18:36 13.10.2021
Այսօր Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել ՀՀ վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանին։
Պատվավոր քաղաքացու կոչումը վաստակավոր մարզիչին տրվել է հայկական ըմբշամարտի զարգացման ու տիտղոսակիր մարզիկներ կրթելու գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար։ Գևորգ Ալեքսանյանը Գյումրիում այս կոչմանն արժանացած մարզաշխարհի յոթերորդ ներկայացուցիչն է։
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր անձնական մարզիչին կշնորհավորի տանը։ Ընտանիքում սա Գյումրիի պատվավոր քաղաքացու երկրորդ կոչումն է, կրում են հայր և որդի Ալեքսանյանները։ Որդու օլիմպիական ու չեմպիոնական հաղթանակները իր հպարտությունն են ու աշխատանքի արդյունքը, և ավելացնում՝ տարիներ առաջ Արթուրին ճանաչում էին ինձանով, հիմա կարծես թե հակառակն է։
«Պիտի որդին անցնի ծնողի արած աշխատանքից ու էլ ավելին անի, միշտ չպիտի մնա մարդ իր հոր անունով, այսինքն՝ իմ դեպքում Գևորգի տղա։ Մի պահ պիտի գա, որ տղան կայանա և լինի Արթուրի պապա։ Այ, էս պրոցեսը երբ գնում է, ուրեմն ծնողը երջանիկ է»,- ասում է Գյումրիի պատվավոր քաղաքացի Գևորգ Ալեքսանյանը։
Որդու Օլիմպիական ոսկին իր մարզչական գործունեության ամենամեծ ձեռքբերումն է համարում, միևնույն ժամանակ շեշտում՝ իր նվիրված աշխատանքով դեպի մեծ սպորտ ճանապարհ է հարթել գյումրեցի շատ ըմբիշների համար։
Գևորգ Ալեքսանյանը 15 տարեկանում է սկսել է մարզվել, ինքն էլ հետևել է եղբոր օրինակին։ Ընդամենը երեք տարի անց՝ 1981 թվականին դարձել է սպորտի վարպետ։ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն չի հասցրել հռչակվել, իրեն նվիրել է մարզչական գործունեությանը։ ՀՀ վաստակավոր մարզիչը միջազգային կարգի մրցավար է։ Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումը համարում է իր նվիրական աշխատանքի գնահատականը։
«Պիտի հիմի ավելի շատ ձգտենք բարձր արդյունքների, որպեսզի էդ ամեն ինչը լսելով՝ մարդիկ ասեն՝ հալալ է, մեր գյումրեցուն հալալ է, այ, ըդպես բդի էղնի, էդ ամեն ինչը մարդուն եթե տրվում է, պիտի հալալ էղնի»,- ասում է ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։
58 ամյա մարզչի համար ըմբշամարտն ու սպորտը վաղուց արդեն դարձել են ապրելակերպ։ Ասում է՝ դա իմ ընտրությունն է, մարզադահլիճներում ավելի երկար ժամանակ եմ անցկացնում, քան տանը։ Իսկ նպատակը այնպիսի ըմբիշներ պատրաստելն է, որոնք Գյումրի կբերեն չեմպիոնական մեդալներ ու կգերազանցեն Արթուրի ցուցանիշները։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...