TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+13.09 oC

քիմ քարդաշյան

Քիմ Քարդաշյանն ինձ դուր է գալիս. նախագահի կինը՝ հայտնի հայերի մասին

14:58 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Մեծ Բիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ հանդիպման, Հայոց ցեղասպանության և Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: «Արևելյան Թուրքիայի տարածքում ցեղասպանություն  է կատարվել, մոտ 2 միլիոն հայ ոչնչացվեց, մյուսները ցաքուցրիվ եղան ամբողջ աշխարհում: Դա է Սփյուռքի […]

̰
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը մտադիր են բնակություն հաստատել այլ քաղաքում

17:31 19.09.2018

Օրեր առաջ աֆրոամերիկացի հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ պատրաստվում է ընտանիքի հետ Չիկագո տեղափոխվել ու այնտեղ բնակվել: Այս մասին հայտնում է spletnik-ը: Այս հայտարարությունից հետո երկրպագուներն ու լրատվամիջոցները փորձել են պարզել, թե արդյո՞ք Չիկագոյում արդեն կա մի վայր, որտեղ Քանյե Ուեսթն իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ու երեք երեխաների հետ պատրաստվում է տեղափոխվել: Նշվում […]

̰
Քորթնի Քարդաշյանը հերքում է նախկին ընկերոջ հետ միանալու մասին լուրերը

20:46 06.09.2018

Օրերս «People» հանդեսը տեղեկացրել էր, որ 39-ամյա Քորթնի Քարդաշյանը և նրա 25-ամյա սիրեցյալ Յունես Բենջամինը որոշել են իրենց հարաբերություններին երկրորդ շանս տալ: Զույգին լուսանկարել էին միասին ընթրելիս: Սակայն Քիմը և Քլոեն կարծում են, որ իրենց քրոջ նախկին սիրեցյալը ցանկանում է նման կերպ իր վրա սևեռել ԶԼՄ-ների ուշադրությունը: Լուրեր են պտտվում, որ Յունեսը անձամբ է վարձել […]

̰
Քարդաշյան քույրերը լողազգեստով նկարահանվել են Calvin Klein-ի նոր ֆոտոշարքի համար

17:02 02.08.2018

Քարդաշյան քույրերը մերկացել են Calvin Klein-ի նոր ֆոտոշարքի համար: Նրանց ողջ ընտանիքը մասնակցել է բրենդի ֆոտոսեսիային: Քույրերը հագել էին բրենդի մարզական ներքնազգեստներ: Լուսանկարներն արվել են Կալիֆոռնիայում, նշվում է, որ քույրերից շատերն առաջին անգամ են համագործակցել բրենդի հետ: Ֆոտոսեսիային մասնակցել են Քիմ, Քլոյե Քարդաշյանները և Քենդալ ու Քայլի Ջեներները։    

̰
Քիմ Քարդաշյանը 5 րոպեում 5 մլն դոլար է աշխատել

17:22 19.07.2018

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը իր KKW Beauty օծանելիքի վաճառքից 5 րոպեում աշխատել է 5 մլն դոլար: Նոր բուրմունքի թողարկումից հետո իսկական աժիոտաժ է սկսվել աստղի երկրպագուների շրջանում: Այս մասին գրել է Yahoo Entertainment-ը: Հայտնի է, որ նոր հավաքածուում տեղ է գտել երեք բույր՝ Kimoji Peach, Kimoji Cherry և Kimoji Vibes: Հատկանշական է, որ նոր բույրերի […]

̰
«Համեցեք շաշլիկ ուտելու։ Քարդաշյանը կաշխատի մեր ԱԳՆ-ում»․ պրանկերը Փաշինյանի անունից զրուցել է Յունկերի հետ

15:22 18.07.2018

Ռուսաստանցի հայտնի պրանկերներ Վովանն ու Լեկսուսը, ներկայանալով որպես ՀՀ վարչապետ, զանգել են Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկարին, նրան խնդրել միջնորդել ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունների հաստատմանն ու հրավիրել Հայաստան։ Այս մասին հայտնի է դառնում նրանց հրապարակած ձայնագրությունից։ Ջերմ զրույցի հենց սկզբում պրանկերներից Լեկսուսը՝ ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյան, ասում է, թե ավելի վաղ քննարկում են ունեցել […]

