Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հայտնել են իրենց նորածին դստեր անունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հայտնել են իրենց նորածին դստեր անունը

12:17 20.01.2018

Երկուշաբթի գիշերը փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի և Քանիե Ուեսթի երրորդ երեխան: Այս ամբողջ շաբաթվա ընթացքում երկրպագուները փորձում էին գուշակել երեխայի անունը, իսկ զույգը չէր ցանկանում բացահայտել իրենց նորածին դստեր անունը:

Այսօր արդեն հայտարարել են, որ իրենց աղջկա անունն է Չիկագո Ուեսթ: Չիկագո անվան ընտրությունը պայմանավորված է հանգամանքով, որ Քանիե Ուեսթը իր մանկությունն անցկացրել է Չիկագո քաղաքում:

Հիշեցնենք, որ զույգն արդեն երկու երեխա ուներ՝ 4 տարեկան դուստր Նորթը և 2 տարեկան որդի Սեինթը: Նրանց երեխաների անունները բավական յուրահատուկ են, քանի որ Նորթ թարգմանաբար նշանակում է հյուսիս, Սեինթ թարգմանաբար նշանակում է սուրբ, իսկ Չիկագոն, ինչպես նշեցինք, քաղաքի անուն է: Հատկանշական է, որ Քանիե Ուեսթի ազգանունը նշանակում է արևմուտք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

23:42 27.04.2024

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […] ...

Բացահայտվել են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

22:42 27.04.2024

Բացահայտվել են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

Երեխան կարող է հոգեբանորեն տրավմայի ենթարկվել մորից երկար բաժանվելուց կամ ծնողներից մեկի կամ երկուսի ուշադրության պակասից, ասում է առաջատար հոգեբան Մարինա Բասմանովան: Նա Lente.ru-ի հետ զրույցում նշել է երեխաների մոտ նմանատիպ խնդիրների այս և մի քանի այլ պատճառներ: Բասմանովան նախազգուշացրել է, որ երեխայի մոտ կարող է առաջանալ մերժման տրավմա, եթե նա վաղ մանկության շրջանում չստանա […] ...

Հոգեբանը բացատրել է, թե ինչու պետք է սահմանափակել մինչև 14 տարեկան երեխաներին սմարթֆոն օգտագործելը

21:48 27.04.2024

Հոգեբանը բացատրել է, թե ինչու պետք է սահմանափակել մինչև 14 տարեկան երեխաներին սմարթֆոն օգտագործելը

Սմարթֆոնը առօրյա կյանքի «կենսական» տարր է։ Դրանից կախվածությունը, ինչպես նաև անխուսափելի հետևանքները ի հայտ են գալիս ցանկացած տարիքում։ Կլինիկական հոգեբան Ստանիսլավ Սամբուրսկին Gazeta.Ru-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է այդքան կարևոր դեռահասին զրկել այս անվերահսկելի «ուրախությունից»: «Գաջեթներից կախվածությունն առաջանում է տարբեր պատճառներով։ Դրանցից առաջինը հեռախոսի հետ վաղաժամ ծանոթությունն է: Հոգնած և ընդմիջում ցանկացող ծնողները […] ...

Բժիշկը զգուշացրել է մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին

21:17 27.04.2024

Բժիշկը զգուշացրել է մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին

Մաշկի խնամքի շատ սովորություններ սկիզբ են առնում հեռավոր անցյալից, թեև 21-րդ դարում անհրաժեծտ է հրաժարվել դրանցից: Մաշկաբան-կոսմետոլոգ Իրինա Մարչենկոն Gazeta.Ru-ին պատմել է ամենատարածված նման սխալների մասին։ Առաջին սխալը սկրաբների հաճախակի օգտագործումն է։ «Չնայած այն հանգամանքին, որ կոսմետիկայի խանութների դարակները լցված են ցանկացած ճաշակի և գույնի սկրաբներով, դա ամենևին էլ այն չէ, ինչ պետք է մեր […] ...

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

20:45 27.04.2024

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

Մեկ անձի համար խորովածի մեկ բաժինը չպետք է լինի 150 գրամից ավելի, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել, «ՌԻԱ Նովոստիին» ասել է առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։ «Մեկ անձի համար շիշ խորովածը չպետք է լինի ավելի քան 150 գրամ, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել […] ...

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում

20:27 27.04.2024

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում

NickyPappagiorgio մականունով Reddit-ի օգտատերը ֆորումում տեղադրել է 1950-ականներին արված լուսանկար, որը կարելի է համարել ուշադրությունը շեղած տղայի մասին հայտնի մեմի նախատիպը։ Լուսանկարում իր ընկերուհու հետ փողոցով քայլող երիտասարդը հետ է նայում կողքով անցնող սպիտակ զգեստով աչքի ընկնող շիկահերին։ «Իդա Մորգանը գրավեց իմ ուշադրությունը՝ Ֆրեմոնտ փողոցում իր կեցվածքով: Լուսանկարն արվել է մոտ 1958 թվականին։ Մորգանը թագադրվել […] ...

BACK_TO_TOP