Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+20.09 oC

Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

13:15 10.10.2021

Հոկտեմբերի 9-ին մեկնարկեց Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի խաղարկությունը: Հայտնում է  ՀՖՖ-ն։
Առաջնությանը մասնակցում են հետևյալ թիմերը. ՀՊՏՀ Երևան, Արարատի «Արաքս», «Արարատ-Արմենիա» ֆզ, «Թիմ Ագրո», «Լոգիկոն», «Երևան» ՖԱ, «Ալաշկերտ» ֆզ, «Ֆալկոնս» ֆզ:
Նոր մրցաշրջանի առաջին խաղային օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Արարատ-Արմենիա» 12-5 «Թիմ Ագրո»
ՀՊՏՀ Երևան 4-4 Արարատի «Արաքս»
Հոկտեմբերի 10-ին կկայանան հետևյալ հանդիպումները.
«Լոգիկոն» – «Երևան» ՖԱ 13:00
«Ալաշկերտ» ֆզ – «Ֆալկոնս» ֆզ 16:30
Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկանան կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Mix Fight 56-ում կլինեն հայ-ֆրանսիական դիմակայություններ

16:40 13.05.2024

Mix Fight 56-ում կլինեն հայ-ֆրանսիական դիմակայություններ

Mix Fight 56 խառը մենամարտերի մրցաշարը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ Երևանի «Միկա» մարզահամալիրում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ղազախ մարտիկների փոխարեն մրցաշարին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ֆրանսիացի մարտիկներ: Մրցաշարում կլինեն հայ-ֆրանսիական մի շարք դիմակայություններ: Mix Fight 56-ը պետք է կայանար մայիսի 26-ին՝ Հայաստանի և Ղազախստանի մարտիկների մասնակցությամբ, սակայն անցկացման ժամկետը փոխվել է, այդ պատճառով էլ […] ...

Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ Հռոմ

16:16 13.05.2024

Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ Հռոմ

Աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը երրորդ փուլում 6-2, 6-4 հաշվով հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին (22-րդ ռակետ)։ Անցնող երկու ամսում Խաչանովն արդեն երրորդ անգամ է հաղթում Չերունդոլոյին։ 27-ամյա թենիսիստն արգենտինացի մրցակցին հաղթել է նաև Մայամիի ու Մոնտե Կառլոյի «Մասթերսների» երրորդ […] ...

Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից

16:00 13.05.2024

Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից

Կիլիան Մբապեն սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբից: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա իմ վերջին մրցաշրջանն է ՊՍԺ-ում։ Ես չեմ երկարաձգի պայմանագրի ժամկետը, այս արկածը կավարտվի մի քանի շաբաթից։ Շատ հուզված եմ, երկար տարիներ պատիվ եմ ունեցել լինել Ֆրանսիայի լավագույն ակումբի մի մասնիկը։ Սա իմ առաջին փորձն էր […] ...

Զախարյանը պատրաստ է «Բարսելոնայի» հետ խաղին

15:40 13.05.2024

Զախարյանը պատրաստ է «Բարսելոնայի» հետ խաղին

«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ է Լա լիգայի 35-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ խաղին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Զախարյանը լավ մարզավիճակում է և պատրաստ է խաղին»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ 20-ամյա Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում բասկյան ակումբի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման […] ...

Սպերցյանի տպավորիչ գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին ՌՊԼ-ում

15:14 13.05.2024

Սպերցյանի տպավորիչ գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին ՌՊԼ-ում

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ապրիլի լավագույն գոլի հեղինակն է։ ՌՊԼ-ի փորձագետների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել 23-ամյա ֆուտբոլիստի գոլը Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ խաղում։ Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը հավակնում է դառնալ նաև այս մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Ընթացիկ առաջնությունում «Կրասնոդարի» առաջատարը 25 խաղում խփել է 10 գոլ ու […] ...

3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից

14:28 13.05.2024

3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից

Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 9-12-ն անցկացված Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում: Թիմային ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները 18 մեդալով զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մայիս Ներսիսյանը (64 կգ/ մարտական սամբո), Աննա Այվազյանը […] ...

BACK_TO_TOP