̰
Քիմ  Քարդաշյանը մեկ գրառմամբ աշխատում է ավելի, քան Թրամփը մեկ տարում

08:12 14.07.2018

Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում մեկ գրառմամբ աշխատում է ավելի, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարում։ Քարդաշյանը կարողանում է զարմացնել ոչ միայն իր բաց հագուստներով, այլև իր եկամուտներով։ Ամերիկյան STAT կայքի տվյալներով՝ Instagram-ի օգտահաշվում մեկ գրառում զետեղելու միջին արժեքը հասել է 500 հազար դոլարի, մինչդեռ ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է […]

̰
Քիմ Քարդաշյանը չի բացառել իր առաջադրումն ԱՄՆ նախագահի պաշտոնում

09:42 17.06.2018

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել հավանականությունը, որ երբևէ կզբաղվի քաղաքականությամբ և առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: CNN-ի հետ հարցազրույցում Քարդաշյանը պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն իր հաջողության մասին: Հենց Քարդաշյանի հետ զրույցից հետո է նախագահը ներում շնորհել Էլիս Մարի Ջոնսոնին, ով ցմահ ազատազրկվել էր թմրանյութերի առևտրի համար: «Դա փոխեց իմ կյանքը: Ես […]

̰
Քարդաշյանը հանդիպել է իր խնդրանքով Թրամփի կողմից համաներում ստացած կնոջ հետ

09:29 15.06.2018

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից համաներում ստացած կնոջ հետ: Քարդաշյանը Մեմֆիս է ժամանել մասնավոր ինքնաթիռով, որից հետո ուղևորվել այդ կնոջ՝ Էլիս Ջոնսոնի քրոջ տուն: Այս մասին հայտնում է Commercial Appeal պարբերականը: Նրանցից ոչ մեկը հանդիպումը չի մեկնաբանել: Հիշեցնենք, որ Էլիս Ջոնսոնը 1997 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել […]

̰
Քիմ Քարդաշյանի բարեխոսությամբ Թրամփը ներում է շնորհել աֆրոամերիկուհուն

00:14 07.06.2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բարեխոսությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկրորդ հնարավորություն ընձեռել 63-ամյա աֆրոամերիկուհուն: Վերջինս ցմահ ազատազրկման պատիժն է կրում թմրանյութերի պահման համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է CNN-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ Էլիսը կարգապահ բանտարկյալ է եղել: Էլիս Ջոնսոնը ճաղերի հետևում է արդեն 21 տարի: Առաջիկայում նա ազատ […]

̰
Քիմ Քարդաշյանը ճանաչվել է նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչ

15:52 05.06.2018

Նյու Յորքի Բրուքլինի թանգարանում տեղի է ունեցել ԱՄՆ դիզայներների խորհրդի CFDA-2018 կողմից մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են համաշխարհային աստղեր: Երեկոյի ընթացքում ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին խորհուրդը շնորհել է Influencer Award մրցանակը, որը ամեն տարի հանձնում են նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչներին: Մրցանակը ստանալուց հետո Քիմ Քարդաշյանը որոշել է իր ելույթը կատակով սկսել. «Ես զարմացած […]

̰
Թրամփը շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանին և նրա ամուսնուն

13:47 05.06.2018

Միջազգային լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ մայիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպել է ոչ միայն բանտային բարեփոխումների ու թմրանյութերի մաքսանենգության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 63-ամյա Ալիս Մարի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին և նրա աֆրոամերիկացի ամուսնուն՝ իրեն ցուցաբերած աջակցության համար: Այս […]

