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ դրվեն: Գրիգորյանը հայտնեց՝ այս […]

̰
Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք. սպասվում է նրա շրջայցը Նորատուսի խաչքարերի համալիրում

17:30 10.07.2019

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորեց Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, որը ներկայացրեց վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց կատարեց վանքի տարածքում, որտեղից նրա առջև բացվեց Սևանա լճի համայնապատկերը։ Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9-17-րդ դարերով թվագրվող խաչքարերի […]

̰
Դոնալդ Տուսկն այսօր երեկոյան կայցելի Սևան

12:36 10.07.2019

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել իր օրակարգից: «Առաջին այցս է Հայաստան՝ հեղափոխությունից հետո, և լավ հնարավորություն է համագործակցության համար։ Խոսել ենք համաձայնագրի իրականացման ընթացքի մասին»,- ասաց նա: Տուսկը նշել է, որ իրենք անդրադարձել են իրավունքի գերակայության և կաշառակերության դեմ պայքարին։ «Եվրոպական […]

̰
Մենք այս աշխարհը նվեր չենք ստացել ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից. պատգամավորը՝ Սևանի մասին

14:38 09.07.2019

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ մի քանի խնդիրների, որոնք քննարկման օրակարգում էին: «Լուծման կարոտ ամենամեծ ոլորտներից է, ձեռքբերումները շոշափելի չեն: Երբ հերթական անգամ տեղեկանում ենք անտառահատումների մասին, ապա պատասխանատվությունը ոչ ոք  չի ցանկանում ստանձնել, հաճախ խոսվում է անտառահատում իրականացնելու մասին առողջացման նպատակով, խնդրո՛ւմ եմ, ասեք՝ ինչ է սա նշանակում»,- դիմեց նա շրջակա […]

̰
Սևանից սիգի որսը թույլ տալու պիլոտային ծրագիր է մշակվում․ նախարար

12:30 09.07.2019

Սևանա լճում ձկան գնահատված պաշարները մոտ 3000 տոննա են։ Սակայն քանի որ երկար տարիներ ձկան որսի թույլտվություն չի տրվել, ապա նույն ձկնորսներն ապօրինի են բռնում ձուկն ու վաճառում 30-40 դրամով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այդպիսի ապօրինությունից խուսափելու համար մտածել են օրինական ճանապարհ։ Մշակվում է պիլոտային ծրագիր, որով […]

̰
Դեռ չգիտենք՝ ինչքանո՞վ են թունավոր Սևանի ձկներն ու խեցգետինները․ Թագուհի Թովմասյան

12:22 09.07.2019

Սևանի կանաչելու հարցն այսօր լրացրեց Ազգային ժողովի օրակարգը: «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ մինչև հիմա պարզ չէ՝ Սևանի կանաչելու հետևանքով այնտեղի ձկներն ու խեցգետինները, որ անարգել վաճառվում են, թունավո՞ր են, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունն ու Սննդի անվտանգության պետական տեսչությունը ձգձգում են այդպիսի եզրակացության տրամադրումը, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը միայն երեկ է […]

̰
Սոցցանցերում «ա՜խ, մեր Սևանը» լալահառաչ խոսքերից ավելի կոնկրետ քայլեր չենք տեսնում․ Զոհրաբյանը՝ կառավարությանը

12:20 09.07.2019

Սևանի խնդիրը պետք է այսօր ևեթ դառնա կառավարության աշխատանքի համար մեկ խնդիրըտ ու համարվի ազգային  անվտանգության հարց։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով իր մտահոգությունները, որ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։ «Բացի սոցիալական ցանցերում լալահառաչ գրառումներից, որ «Սևա՜նը, ա՜խ, մեր Սևանը», մենք որևէ այլ, կոնկրետ քայլեր այս պահին չենք տեսնում»,- […]

̰
Մի հատ հասկանանք էլի՝ Դուք պատասխանատո՞ւ եք Սևանի համար, թե՞ ոչ․ Մելքումյանը՝ նախարարին

12:02 09.07.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում շրջակա միջավայրի նախարարին հիշեցրեց, որ նա է բնապահպանության ոլորտում քաղաքական որոշումներ ընդունող։ Մելքումյանը նրան հարցրեց՝ արդյո՞ք նրա համար անակնկալ էր Սևանի այս վիճակը, անասունների անկումները, ձկնատեսակների ոչնչանալը։ «Պատահական, հանկարծակի տեղեկատվությո՞ւն է Ձեր համար, թե՞ Դուք գիտեիք … Այսինքն՝ մի հատ հասկանանք էլի՝ Դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք էս […]

̰
Սիգ այժմ որսում են. ՀՀ բնապահպանության նախարարը չի հերքում

17:29 23.05.2019

«Սիգի որս այժմ տեղի է ունենում»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Հարցին՝ ի վերջո, ինչո՞ւ չի վերահսկվում որսն այն դեպքում, երբ սիգի որսն օրենքով է արգելված, ՀՀ բնապահպանության նախարարն այսպիսի պատասխան է տվել. «Կա «Սևան» ազգային պարկը, որն ունի հսկողական աշխատանքներ իրականացնելու պարտավորություն: Մյուս գերատեսչությունները համատեղ հրամանի շրջանակներում են իրար հետ […]

