19:58 16.10.2021
Այսօր Գյումրիի ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական գույք է տրամադրել տեղամասերին։ Քվեաթերթիկներ, ծրարներ, կնիքներ, քվեախցիկներ ու տուփեր, այս ամենը տեղամասային կենտրոններում այսօր են տեղադրվել՝ համաձայն գործող կարգի։ Իսկ վաղն առավոտյան ժամը 8-ից կմեկնարկի քվեարկությունը։ ՏԻՄ ընտրությունները համակարգում է միայն մեկ տարածքային ընտրական հանձնաժողով, տեղամասերի թիվն էլ բավական մեծ է՝ 82-ը։
Յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահ իր գույքով և ոստիկանների ուղեկցությամբ էր հասնում տեղամասային կենտրոն։ Դրանց տեղակայման հասցեները վերջին խորհրդարանական ընտրությունների համեմատ չեն փոխվել։ Որոշ փոփոխություններ տեղի էին ունեցել մինչ համապետական ընտրությունները։ Մասնավորապես, նոր կառուցվող ու ապամոնտաժված մանկապարտեզների փոխարեն, տեղամասերի այլ տարածքներ են ընտրվել։
« Ընտրվել են մասնավոր տարածքներ։Մեկը նույն փողոցի վրա գտնվող ռեստորանային համալիր է, մեկ այլ դեպքում՝ նախկին մասնավոր ԲՈՒՀ-ի տարածքում տեղակայված տեղամասը, այժմ Գյումրիի նախկին բաղնիքի շենքում է գտնվում։ Մասնավորի հետ կնքվում է պայմանագիր, ստացվում է նրա համաձայնությունը և տարածքը ծառայում է որպես տեղամաս։ Բոլոր տեղամասային հանձնաժողովները ստանում են քվեաթերթիկիները, ծրարները, մեկանգամյա օգտագործման պարկերը։ Դրա հետ միասին ստանում են արձանագրությունների ու քաղվածքների օրինակները»,- Shantnews-ին ասել է Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Սասուն Թամազյանը։
Շատ տեղամասային կենտրոններում փոքր տարածքներ են ընտրված։ Տեղամասային հանձնաժողովների անդամները պետք է տեղավորվեն տարածքում, միևնույն ժամանակ ապահովեն տարածք վստահված անձանց ու դիտորդների համար, պահպանեն քվեախցիկների միջև սահմանված հեռավորությունը։
Յուրաքանչյուր տեղամասային հանձնաժողով ընտրողների թվից փոքր-ինչ ավելի շատ քվեաթերթիկներ է ստացել։ Դրանք ըստ հերթական համարների առանձնացրել են։ Ընտրողին 10 քվեաթերթիկ է տրվում։ Թե որն է նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկի համարը, չշփոթելու կամ քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ ճշտելու համար, տեղամասերում հուշող պաստառներ են փակցրել։
Քվեաթերթիկի վրա նշումներ չեն կատարվում։ Ծրարի մեջ, առանց ծալելու, դրվում է ընտրված միայն մեկ քվեաթերթիկ։ Մյուս 9 քվեաթերթիկները դեն նետելու համար քվեախցիկներում առանձնացված տեղեր կան։ Ընտրողն իրավունք ունի դրանք խոտանել, ինչպես կկամենա։
«Չօգտագործված քվեաթերթիկների համար հատուկ տեղ կա քվեախցիկում։ Ընտրողները դրանք կարող են պատռել, կարող են դրանց վրա գրառումներ կատարել։ Միայն իրենց հետ տուն տանել չեն կարող քվեաթերթիկները, մնացած ամեն ինչ կարող են անել »,- Shantnews-ին ասել է թիվ 31/46 ՏԸՀ նախագահ Արա Նախշքարյանը։
Ընտրական կարևոր գույքը՝ քվեախցիկները,ծրարները, կնիքները, պահվում են չհրկիզվող պահարանում։ Դրանք վաղն առավոտյան ժամը 8-ից կծառայեն իրենց գործառնական նպատակին։ Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղամասերում բացակայում են տեսախցիկները։ Քվեարկության ընթացքը վերահսկելու պարտականությունը ստանձնում են դիտորդներն ու վստահված անձինք։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...