̰
Թրամփն ու Քարդաշյանը հանդիպել են

09:35 31.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկյան շուուբիզնեսի աստղ հայազգի Քիմ Քարդաշյանին: Այդ մասին հայտնել է անձամբ Դոնալդ Թրամփը՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նա մասնավորապես գրել է. «Ես այսօր հրաշալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսել ենք բանտային բարեփոխումների և դատավճիռների կայացման մասին»: Ավելի վաղ հաղորդվել էր,ո ր Թրամփն ու Քարդաշյանը պետք է հանդիպեն […]

̰
Քիմ Քարդաշյանի ընտանեկան նոր լուսանկարը

22:09 28.05.2018

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել իր, ամուսնու և երեխաներից երկուսի մասնակցությամբ: Հայտնի է, որ լուսանկարն արվել է ԱՄՆ Վայոմինգ նահանգում`լեռնային տեղանքում: Լուսանկարի հրապարակումից հետո օգտատերերից շատերը հետաքրքրվել են, թե որտեղ է զույգի նորածին երեխան՝ հունվարին լույս աշխարհ եկած Չիկագոն: Շատերը նկատել են, որ Քարդաշյանը «չափից ավելի է անտեսում […]

̰
Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր երեխաների նոր լուսանկարը

13:10 24.05.2018

Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում հրապարակել է իր երեխաների լուսանկարը և գրառում կատարել. «Երբեմն բոլորիս գրկախառնություններ են պետք»:

̰
Քիմ Քարդաշյանն ընտանեկան սկանդալից հետո ջնջել է լողափի իր լուսանկարները

16:12 13.04.2018

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ջնջել է իր ծովափնյա հանգստի լուսանկարներն այն բանից հետո, երբ իմացել է, որ Տրիստան Թոմսոնը դավաճանում է իր հղի քրոջը՝ Քլոեին:

̰
Քարդաշյանի քրոջ կանաչ շուրթերը ծաղրուծանակի առիթ են դարձել

20:31 10.04.2018

Ամերիկյան The Kardashian Family հեռուստահաղորդման մասնակից Քայլի Ջենները իր Kylie Cosmetics բրենդի նոր շարքի համար թողարկել է կանաչ գույնի շրթներկ: Այս մասին հաղորդում է Daily Mail- ը:

̰
Քիմ Քարդաշյանը թողարկել է «հայկական» ստվերաներկեր

19:26 03.04.2018

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ իր կոսմետիկ KKW Beauty-ի ապրանքանիշի ստվերաներկերի շարքում հայտվել են «հայկական» և «ալբանական» երանգներ:

̰
Ի՞նչ հարաբերությունների մեջ են Քիմ Քարդաշյանն ու ամուսինը. մեկնաբանում են մարմնի լեզվի մասնագետները

18:04 22.03.2018

Մասնագետները հայտնել են, թե ինչու է ռեփեր Քայնե Ուեսթը միշտ կանգնում կնոջ՝ Քիմ Քարդաշյանի թիկունքում:

̰
Մարդիկ կարծում են, որ Քանյե Ուեսթը Քարդաշյանների մոտ գերի է ընկել

12:55 19.03.2018

Elle ամսագրի համար Քիմ Քարդաշյանը նկարահանվել է մի տեսանյութում, որտեղ նա կարդում իր և Քայնե Ուեսթի մասին հոդվածները:

̰
Քլոե Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը

10:45 16.03.2018

Քարդաշյանների ընտանիքում վերջին ամիսների ընթացքում իսկական baby boom էր: Սկզբում Քիմը փոխնակ մոր օգնությամբ ունեցավ իր երրորդ երեխան, իսկ հետո Քայլի Ջենները, այժմ էլ հերթը Քլոե Քարդաշյանինն է: Նա արդեն հղիության 8-րդ ամսում է և որոշել է ոչ սովորական ֆոտոշարքի մասնակցել: Ջինսերի իր սեփական բրենդի Good American-ի գովազդային լուսանկարներում Քլոեն կիսամերկ է նկարվել: Նա գովազդել […]