̰
Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա խորհրդարանում լինեն նոր ուժեր. Էդմոն Մարուքյանը Սևանում  էր

18:58 03.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները նոյեմբերի 3-ին նախընտրական իրենց ծրագիրը սևանցիներին են ներկայացրել: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին Սևանում աղ ու հացով են դիմավորել: Սևանցիներին ներկայացվել է ծրագիրը, որում ներառված են տարբեր դրույթներ՝ Արցախյան հիմնահարցից մինչև արտաքին քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացումից մինչև պետական կառավարման ինստիտուտների կայացում ու զարգացում: «Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա […]

̰
Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով բարձրացել է

13:15 28.09.2018

Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով բարձրացել է: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է բնապահպանության նախարարը: Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Սևանում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այս տարի 40 միլիոն խոր․ մետրով ավելի շատ ջուր կա: Խոսրով Հարությունյանի հարցին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրել է, որ լճի մակարդակի բարձրացմանը նպաստել է եղանակը: «Այն տարիներին, […]

̰
Ջրառի հատվածում ունենք ապօրինի խողովակներ, որոնք սպասարկում են տարբեր հողատերերի. ՏԿԶ նախարար

13:14 19.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Սևանի ջրառին հետևող հանձնաժողովը բազմաթիվ չարաշահումներ է բացահայտել: Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Խոսքը վերաբերում է թե՛ նախօրոք ներկայացված 2800 հեկտար՝ ջրման կարիք ունեցող տարածքների և իրական պայմանագրերին, և թե՛ ջրառի հատվածում ու Ջրօգտագործման կոմիտեի հատվածում գտնվող պատկերին: Այսինքն՝ այն հատվածքում, որտեղ […]

̰
Առաջին անգամն է, որ պետական պաշտոնյան այս հանձնաժողովում իսկապես խոսում է խնդիրներից. Լենա Նազարյան

12:38 28.08.2018

Առաջին անգամն է, որ պետական պաշտոնյան այս հանձնաժողովում իսկապես խոսում է խնդիրներից՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր, բացահայտելով մեզ համար իրական խնդիրները թվերով, այլ ոչ թե փորձում է հարցը կոծկել: Այս մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը: Նշենք, որ […]

̰
Մահվան ելքով վթար Սևան-Գեղամավան ավտոճանապարհին

16:30 24.08.2018

Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գեղամավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1990թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների և […]

̰
Վերջին ծաղկումն էլ լճի ճիչն է կյանքի ու մահու սահմանին. Կարինե Դանիելյան

14:50 24.08.2018

«Առաջին անգամ հուսադրող մի երևույթ եղավ՝ կառավարությունում քննարկվեցին այն հարցերը, որ մենք տարիներ շարունակ բարձրացնում էինք Սևանի ու ջրային ռեսուրսերի կառավարման հետ կապված»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Խոսքը ջրային ռեսուրսների վատ կառավարման, ջրի կորուստների, ջրամբարների վատ վիճակի, ձմռանը, երբ չկա ոռոգման կարիք, ջրամբարներից […]

̰
Լրացուցիչ ջրառը կարող է ճակատագրական լինել Սևանի համար. Էվելինա Ղուկասյան

14:23 24.08.2018

«Սևանի Էկոլոգիական վիճակը այս տարի ապացույցն էր այն բանի, որ լիճն անկայուն վիճակում է գտնվում, և ցանկացած սթրեսային իրավիճակ կարող է ճակատագրական լինել»,- օգոստոսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Ըստ նրա՝ փրկության միակ ուղին լճի մակարդակի բարձրացումն է, ինչը գիտական հիմնավորում ունի: Այդկերպ կմեծանա լճի ջերմունակությունը, լիճը […]

̰
Սևանում 31-ամյա քաղաքացին ջրահեղձ է եղել

16:32 12.07.2018

Հուլիսի 12-ին՝ ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է լինում: Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները: Ջրափրկարարները լճից դուրս են բերել Է. Ա.-ի (ծնված 1987 թ.) դին:

̰
Կրակոցներ Սևանում. կա 1 տուժած

13:34 08.06.2018

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, որի հետևանքով կա մեկ տուժած: Դատարանում ընթանում էր Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդու սպանության գործով դատավարությունը: Մեղադրյալը Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդի Մեխակ Հարությունյանն է: Համաձայն որոշ տեղեկությունների՝ դատավարությունը մշտապես լարված է անցնում: Այս անգամ էլ բացառություն չէր: Դատարանի բակում ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել […]

̰
Բնական միջավայրը մեռնում է Սևանում. բնապահպան

13:55 03.04.2018

Բնակլիմայական փոփոխություների ազդեցությունը Հայաստանի վրա ակնհայտ է, սակայն մեր երկրում դեռ լուրջ մոտեցում չկա այդ հարցի շուրջ:

̰
BACK_TO_TOP