15:10 17.07.2018
«Մենք պատրաստվում ենք մեր ենթակա բոլոր հիվանդանոցներում արդյունավետ կառավարում ստեղծել, եթե պետք լինի փոխել տնօրեններին, փոխելու ենք»,- հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք պատրաստվում է հեռացնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենին:
Անդրադառնալով պոլիկլինիկաների խնդիրներին՝ նախարարը նշել է, որ խնդիրը գլոբալ է: Կան պոլիկլինիկաներ, որ չունեն ոչ մի խնդիր՝ սկսած շենքային պայմաններից, սարքավորումներից ու կադրերից, և կան պոլիկլինիկաներ, որ ունեն բազմաթիվ խնդիրներ:
« 3 մարզ չեմ հասցրել անձամբ այցելել՝ Կոտայք, Արագածոտն, Տավուշ, մնացած բոլոր մարզերում անձամբ եղել եմ, ծանոթացել եմ վիճակին, թեպետ մինչ այդ էլ ունեինք տվյալներ, բայց դրանց լուծումը փորձելու ենք տեղավորել կապիտալ շինարարությունների ապագա ծրագրերում: Դրանք կլինեն պետբյուջեի, թե դոնոր կազմակերպությունների հաշվին, դեռ չենք կարող ասել, բայց առաջնային օղակերը մեր ուշադրության կենտրոնում են լինելու: Միշտ էլ եղել է, բայց մի քիչ անտեսված, հիմա պետք է ուղղությունը փոխենք, սլաքը ուղղենք դեպի առաջնային օղակ»,- ասել է նախարարը:
Ինչ վերաբերվում է պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, ապա, ըստ նախարարի, այն ուժի մեջ է և 15 տոկոսով կբարձրանա. «Դա ներքին վերաբաշխումների արդյունք է և հավելյալ բյուջետային միջոց չի ծախսվելու դրա համար»,- ընդգծել է նախարարը:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...