TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+8.09 oC

Վալերիյ Օսիպյան

Վարչապետն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր

11:06 26.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր: Այսօր սահմանապահ զորքերի օրն է: Այնտեղ տոնական միջոցառում է, շքերթ, ցուցադրական վարժություններ: Ներկա են ԱԱԾ պետ Արթուր Դավթյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

̰
Ոստիկանության ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

20:16 24.04.2019

Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին մեր սուրբ նահատակների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի առաջ:    

̰
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

13:04 24.04.2019

Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին մեր սուրբ նահատակների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի առաջ:

̰
Անտարբերությունը անչափահասի նկատմամբ անտարբերություն է ապագայի հանդեպ. ոստիկանապետ

17:53 22.04.2019

Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ինչպես և նույն վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալներ ու կատարեց համեմատական վերլուծություն՝ […]

̰
Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

19:44 20.04.2019

ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները հերթական անգամ ուղևորվեցին Տավուշ: «Հպարտանում ու հիանում եմ ձեզնով»,- իր խոսքն այսպես է սկսել Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Ոստիկանության պետը վստահություն է հայտնել, որ այս հերթափոխը ևս դիրքերն անառիկ է պահելու: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ է կատարել Հայաստանի […]

̰
Ոստիկանապետը հասարակական խորհրդի մի խումբ անդամների պատվոգրեր է շնորհել

15:51 20.04.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի մի խումբ անդամների: Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել սերտ ու արդյունավետ համագործակցության համար: Նա նշել է, որ շուտով կլրանա խորհրդի կազմավորման 1 տարին, ու թեև կարճ ժամանակահատված է, սակայն արդեն շոշափելի են հասարակական խորհրդի […]

̰
Մահացածի հարազատը հայտնել է, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել. Ոստիկանության պարզաբանումը

13:00 15.04.2019

Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ըստ նախնական բժշկական […]

̰
Զարթոնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ

13:29 13.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում այսօր առավոտվանից լարված իրավիճակ է: Գյուղացիները փակել են երկաթգծի ճանապարհը և խափանել դրա աշխատանքը: Նրանք պահանջում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Զարթոնք գյուղում լուսաբացին կրակոց և ծեծկռտուք է եղել, 4 հոգի վիրավորվել է: Այս պահին ոստիկանները փորձում են […]

̰
Մեքենայի դիմապակու վրա որևէ տիպի մգեցվածություն չի թույլատրվելու

13:00 11.04.2019

ՀՀ կառավարությունն ապրիլի 11-ի նիստում որոշում կայացրեց «ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Ըստ նախագծի՝ այսուհետ՝ կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՊԵԿ ստորաբաժանումների գործունեությանը

16:53 09.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունից: Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ անբավարար է գնահատել մաքսատան մաքրությունը և հանձնարարել սեղմ […]

̰
Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել

11:07 09.04.2019

Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես […]

̰
Պարո՛ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, ասում են՝ ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ չկա․ Փաշինյանը զանգեց ոստիկանապետին

10:33 09.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավտոմաքսատանը տեղեկացրին խնդրի մասին, որ երբ Ռուսաստանից, Ղազախստանից մարդիկ գալիս են, Հայաստանում մեքենա են գնում և ուզում են պետհամարանիշ ստանալ, ասվում է, որ պետհամարանիշի «ժեշտը» չկա։ Փաշինյանի տարակուսանքին արձագանքելով` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ դա ոստիկանության խնդիրն է։ Փաշինյանը հենց տեսախցիկների առաջ զանգահարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։ «Պարո՛ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, […]

̰
Երևանի Սարալանջի փողոցում երթևեկության կաննոները խախտելով «դրիֆթելու» դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. Էդգար Ջանոյան

23:29 08.04.2019

«Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես […]

̰
Վալերիյ Օսիպյանը կրկին ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին

19:00 06.04.2019

Կազմ ու պատրաստ, զենք ու հանդերձանքով, հպարտ կեցվածքով, և ամենակարևորը՝ պատրաստակամ․ ոստիտկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Առավոտ կանուխ նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու։ Ամիսներ առաջ էին մեկնել սահման և ամիսներ անց դարձյալ նույն վճռականությամբ կրկին բռնելու են Տավուշի ճամփան։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նրանց բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության […]

̰
Մայրաքաղաքի ավտոճանապարհին «դրիֆթ» անող երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն

20:57 04.04.2019

Սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրաքաղաքի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» է։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին ու ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ Ոստիկանության ծառայողները […]

̰
Ամեն մեքենայի կողքին ոստիկա՞ն պետք է կանգնի. ոստիկանապետը` «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի մասին

16:04 04.04.2019

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Երբ նա մոտեցավ լրագրողներին, նրանք լուռ էին, ոստիկանապետը կատակեց. «Հարց էլ չունեք ոնց որ»: Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով կոռուպցիային, ասաց, որ պաշտոնապես հայտարարում է` ոստիկանությունում կոռուպցիա պաշտոնապես գոյություն չունի: Ոստիկանության պետին հարց են ուղղել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլի 2-ին անհայտ անձանց կողմից ավտոմեքենաների թալանի […]

