19:25 12.10.2021
Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նորամուծություններ կկիրառվեն: Դրանք վերաբերում են ընտրողների ցուցակներին և ընտրատեղամասերում վստահված անձանց թույլատրելի քանակի ներկայությանը: Ըստ նոր կարգի՝ նույն կուսակցության միայն մեկ վստահված անձ կարող է գտնվել ընտրատեղամասում: Տեղամասային ընտրական կենտրոններում փակցված են Գյումրիի ընտրողների նախնական ընտրացուցակները: Համաձայն դրանց՝ Գյումրին ունի 123 հազար 115 ընտրող: Ընտրացուցակները դեռ վերջնական չեն, բայց անձնագրային բաժանմունքները հասցրել են արդեն մեկ անգամ դրանք փոփոխության ենթարկել: 7000 անուն ցուցակներից դուրս է եկել: Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը բացատրում է, թե որ ընտրողների անունները ցուցակներում չեն ընդգրկվել:
«Եթե քաղաքացին ունի անձը հաստատող փաստաթուղթ, որի վավերականության ժամկետը ընտրության պահին 6 ամսից ավելի արդեն անցել է, նրա անունը չի լինի ցուցակում: Միակ ելքը այդ մարդու համար այն է, որ տվյալ օրը կարող է դիմել անձնագրային բաժանմունք, ստանալ տեղեկանք ու այդ տեղեկանքով ընդգրկվել լրացուցիչ ընտրացուցակներում: Ոչ ոք նրան չի զրկում ընտրելու իրավունքից»,- SHANTNEWS-ին ասել է թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
Սա, ըստ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նշանակում է, որ Հանրապետությունից երկար ժամանակ բացակայողների անունները ընտրացուցակներում չեն լինի: Իսկ նրանց համար, ովքեր Գյումրիից չեն բացակայում ու անձնագրի վավերականության ժամկետը 6 ամսից ավելի լրացած է, այլընտրանքային տարբերակ է առաջարկվում: ՏԻՄ ընտրություններին քվեարկությանը կարող են մասնակցել նրանք, որոնք առնվազն 6 ամիս հաշվառում ունեն Գյումրիում:
Ընտրությանը մասնակցելու իրավունք տրված է նաև օտարերկրյա քաղաքացիներին, որոնք առնվազն 1 տարի հաշվառված են Գյումրիում: Եվս մեկ նորամուծություն վերաբերում է ընտրության օրը տեղամասերում վստահված անձանց ներկայությանը: Մեկ կուսակցությունը կարող է գրանցել 3 վստահված անձ, բայց տեղամասում միաժամանակ նրանց ներկայությունը թույլատրելի չէ, տեղամասում կարող է գտնվել միայն մեկը:
Միայն քվեարկության արդյունքների ամփոփմանը դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել նաև ավագանու թեկնածուները: 290 ավագանու թեկնածու էր առաջադրվել, երկուսը ինքնաբացարկ են ներկայացրել, մեկը մահացել է: Վստահված անձանց, դիտորդների ու թեկնածուների ներկայությունը տեղամասերում վերահսկողության միակ տարբերակն է ՏԻՄ ընտրություններում: Տեղամասերում տեսախցիկներ այս անգամ չեն լինելու: Մասնակից կուսակցությունները բանավոր են դիմել ու պարզաբանումներ ստացել տեսախցիկները չգործարկելու մասին:
«Կուսակցությունները գրավոր չեն դիմել: Միայն բանավոր, հեռախոսազրույցով են ինձ դիմել, ես էլ զրուցել եմ ԿԸՀ նախագահի հետ, պարզաբանվել է, որ տեսախցիկները տեղամասերում գործում են միայն համապետական ընտրությունների ժամանակ: Նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ դրանք նույնպես չեն գործել: Տեսախցիկները վերահսկողության միջոց են, ինչպես վերահսկողության միջոց են վստահված անձինք ու դիտորդները»,- ասել է Տիգրան Ղազարյանը:
Քարոզարշավի ընթացքում ահազանգեր, բողոքներ տարածքային ընտրական հանձնաժողովը չի ստացել և թեև նշում է՝ խախտումներ քաղաքում կան: Դրանք վերաբերում են նախընտրական պաստառներին: Կան այնպիսիք, որոնք փակցվել են արգելված տեղերում։
Անթույլատրելի տեղում փակցված պաստառի համար պատասխանատվություն սահմանված չէ, այն պարզապես հեռացնում են: Քարոզչական նյութերի տարածման կարգի պահպանմանը ՏԸՀ-ն հետևելու է մինչև քարոզարշավի ավարտը՝ հոկտեմբերի 15-ը: Ընտրություններից 3 օր առաջ՝ հոկտեմբերի 14-ին, կհրապարակվեն վերջնական ընտրացուցակները: Ընտրությունների նախօրեին կհատկացվի 82 տեղամասային կենտրոնների գույքը, և դրանք կկահավորվեն:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...