18:05 12.10.2021
Գյումրին, մինչև ՏԻՄ ընտրությունների ավարտն ու նոր քաղաքապետի և ավագանու լիազորությունների ստանձնումը, կղեկավարի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը: Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը քաղաքապետարանի աշխատակազմին այսօր ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին: Նա մարզպետարանի քաղաքաշինության վարչության արդեն նախկին պետ Ալբերտ Մարգարյանն է:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին է լրացել: Ինքը՝ քաղաքապետը, մոտ 2 ամիս Հանրապետությունում չէ: Այս ընթացքում այսօր առաջին անգամ նրա աշխատասենյակի դուռը բացվեց հանդիպման համար:
Քաղաքապետարանի աշխատակազմին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ներկայացնելու էին եկել մարզպետի տեղակալն ու մարզպետարանի մի քանի ներկայացուցիչներ: Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նրանց գործընկերն է:
«ՀՀ վարչապետի որոշմամբ՝ այսօր պարոն Մարգարյանը նշանակվել է Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Պարոն Մարգարյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Պարոն Մարգարյանն ունի պետական կառավարման համակարգում աշխատանքի ու կառավարման երկարատև փորձ»,- նշել է Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը:
Ալբերտ Մարգարյանը հայտնի շինարար է, մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկարամյա պետը, ավելի ճիշտ՝ արդեն նախկին պետը: Երկու օր առաջ Շիրակի մարզպետն է իրեն առաջարկել ժամանակավորապես ստանձնել քաղաքապետի պարտականությունները: Համաձայնել է և վարչության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Եթե չլիներ քաղաքապետի պաշտոնակատարի լիազորությունները ստանձնելու առաջարկը, Ալբերտ Մարգարյանը մարզպետարանում վարչության պետի պաշտոնը թողնելու էր նոյեմբերի 5-ին: Լրանում է նրա կենսաթոշակային տարիքը: Սա նշանակում է, որ քաղծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններ չի կարողանալու զբաղեցնել: Իսկ քաղաքապետի պաշտոնակատարի լիազորություններն ավելի վաղ է ավարտելու, երբ ընտրությունների արդյունքներով ընտրված ավագանին ու քաղաքապետը ստանձնեն պարտականությունները։
«Կարճ ժամանակահատված է տևելու իմ պաշտոնավարումը, որպես Գյումրիի քաղաքապետի փոխարինող, ժամանակավոր պաշտոնակատար: Բայց այս կարճ ժամանակահատվածում շարունակելու եմ համայնքի, քաղաքապետարանի բնականոն գործունեությունը, որպեսզի թե՛ ընտրական գործընթացների ժամանակ, թե՛ հետագայում հետընտրական ժամանակահատվածում, նոր ավագանու ձևավորումը և քաղաքապետի ընտրությունը լինեն համահունչ, ու բնականոն գործընթացը շարունակվի»,- ասել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանը:
Ալբերտ Մարգարյան քաղաքային կառավարման փորձ ունի: Աշխատել է քաղսովետի գործկոմում, իսկ մարզպետարանում ղեկավարում էր վարչություն, որի գործառույթները, պարզվում է, մեծապես վերաբերում են Գյումրիի ենթակառուցվածքներին :
Քաղաքի ղեկավարումը ժամանակավորապես ստանձնելու համար պաշտոնակատարի ընտրությունն ինչպես է կատարվում կամ ինչու է ընտրությունը կանգ առել ոչ թե քաղաքապետարանի այլ մարզպետարանի պաշտոնյայի վրա, որոշումը Շիրակի փոխմարզպետը չի մեկնաբանում:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ներկայացնելուց հետո քաղաքապետարանում այսօր ընդունման-հանձնման գործընթաց է կատարվել: Վաղվանից Ալբերտ Մարգարյանը կստանձնի ժամանակավոր պաշտոնը։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...