Սննդաբանը զգուշացրել է, որ արևածաղկի սերմերը կարող են վտանգավոր լինել իմունիտետի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+25.09 oC

Սննդաբանը զգուշացրել է, որ արևածաղկի սերմերը կարող են վտանգավոր լինել իմունիտետի համար

23:53 24.10.2021

Սննդաբան Նատալյա Սիչևան զգուշացրել է, որ արևածաղկի սերմերը կարող են վտանգավոր լինել իմունիտետի համար: Այս մասին նա խոսել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ արևածաղկի սերմերը հաճախ օգտագործվում են որպես նախուտեստ, սակայն այդ մթերքը միշտ չէ, որ օգտակար է օրգանիզմի համար: Փորձագետը նշում է, որ արևածաղկի սերմերի օգտագործումը պետք է սահմանափակ լինի, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-6 պոլիհագեցած ճարպաթթու, որն արդեն իսկ բավարար է ժամանակակից մարդու ամենօրյա սննդակարգում, իսկ օմեգա-3 թթուն բավարար չէ: Ճարպաթթուների հարաբերակցության խախտումը կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմում իմունիտետի և բորբոքային պրոցեսների վրա:

Սիչևան նաև բացատրել է, որ դդմի սերմերի օգտագործումը, ընդհակառակը, կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդու նյարդային համակարգի վրա, քանի որ դրանք շատ մագնեզիում են պարունակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուբայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը՝ տեղումների պատճառով խափանումներից հետո

13:59 23.04.2024

Դուբայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը՝ տեղումների պատճառով խափանումներից հետո

Դուբայի միջազգային օդանավակայանը ապրիլի 22-ից ամբողջությամբ վերականգնել է բնականոն աշխատանքը, որը խաթարվել էր ԱՄԷ-ի համար ռեկորդային հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է Dubai Airports-ը, որը կառավարում է էմիրության օդանավակայանները։ «ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ամենահորդառատ տեղումներից հետո Dubai Airports-ը զգալի առաջընթաց է գրանցել Դուբայի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերականգնման և նորմալացման գործում», – ասվում է ընկերության […] ...

Էրդողանը Գազայի հատվածի կարգավորումն անվանել է իսլամական աշխարհի համար ամենակարեւոր խնդիրը

13:10 23.04.2024

Էրդողանը Գազայի հատվածի կարգավորումն անվանել է իսլամական աշխարհի համար ամենակարեւոր խնդիրը

Գազայի հատվածի ճգնաժամի լուծումը կրիտիկական խնդիր է իսլամական աշխարհի համար և պահանջում է մոբիլիզացիա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Իրաքից, ուր նա այցելել էր ապրիլի 22-ին։ Նրա հայտարարությունները մեջբերում է Anadolu գործակալությունը։ «Գազայի հարցը այժմ իսլամական աշխարհի ամենակարևոր խնդիրն է, որտեղ իսլամական աշխարհը պետք է միավորվի, լուծում […] ...

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

12:59 23.04.2024

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։ ...

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

12:43 23.04.2024

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Կատարի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանի սահմանազատման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը հրապարակել է Կատարի ազգային լրատվական գործակալությունը։ Համաձայն հայտարարության՝ Կատարը հույս ունի, որ նախնական համաձայնությունը ճանապարհ կհարթի երկու կողմերի միջև չլուծված խնդիրների լուծման համար՝ երկխոսության և խաղաղ միջոցներով: ...

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ

11:55 23.04.2024

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ: Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար: «Կանադան մեր վստահելի […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է օրական առնվազն 32 մահվան դեպքի մասին

11:37 23.04.2024

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է օրական առնվազն 32 մահվան դեպքի մասին

Իսրայելի ռազմական գործողության արդյունքում Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է առնվազն 32 մարդ։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ Ինչպես նշված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 32 մարդ, ևս 59-ը՝ վիրավորվել: Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին անկլավում իսրայելական գործողությունների մեկնարկից […] ...

BACK_TO_TOP