Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը․ ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը․ ՊԵԿ

15:41 18.10.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը: Եռամսյակի փոխարեն՝ 2021թ. հուլիսի 1-ից վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով:

Ինչպես Հարկ վճարողը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման հաջորդ օրն իսկ կարող է դիմում ներկայացնել և հաշվարկով առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները փոխանցել միասնական հաշիվ: Միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը ուղղվում է այլ հարկային պարտավորությունների մարմանը։ Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների բացակայության դեպքում, տնտեսվարողն ազատ է տնօրինել միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը և կարող է դիմումի հիման վրա այն հետ ստանալ: Փոփոխությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառվում է մեկ միասնական մոտեցում՝ ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար: Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է առանց ուսումնասիրության կամ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի շեմին. այս դեպքում եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանվել է ամսական 40 մլն դրամ: Եվս մեկ հատկանշական փոփոխություն. ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող փոխհատուցման գումարները վերադարձվում են հարկ վճարողներին` անկախ գումարի վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից։

ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործմանը զուգահեռ, տարեցտարի ավելանում են նաև տնտեսվարողներին վերադարձվող գումարները: Մասնավորապես՝ 2021թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին փոխհատուցվող գումարները կազմել են 22 մլրդ 627 մլն դրամ, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 18 մլրդ դրամ: Այսինքն՝ անցած երկու ամիսների ընթացքում 4,5 մլրդ դրամով կամ 25.2 տոկոսով ավելի շատ փոխհատուցվող գումարներ են ուղղվել հարկ վճարողների միասնական հաշվին: Հատկանշական է, որ աճ է գրանցվել նաև պարզեցված ընթացակարգով փոխհատուցվող գումարների մասով. 2020թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է 1 մլրդ դրամ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 3 մլրդ դրամ:

Վիճակագրական տվյալները խոսուն են նաև 9 ամսվա կտրվածքով: Եթե 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է շուրջ 88 մլրդ դրամ փոխհատուցվող գումար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 108 մլրդ 669 մլն դրամ: Աճը կազմել է 23.5 տոկոս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP