22:45 18.10.2021
ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ փակման մասին, սակայն դեռևս պաշտոնական ծանուցումներ չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից։
«Մենք ի գիտություն ընդունեցինք ԶԼՄ-ներին նախարար Լավրովի հայտարարությունները, սակայն դեռ չենք ստացել բարձրացված հարցերի վերաբերյալ պաշտոնական ծանուցումներ», – ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բելգիայում Ռուսաստանի դեսպանատունը, որին, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, նոյեմբերի 1-ից կվերապահվեն ՆԱՏՕ -ի հետ հաղորդակցության ապահովման բոլոր գործառույթները, ձեռնպահ մնաց մեկնաբանություններից:
«Այս թեմայով բոլոր անհրաժեշտ հայտարարություններն այսօր արդեն հնչել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի և ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Վիկտորովիչ Գրուշկոյի կողմից», – ՏԱՍՍ -ին հայտնել են դեսպանատանը:
Ինչպես երկուշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսին ասեկ է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը որոշել է նոյեմբերի 1 -ից դադարեցնել ՆԱՏՕ-ում իր մշտական առաքելության աշխատանքը՝ ի պատասխան առաքելության 8 աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ հայտարարելու որոշման: Բելգիայի դեսպանատանը գտնվող ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակը և Մոսկվայում ռազմական կապերի առաքելությունը նույնպես կդադարեցնեն աշխատանքը, ասել է նախարարը: Նրա խոսքով, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները «հրատապ ինչ-որ խնդիրներ ունենան», ապա նրանք կարող են դիմել Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին: Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս անհրաժեշտություն չի տեսնում «շարունակել ձևացնել, որ տեսանելի ապագայում հնարավոր են որոշ փոփոխություններ (դաշինքի հետ հարաբերություններում-խմբ․)»:
Նրա խոսքով, այս քայլը պատասխան էր հոկտեմբերի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի որոշմանը` ՆԱՏՕ -ում Ռուսաստանի մշտական առաքելության կազմը 20-10 հոգու կրճատելու մասին։ Ռուսներին վերջնաժամկետ է տրվել մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսելից հեռանալու համար:
ՆԱՏՕ-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ հավատարմագրումից զրկված դիվանագետները, ըստ դաշինքի, հետախույզներ են, որոնց կարգավիճակի մասին Մոսկվան չի տեղեկացրել: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի ուշ ասել է, որ որոշումը «կապված չէ որևէ կոնկրետ իրադարձության հետ»:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...