̰
Քիմ Քարդաշյանի կոսմետիկայի նոր հավաքածուն բոլոր տարիքի կանանց համար

21:25 15.03.2018

Քիմ Քարդաշյանը KKW Beauty հավաքածուում ավելացրել է աչքերի տակ եղած պարկերի և մուգ շրջանակները քողարկելու նոր կոսմետիկ միջոցներ: Դրանց հետ միասին նա առաջարկում է նոր տոնային կրեմ ավելի արդյունավետ ազդեցությամբ:

̰
Մերկ Քիմ Քարդաշյանը՝ լափշա ուտելիս

20:07 07.03.2018

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի էջում հրապարակել է լուսանկար, որում նա մերկ է և լափշա է ուտում: Լուսանկարի հեղինակը Քանյե Ուեսթն է:

̰
Քիմ Քարդաշյանը փոխել է իմիջը

20:47 26.02.2018

Քիմ Քարդաշյանը գարնանն ընդառաջ փոխել է իմիջը: Ռեալիթի շոուի 37-ամյա աստղն արդեն հասցրել է լինել սևահեր, շիկահեր, նա իր մազերը նույնիսկ պլատինի գույն է ներկել: Սակայն Քարդաշյանն այսքանով չի սահմանափակվել և օրերս մազերը վարդագույն է ներկել: Նոր կերպարով Քիմը մասնակցել է իր ամուսնու Yeezy բրենդի նոր ֆոտոշարքին:

̰
Կարոտում եմ քեզ, հայրիկ. Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հոր ծնունդը

20:55 23.02.2018

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում շնորհավորել է իր հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծնունդը: «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ: Այնքան եմ կարոտում քեզ: Ես պատվիրել եմ քո սիրելի տորթը, որ նշենք: Սիրում եմ քեզ»,- գրել է Քիմ Քարդաշյանը:   Happy Heavenly Birthday Dad! Miss you so bad. I ordered your favorite Ralph’s cake to celebrate! […]

̰
Քիմ Քարդաշյանի նորածին դուստրը նկարահանվել է ռեալիթի շոուում

20:01 05.02.2018

Երկրպագուները ուրախացել են և նշում են, որ շուտով Քիմն ավելի շատ նկարներ կհրապարակի փոքրիկից:

̰
Պապարացիներին հաջողվել է «բռնացնել» Քիմ Քարդաշյանի նորածին դստերը

14:41 03.02.2018

Պապարացիները լուսանկարել են ռեալիթի շոուների աստղին Լոս Անջելեսում, հայտնում է Daily Mail-ը:

̰
Քիմ Քարդաշյանը նոր մերկ լուսանկարներ է հրապարակել

21:01 30.01.2018

Հյուսքերով, մերկ կրծքով և բիկինով 37-ամյա Քիմ Քարդաշյանը իր 106 մլն բաժանորդին է ներկայացրել իր ննջարանային լուսանկարները:

̰
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հայտնել են իրենց նորածին դստեր անունը

12:17 20.01.2018

Երկուշաբթի գիշերը սուրոգատ մոր միջոցով լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի և Քանիե Ուեսթի երրորդ երեխան: Այս ամբողջ շաբաթվա ընթացքում երկրպագուները փորձում էին գուշակել երեխայի անունը, իսկ զույգը չէր ցանկանում բացահայտել իրենց նորածին դստեր անունը:

̰
Քիմ Քարդաշյանն առանց հղիանալու 3-րդ երեխան է ունեցել

12:10 17.01.2018

Համացանցում լայնորեն քննարկվող իրադարձություններից է այն, որ Քիմ Քարդաշյան-Քայնե Ուեսթ աստղային զույգը երրորդ անգամ է ծնող դարձել, այս անգամ՝ փոխնակ մոր միջոցով: 37-ամյա հայուհին ուրախալի լուրը հայտնել է իր կայքում: «Ես և Քայնեն ուրախ ենք հայտնել, որ լույս աշխարհ է եկել մեր առողջ, գեղեցիկ դուստրը: Մենք անչափ շնորհակալ ենք փոխնակ մորը, ով իրականացրեց մեր երազանքները՝ […]

̰
BACK_TO_TOP