19:02 16.10.2021
Գյումրիի գիշերօթիկ և խնամքի հաստատությունների վերջնական լուծարումից և դրանց փոխարեն աջակցության մեկ կենտրոնի վերակազմավորումից հետո խնամվող երեխաների թիվն այս պահին 39-ն է։ Նրանց մի մասը Տավուշի և Լոռու մարզերից են։ 16-ի վերադարձը ընտանիք խիստ ռիսկային է։
«Ճգնաժամային կենտրոնները Հանրապետությունում երեքն են՝ 1-ը Երևանում, 1-ը՝ Սյունիքում, մյուսը՝ Գյումրիում։ Գյումրիի այս կենտրոնում Լոռու և Տավուշի մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները ևս ծառայություններ են ստանալու, այն նպատակ է հետապնդում, որպեսզի ծառայությունները հասանելի դարձնենք նաև հարևան մարզի երեխաների համար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Հովհաննիսյանը։
Ի տարբերություն գիշերօթիկների, աջակցության կենտրոններում երեխաների ընդունելությունն այլ կարգով ու չափորոշիչներով է։ Ովքեր ու որ դեպքում կարող են այդպիսի կենտրոնների շահառու դառնալ: Նախարարությունը ընտանիքների կարիքների գնահատման արդյունքում են մշակել ու հաստատել համապատասխան չափորոշիչները: Առաջինը դա վերաբերում աջակցության կենտրոններում երեխաների ապրելու ժամկետներին։
«6 ամիս ժամկետով մնում են այն երեխաները, ովքեր ընտանիքից բաժանման ռիսկ ունեն։ Ելնելով երեխայի լավագույն շահերից երեխային չի տեղափոխում մանկատուն, և որպես միջանկյալ լուծում երեխայի խնամքը կազմակերպվում է այստեղ, ինչպես նաև ծառայություն է մատուցվում մինչև 1 տարի ժամկետով՝ շուրջօրյա»,- ասել է Անահիտ Հովհաննիսյանը։
Այս պահին ընտանիքում չապրող և ռիսկային համարվող ընտանիքների երեխաներից մի մասը Շիրակի մարզից չեն, իսկ նրանց մասին տվյալների ու ընտանեկան իրավիճակներին տիրապետելը տեղի մասնագետների համար խիստ անհրաժեշտ է։ Այդ երեխաների հետ աշխատանքը բավական ծանր է։ Այս պարագայում սահմանված 6 ամիս ժամկետը դառնում է խիստ հարաբերական երեխաների ընտանիք վերադարձն ապահովելու համար։
«Կարիքների խորքային գնահատումից հետո առանձնացվեց 3 խումբ՝ ցածր, միջին և բարձր։ Ցածր և միջին ռիսկայնության դեպքում անելիքները պարզ են, բարձրն այն խումբն է, որին ոչ մի ձևով դու չես կարողանում ապահովել․․․ Այսինքն, եթե անգամ ծնողին էդ ամեն ինչը դու տալիս ես, ինքը՝ միևնույն է, ոչ մի օր սթափ վիճակում չի , որ զբաղվի իր երեխայի դաստաիարակությամբ։ Եվ բազմամասնագիտական թիմը որոշեց, որ այս երեխաները չեն կարող գնալ ընտանիք, վտանգվում է նրանց կյանքն ու առողջությունը։ Դրա համար որոշվեց , որ երեխաները մնալու են պետության հոգածության տակ, այդպիսի 16 երեխա ունենք»,-նշել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։
Այս կենտրոնը վերակազմավորվել է մինչև 160 երեխա ընդունելու հնարավորությամբ, թեև մասնագետների համար կարևոր սկզբունք ու խնդիր է չավելացնել խնամվողների թիվը, այլ հակառակը։ Գիշերօթիկ հաստատությունների փակվելուց հետո 130 սաներից 110-ին հաջողվեց ընտանիքներ վերադարձնել, նրանցից որևէ մեկի հետդարձ կենտրոն չի եղել։ Այս ընտանիքների հանդեպ կառույցներն իրականացնում են հսկողություն և պարբերաբար այցելություններ։ Իսկ աջակցության կենտրոնը մեկ ամսից ավելի է աշխատում է փակ ռեժիմով, ծնողների ելքը և մուտքը ևս սահմափանափակված է՝ համավարակի պատճառով։ Այս ընթացքում շենքում վերանորոգման աշխատանքներ են սկսվել, պայմաններն են բարելավվում, հարմարեցվում են՝ շուրջօրյա և ցերեկային խնամքի ծառայությունների իրականացման համար:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...