Ամեն մեքենայի կողքին ոստիկա՞ն պետք է կանգնի. ոստիկանապետը` «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ամեն մեքենայի կողքին ոստիկա՞ն պետք է կանգնի. ոստիկանապետը` «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի մասին

16:04 04.04.2019

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Երբ նա մոտեցավ լրագրողներին, նրանք լուռ էին, ոստիկանապետը կատակեց.

«Հարց էլ չունեք ոնց որ»:

Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով կոռուպցիային, ասաց, որ պաշտոնապես հայտարարում է` ոստիկանությունում կոռուպցիա պաշտոնապես գոյություն չունի: Ոստիկանության պետին հարց են ուղղել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլի 2-ին անհայտ անձանց կողմից ավտոմեքենաների թալանի դեպքի մասին:

«Հանրության մեջ կարծիք է ձևավորվել, որ այդ ամենը տեղի է ունեցել իրավապահների ներկայությամբ, սակայն դա տեղի է ունեցել ոստիկանների բացակայության պարագայում և այն հատվածում, որտեղ դա տեսանելի չէր: Ոստիկանները այդ օրը «Եռաբլուրում» ապահովել են անվտանգությունը, և ՀՀ-ում, որտեղ կա կայանած մեքենա, ամեն մեքենայի կողքին պետք է ոստիկա՞ն կանգնի»:

Վալերիյ Օսիպյանն ասաց, որ այս պահին չի կարող պատասխանել, թե այդ ամենը ուղղորդվա՞ծ է եղել, թե՞ ոչ:

Ոստիկանապետը նշեց, որ 2019-ի առաջին եռամսյակում բազմաթիվ մեքենաներ են ներկրվել ՀՀ, և դրա հետևանքով ճանապարհները ծանրաբեռնվում են:

Լրագրողների այն դիտարկմանը, թե համաներումից հետո հանցագործությունների թիվն ավելացել է, ոստիկանապետը նշեց, որ համաներման արժանացած անձանցից 71-ը կատարել է հանցագործություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

BACK_TO_TOP