Նախագծային փոփոխություններից բացի, ոչ բավարար աշխատուժը Գյումրիում ազդել է փողոցաշինության տեմպերի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Նախագծային փոփոխություններից բացի, ոչ բավարար աշխատուժը Գյումրիում ազդել է փողոցաշինության տեմպերի վրա

19:40 13.10.2021

Գյումրիի փողոցաշինական ծրագրերում ընդգրկված տասնյակ փողոցների շինարարությունը հավանաբար կփոխանցվի հաջորդ տարի։ Ամեն դեպքում, նախորդ տարիների փորձն ու աշխատանքների տեմպերը դա են կանխատեսում։ ՎԶԵԲ և սուբվեցիոն ծրագրերով ընթացող շինարարության դանդաղ ընթացքի համար շինարարները պատճառ բերում եմ նախագծային փոփոխություններն ու հավելյալ աշխատանքները, թեև դժվարությամբ, բայց խոստովանում են նաև աշխատուժի պակասը։

Գյումրիի ոչ պակաս բանուկ Կայարանամերձ հրապարակը փողոցաշինական մեծ ծրագրում է՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Նախ՝ շինարարությունը ուշ սկսվեց, և հետո հրապարակում 4 ամիս աշխատեցին ջրաշինարարները: Ջրամատակարարման և ջրահեռացման ցանց են անցկացրել, խրամուղիների  հետլիցք են արել։ Շինարարի աշխատանքը հասել է մայթերի խճապատմանն ու կանգ առել։

Երկաթգծի բանավան թաղամասի Գարեգին Առաջինի  փողոցում  մեկ տեխնիկայով և երեք շինարարով են գործն անում։ 1 կմ և 300 մետր երկարության փողոցի ուղիղ կեսում դեռ հողային աշխատանքներ են, մնացած կեսը քիչ աշխատուժով  հասցրել են խճապատել։ Թաղամասի բնակիչներին էլ է հայտնի, որ նույն շինընկերությանը պատկանող շինտեխնիկայի ու բանվորական աշխատուժի տեղափոխությունը քաղաքի տարբեր փողոցներում է, ու գրեթե բոլորում անավարտ են աշխատանքները։

Մազմանյան փողոցի շինարարության անավարտ պատմությունը անցած տարվանից է շարունակվում։ Կոմունիկացիոն ցանցի նորացման պատճառով աշխատանքները հետ էին ընկել, նախագծում այս մասով փոփոխություն էր կատարվել: Շինարարը նոր ավարտում է կոյուղատարների կառուցումը։

Փողոցի մի հատվածում 2020-ին էին սկսել աշխատանքները, բայց ավարտեցին 2021-ին։ Հիմա մյուս կեսում է գործը շարունակվում նույն հերթականությամբ՝ նոր  կոյուղու, ջրագծերի անցկացում։ Շինարարը հավաստիացնում է, որ Մազմանյան փողոցի մնացած 760 մետրի ասֆալտապատումը հաջորդ տարվա չի մնա։

Նույն ժամկետն է հաստատված նաև Գյումրիի կենտրոնական հրապարակի շինարարության ավարտի համար։ Հիշեցնենք, հրապարակի նորոգումը պետական ծրագրով է՝ խոսքը սուբվենցիոնի մասին է։ Այդ նույն ծրագրով 8 փողոցներում ևս շինարարություն է գնում, որոնք աշխատանքային տեմպերից և աշխատուժի քանակից ելնելով, հավանաբար, կդառնան փոխանցիկներ։

Հրապարակի 10 հազար քառակուսի մետր մակերեսից հեռացվել է հին ու ճաքված ասֆալտաշերտը՝ 5 սմ խորությամբ, նույն հաստությամբ էլ նոր ասֆալտաշերտն է լինելու։ ՎԶԵԲ-ի ծրագրով 23 փողոցից 9-ում շինարարությունը դեռ ավարտված չէ, նույն դանդաղ ընթացքն է նաև սուբվենցիոն հայտով հիմնանորոգվող 8 փողոցներում և մեկ հրապարակում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

20:45 01.08.2025

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

Օգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

BACK_TO_TOP