«Ռոսիա» կինոթատրոնը «Կուկուռուզնիկի» և «Զվարթնոցի» ճակատագրին է արժանանում. ճարտարապետներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

«Ռոսիա» կինոթատրոնը «Կուկուռուզնիկի» և «Զվարթնոցի» ճակատագրին է արժանանում. ճարտարապետներ

13:29 08.02.2018

Ճարտարապետներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են «Ռոսիա» կինոթատրոնի շենքում կատարվող փոփոխություններին: Ինչպես հայտնի է, շինությունն արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ որպես տոնավաճառ է ծառայում, իսկ վերջերս շենքում ու նրա տարածքում վերակառուցման աշխատանքներ են ընթանում:

«Ռոսիան» նույն հզոր ուժն ունի, ինչ օդանավակայանը: Նա նույն այդ տարիների մոդեռնիստական կառույցներից մեկն է, այն, ինչ կատարվում է, ես հանկարծակի նկատեցի՝ «Ռոսիա» կինոթատրոնը փակում են պարզապես»,- ասել է «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը՝ բերելով Աշխաբադի շինություններից մեկի՝ Մարքսի անվան գրադարանի օրինակը:

Ազիզյանը հիշեցրել է, որ Աշխաբադում սկզբունք է դարձել ամեն բան սպիտակ գույնով կառուցելը, ուստի բետոնե այդ շինության պատերը ևս ներկել են սպիտակով, բայց միայն արտաքին պատերը, ներսում որևէ բանի ձեռք չեն տվել:

«Էս ի՞նչ  կատարվում «Ռոսիայի» հետ, երբ հեղինակին չեն դիմում կամ հեղինակը չի էլ ուզում մոտիկանա էդ շենքին, որովհետև իրեն չեն լսում, ինչ ուզում են, անում են»,- հավելել է Ազիզյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե շենքն արդեն տարիներ շարունակ որպես տոնավաճառ է ծառայում, բանախոսն արձագանքել է.

«Բայց կերպարին չէին կպնում, չէ՞, հույս ունեինք, որ փոխվելու ու նորից կինոթատրոն է դառնալու, տեսե՞լ եք, թե ինչ են անում. ապակուց պատ են դրել»:

 

ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն անհրաժեշտ է համարում պարզել, թե Երևանի քաղաքապետարանն ինչպես է թույլատրել սեփականատիրոջը նման փոփոխություններ կատարել.

«Ոչ մի խորհրդակցություն հեղինակի հետ, վերջին հաշվով, հեղինակը ողջ է, և նման շենքերի  աղավաղելը նման է քանդման: Ես չգիտեմ՝ հետագայում ինչ ենք ուզում տեսնել, բայց երբ տեսնում ենք, որ բոլորը պետք է քանդվեն և աղավաղվեն, դա շատ վատ ճանապարհ է, շատ կասկածելի ճանապարհ է մեր պետության համար, որովհետև դրա համար մեր դիրքերը շատ թուլանում են, մեզ ուրիշ տեղերում դա ասում են»:

 

 Հարցին, թե արդյոք հավանական է, որ «Ռոսիան» կրկին որպես կինոթատրոն ծառայի, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատասխանել է.

«Եկեք չմոռանանք, որ այսօր կառուցվում են կինոթատրոններ, դահլիճներ, ծախսվում են մեծ գումարներ: Ընդամենն այդ կինոթատրոնում անհրաժեշտ է աթոռները 600-ից սարքել 400, քանի որ ժամանակին նեղլիկ աթոռներ են դրվել: Ի վերջո, մենք «Ոսկե ծիրան» փառատոն ենք անցկացնում, անընդհատ դժգոհում են մասնակիցները, որ տեղ չկա և ցավ են ապրում, որ «Ռոսիայի» պես կինոթատրոնում չեն կարող անցկացնել»:

 

Հիշեցնեք, որ «Ռոսիա» կինոթատրոնը («Այրարատ») շահագործման է հանձնվել 1974 թվականին: Այն համարվում է Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը։ Կառույցի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը, ովքեր 1979 թվականին կինոթատրոնի նախագծի համար արժանացել են ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակին։ Սեփականաշնորհվել է 2004 թվականին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP