19:51 12.10.2021
Շիրակի մարզի Փանիկ գյուղի թանգարանը խորհրդային տարիներին համարվում էր տարածաշրջանում եզակիներից մեկը։ Այն գյուղի դպրոցում հիմնել էր դպրոցի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանը: Այժմ իր գործը շարունակում են։ Գյուղի հարուստ պատմության մասին վկայող փաստեր, նմուշներ են հավաքվում և ցուցադրվում։ Թանգարանի ստեղծման և hնագույն նմուշների ձեռքբերման մասին SHANTNEWS.am-ին պատմել է Պետրոս Նահապետյանի թոռը։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ Գաբրիելը գյուղը հիմնած Նահապետյանների գերդաստանի ժառանգներից է։ Գյուղական հետաքրքրիր կոլորիտի, կյանքի ու կենցաղի մասին իր պապից՝ գյուղի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանից է լսել: 54 տարի առաջ հենց նրա մտահղացումն է եղել գյուղում պատմության թանգարան ստեղծել:
«Գյուղը հիմնադրել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտից գաղթած, դավանանքով կաթոլիկ եղբայրներ Պետրոս և Լևոն Նահապետյանները։ Իմ պապը՝ Պետրոս Նահապետյանը, 1967 թվականին գյուղում հիմնել է պատմության թանգարան․․․ Թանգարանի հիմնադրման առումով հիմնական նպատակը գյուղի պատմական հիշողությունները պահպանելն է, պատմական իրերն ի պահ ածելով մի տարածքում, որպեսզի չկորչեն, ու սերունդները տեսնեն»,- նշել է Գաբրիել Նահապետյանը։
Այնուհետև թանգարանը տեղափոխվում է եկեղեցու հարևանությամբ՝ գիտապատմամշակութային կենտրոն: Ցուցասրահներում առանձին-առանձին ներկայացված են գյուղի կենցաղն ու զբաղվածությունը: Այստեղ գտածոները խոսում են գյուղի պատմության մասին:
«Գյուղի հյուսիսային կողմում Ուրարտական ժամանակաշրջանի բնակավայր է եղել, որտեղ պեղումներ են իրականացրել պապս ու իր աշակերտները, գտածոները տեղափոխվել են թանգարան․ ունենք 1-ին դարի, 10-րդ դարի, 12-րդ դարի նմուշներ։ Թանգարանային առաջին նմուշները հացերն են եղել, որոնք թխվել են գյուղում, դրանցով է պապս նախ բացել թանգարանը։ Հիմա ավելի շատ նմուշներ ունենք»,- նշել է Գաբրիել Նահապետյանը։
Թանգարանի թերևս ամենաարժեքավոր նմուշները հացատեսակներն են։ Եղել են ցուցադրության առաջին նմուշներից, որոնցով թանգարանն ավելի հայտնի է դարձել դեռ Խորհրդային տարիներից։ Հիմա գյուղում բոլորը չէ, որ հաց են թխում: Շատ քիչ տնտեսություններում է թոնիրներից բարձրանում անուշաբույր հացի հոտը։ Հարևան ցուցասենյակում ներկայացված են վարուցանքի, աշխատավոր գյուղացու ձեռքի գործիքները՝ բոլորն ինքնաշեն են։
Փանիկի պատմության թանգարանը դարձել է լավագույն այցեքարտը գյուղական տուրիզմի զարգացման համար։ Հայաստանի տարբեր բնակավայրերից ու արտերկրից Փանիկ հասած հյուրերն իրենց կարծիքն են թողնում թանգարանի հիմնադրման տարիներից պահվող գրանցամատյանում: Թանգարանի բացման առաջին այցելուն եղել է գրող Նաիրի Զարյանը, նրա կարծիքը գրանցամատյանի առաջին էջին է:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...