̰
Բժիշկը չառարկեց ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու դեմ

14:20 03.04.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսել է տուժող Հովհաննես Հովհաննիսյանին, որը շտապօգնության բրիգադի բժիշկ է: Տուժողը պատմեց, որ ՊՊԾ գնդում երկու հոգու` Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին բուժօգնություն է ցույց  տվել: «Որովայնի և ճակատի հատվածում վիրավորում ունեին»,- դատարանին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը: Տուժողի ցուցմունքները ժլատ էին  ու սեղմ: Շատ մանրամասներ չէր […]

̰
Մերուժան Հակոբյանն ազատվել է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

15:21 30.03.2019

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, որոնց համաձայն` Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանն ազատվել է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանագրով` ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ոստիկանության գնդապետ […]

̰
Ոստիկանապետը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է օպերատիվ ծառայությունների գործունեության արդյունքները

19:16 25.03.2019

Մարտի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, օպերատիվ ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների պետեր, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները: Անդրադառնալով ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովման հարցին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց խնդրի համալիր լուծման անհրաժեշտությունը՝ այն դիտարկելով խրախուսման համակարգերի միջոցով աշխատանքային և կատարողական […]

̰
Ոստիկանապետը` հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների մասին

16:58 25.03.2019

Այսօր` կառավարության նիստից հետո, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ կան հետախուզման մեջ գտնվող պաշտոնյանների, մասնավորապես ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և մյուսների մասին: «Միջոցառումներ են իրականացվում»,- ասել է ոստիկանապետը: Հարցին՝ Արամ Հարությունյանը Հայաստանո՞ւմ է, ոստիկանապետը պատասխանել է. «Թույլ տվեք գործի հանգամանքներից […]

̰
Ոստիկանապետը պատրաստ է հրաժարվել պաշտոնից, եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է իրեն

16:47 25.03.2019

Որոշ ժամանակ առաջ Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն սպառնացել է իրեն և իր ընտանիքին: Այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողները կատարվածի առնչությամբ հարցեր են ուղղել ոստիկանապետին. «Ես ինքս հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը, ինքը, կարծեմ իր ֆեյսբուքյան էջում տարածել է, որ ոստիկանապետից սպառնալիք չի եղել: Ես այդպես […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանին

19:33 22.03.2019

Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց երկու պետությունների բարձր մակարդակի հարաբերությունները, ինչի շնորհիվ կարևոր համագործակցություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը նշեց, որ երկու երկրների իրավապահները հիմնականում համագործակցում են թրաֆիքինգի, թմրամիջոցների […]

̰
Վալերիյ Օսիպյանը սահմանել է ոստիկանության աշխատողներին պարգևատրում տալու կարգը

16:55 22.03.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով սահմանվել են ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցիչները): Ոստիկանապետի հրամանն՝ այստեղ:

̰
Ոստիկանապետը Լին Թրեյսիի հետ հանդիպմանը ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության զարգացման հույս է հայտնել

20:10 18.03.2019

Մարտի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին: Ողջունելով դեսպանին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը, որը հիմնականում ուղղված է թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, ընտանեկան բռնության, փողերի լվացման դեմ պայքարին: […]

̰
Կադրային տեղաշարժեր Ոստիկանությունում. Օսիպյանը նոր նշանակումներ է արել

11:35 16.03.2019

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Վ. Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Ս. Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի հրամանով Հայկ Թումանյանն ազատվել […]

̰
Ազատության հրապարակում քաղաքացուն հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

23:56 14.03.2019

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո»,- այս մասին պարզաբանում է տարածվել ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում:

̰
Ոստիկանները կրկին սահման են մեկնել

16:47 09.03.2019

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն սահմանին: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունելով սահմանապահ ոստիկաններին, շնորհակալություն հայտնեց հայրենանվեր ծառայության համար և մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն: Ավանդույթի համաձայն ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ երդվեցին ու աղոթեցին: Հանդիսավոր երթով Տավուշ մեկնեցին ոստիկանության հասարակական կարգի պահպանման զորամասի ծառայողները, իսկ հաջորդ […]

̰
Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

16:13 09.03.2019

Մարտի 9-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, վարչությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Վալերիյ Օսիպյանը խոսել է ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի և դրա բարելավմանն ուղղված աշխատանքների մասին, կարևորել ծառայության մեջ աչքի ընկած ոստիկաններին պարգևավճարներով խրախուսելու և մի շարք այլ խնդիրներ: Քննարկվող […]

̰
Խաղաղություն, շենություն, սիրով ու հպարտությամբ լեցուն օրեր եմ մաղթում բոլորիդ. ՀՀ ոստիկանապետի ուղերձը

12:09 08.03.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առիթով: «Ոստիկանության կոլեգիայի, ողջ համակարգի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք իրենց օջախների պահապանը լինելով՝ արժանապատվորեն կրում են ոստիկանի բարձր կոչումը, լիարժեք իրականացնում հանրության ու քաղաքացու պաշտպանի առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ չզիջելով տղամարդկանց: […]

̰
Ի՞նչ է շշնջացել Մակունցն Օսիպյանի ականջին․ «Հրապարակ»

08:39 05.03.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ սկսվել է նրա հայտարարությամբ, որ լինելու է շատ անկեղծ, պատասխանելու է բոլոր հարցերին։ Այդ պահին նրան է մոտեցել ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչ-որ բան շշնջացել։ «Տպավորություն էր, որ Մակունցը զգուշացնում էր ոստիկանապետին, որ «ուտեչկաներ» են լինում մեր մոտից, և շատ անկեղծ պետք չէ […]

̰
BACK_TO_TOP