18:09 13.10.2021
2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության կազմակերպման ուղղությամբ կատարած և ընթացիկ աշխատանքները:
Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ արվում է առավելագույնն առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար.
«Եվրոպայի առաջնության կարևորությունը ներկայացնելու կարիք չկա: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովի հետ բանակցությունները տվել են դրական արդյունք, և առաջնության անցկացումը վստահել են մեզ: ՀՀ կառավարությունը հանձն է առել համակողմանի աջակցել: Շուտով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը աճող հաճախականությամբ կանցկացնի նիստեր և կանի ամեն ինչ՝ առաջնությունը պատշաճ կազմակերպելու համար: Համագործակցելու ենք Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի բարձր մակարդակով, և Հայաստանն իսկապես մարզական տոն կընդունի: Կանենք առավելագույնը, որպեսզի մասնակից մարզիկ-մարզիչները հետագայում ևս Հայաստան ժամանելու ցանկություն ունենան»:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ մենամարտերին կկարողանա հետևել 6200 հանդիսական: Ակնկալվում է մինչև 45 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի շուրջ 300 բռնցքամարտիկ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ Երևանում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք հուլիսին կատարած այցի ժամանակ ներկայացվել են Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ առաջնության անցկացման իրավունքը ստանալու համար մեծ աշխատանք է տարվել, ինչի արդյունքում AIBA-ում 9 քվեարկողից 7-ը ձայնը տվել է մեզ.
«Պատասխանատու և լուրջ քայլ ենք կատարել: ԿԳՄՍ նախարարությունը, ՀԱՕԿ-ը, ֆեդերացիան, սպորտի հետ առնչություն ունեցող բոլոր կառույցներն այդ պատասխանատվությունը հավասարաչափ վերցրել են իրենց ուսերին: Այսօր ի դեմս Հովհաննես Բաչկովի՝ ունենք բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոն: Լիահույս եմ, որ Երևանում կայանալիք առաջնության ընթացքում և դրանից հետո կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի չեմպիոններ, և այս մրցաշարը կդառնա նոր սկիզբ Հայաստանում բռնցքամարտի զարգացման համար»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ֆեդերացիայի նախագահը խոսել են նաև Հայաստանի բռնցքամարտի հավաքականին սպասվող առաջնությանը լավագույնս նախապատրաստելու կարևորության մասին:
«Մենք երկար ենք սպասել Հայաստանում նման մրցաշար անցկացնելու հնարավորությանը: Համոզված եմ՝ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր երկրում անցկացվող առաջնության ընթացքում հնչի օրհներգը: Բնականաբար, լավագույնս ենք պատրաստվելու առաջնությանը: Բռնցքամարտի հավաքականը համապատասխան ծրագրով առաջ է շարժվում և աշխատում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցունակ հավաքական ունենալու գործում կարևորել է նաև երկրպագուների դերը.
«Այսօրվանից կոչ եմ անում, որ առաջնության ընթացքում տրիբունաներում ազատ աթոռ չլինի: Մեր աջակցությամբ պետք է նպաստենք հավաքականի հզորացմանը, այդ դեպքում հաղթանակները սպասեցնել չեն տա»:
Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է, որ աշխատանքներ են ընթանում Հայաստանում այլ մարզաձևերից ևս բարձրակարգ առաջնություններ անցկացնելու ուղղությամբ.
«Ամեն տարի Հայաստանում պետք է կայանա նվազագույնը երկու խոշոր առաջնություն: 2022 թվականի առաջնությունների անցկացման նպատակով հայտեր ներկայացնելու համար մի փոքր ուշ է, իսկ 2023 թվականի համար արդեն իսկ ծրագրել ենք երկու շատ լուրջ մրցում: Ընթանում են բանակցություններ, ճանապարհի մեծ մասն անցել ենք, առավել մանրամասն կհայտարարենք վերջնական պայմանավորվածություններից հետո»:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...