18:40 18.10.2021
Կորոնավիրուսի համավարակը նահանջելու մտադրություն կարծես թե չունի: Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում օրեցօր նոր հայտնաբերված դեպքերի ու մահերի հակառեկորդներ են գրանցվում: Ի՞նչն է պատճառը, որ պատվաստումների տեմպերը դանդաղում են ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ մյուս երկրներում, ի՞նչ միջոցներ պետք է կիրառեն պետությունները հակապատվաստումային քարոզի դեմ պայքարելու համար։ Այս հարցերի շուրջ «Սպուտնիկ» կենտրոնում այսօր պարզաբանումներ է տվել ՌԴ վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:
«Պատճառն ամբողջ աշխարհում տարածվող «Դելտա» շտամն է: Չեմ կասկածում, որ կան ուրիշ նոր շտամներ, որոնք դեռ ուսումնասիրված չեն, ու փաստ է, որ վարակը դարձել է ավելի արագ տարածվող, իսկ ինկուբացիոն ժամանակը կարճացել է, այսինքն՝ ավելի սրընթաց է զարգանում հիվանդությունը: Առողջապահական համակարգը ծայրահեղ ծանրաբեռնված է աշխատում: Իրավիճակը անհանգստացնող է, և անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ պատվաստումները խթանելու համար»,- կարծում է ՌԴ վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:
Հայաստանից հնչած այն հարցին, թե ինչ փուլում է Հայաստանում շշալցված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի փորձաքննությունը, որն անցկացվում է ՌԴ-ում, բժիշկը պատասխանել է, որ տեղեկություն չունի: Դա բավական երկար գործընթաց է: Նա նաև պարզաբանել է, թե ինչ տարբերություններ կան պատվաստանյութերի միջև, և արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե լիներ միայն մեկ պատվաստանյութ՝ հակասական կարծիքներից խուսափելու նպատակով:
«Ինչո՞վ են տարբերվում պատվաստանյութերը՝ բոլորը սկզբունքորեն տարբերվում են: Օրինակ՝ ռուսական պատվաստանյութը՝ «Սպուտնիկ ՎԻ»-ն վեկտորային է, երբ վիրուսի սպիտակուցի մի մասը, կոպիտ ասած, ամրացվում է մարդու ադենովիրուսին: Ի դեպ, «ԱստրաԶենեկայի» դեպքում նույն սկզբունքն է, ուղղակի էնտեղ մարդու ադենովիրուսի փոխարեն շիմպանզեի ադենովիրուսն է: Այդպիսով այդ անտիգենը հասցվում է առողջ մարդու արյան մեջ, և այդ անտիգենը արտադրում է հակամարմիններ: «Կովիվակի» դեպքում ներարկվում է ապաակտիվացված, կոպիտ ասած, մեռած կորոնավիրուս: «Էպիվակ կորոնան» բարդ պատվաստանյութ է, այն առաջիններից մեկն է առաջարկվել, վերցնում են կորոնավիրուսի սպիտակուցի մի մասը, որը պետք է հակամարմիններ արտադրի: Ի դեպ, այդ պատվաստանյութը շատ հակառակորդներ ունի: Նրանք համոզված են, որ այն այդքան էլ արդյունավետ չէ:
Ինչ վերաբերում է «Պֆայզերին», ապա դա բարդ, մատրիցային պատվաստանյութ է: Եթե պարզ ասեմ՝ ներարկվում է ոչ թե հակագեն, այլ մատրիցա, որի հիման վրա արտադրվում է հակագեն, դրանից էլ արտադրվում են հակամարմիններ: Գուցե շատ պարզեցված եմ ասում: Գիտնակաները, հնարավոր է, ծիծաղեն ինձ վրա: Համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում: Ինձ թվում է, որ լավ կլիներ, եթե ընտրվեր այս բոլոր պատվաստանյութերից ամենալավը և ամբողջ աշխարհում արտադրվեր միայն դա, քանի որ այն արդեն ապացուցել էր իր արդյունավետությունը: Բայց տեսականորեն այստեղ կարելի է առարկել, քանի որ տարբեր մարդկանց մոտ պատվաստանյութերի նկատմամբ տարբեր հակազդեցություններ են: Մեկի համար, գուցե, ավելի ընդունելի է «Էպիվակ կորոնան», քանի որ դա ամենամեղմն է, չի առաջացնում հակազդեցություններ: Մինչդեռ, «ԱստրաԶենեկան» ընդունենք, որ սիրտանոթային համակարգի որոշակի բարդություններ է առաջացնում: Ամեն դեպքում, անհրաժեշտ են տարբեր պատվաստանյութեր, և անհրաժեշտ է ավելի մանրամասն դրանք ուսումնասիրել: Այսինքն՝ բոլոր դեպքերում բժիշկը պետք է ընդունի այդ որոշումը, թե կոնկրետ ում ինչ պատվաստանյութ առաջարկել՝ այնպես, ինչպես դա տեղի է ունենում, ասենք, հարբուխի պատվաստման ժամանակ, երբ մի շարք պատվաստանյութերից ընտրվում են կոնկրետ տեսակները»,- ասել է բժիշկը:
12:47 23.06.2025
«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱ13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:40 23.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ըԵրևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
12:33 23.06.2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...
12:25 23.06.2025
10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում: ...
12:18 23.06.2025
Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա […] ...
12:13 23.06.2025
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստՀունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ ...
12:08 23.06.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի ՉինաստանՀուլիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: ...