«Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարանները հասանելի են հայ գիտնականներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

«Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարանները հասանելի են հայ գիտնականներին

12:43 19.10.2021

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև կնքվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր:

Հոկտեմբերի 13-ից սկսած` մեկ տարի ժամկետով, հայ գիտնականները կարող են օգտվել «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» քիմիայի ոլորտի հանրահայտ շտեմարաններից: Շտեմարաններում ամփոփված է տեղեկատվություն ավելի քան 170 միլիոն քիմիական միացությունների, դրանց քիմիական, ֆիզիկական և կենսաբանական/դեղաբանական հատկությունների, ինչպես նաև ստացման եղանակների մասին:

Տվյալների բազան խիստ անհրաժեշտ է քիմիկոսների, կենսաքիմիկոսների և դեղագետների համար: Տեղեկատվական հարթակը ոչ միայն պարունակում է մեծ ծավալի տեղեկություններ, այլև օժտված է առավել առաջադեմ գործիքակազմով, որի օգնությամբ հնարավոր է հետազոտվող նյութի վերաբերյալ ստանալ որոշակի կանխատեսումներ և առաջարկներ:

Նշված շտեմարանների հասանելիությունը բաց կլինի ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. Էրդողան

17:40 30.04.2025

Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի՝ պատանդների ազատ արձակման դիմաց, սակայն չի համաձայնի երկարաժամկետ զինադադարի։ «Այսօրվա դրությամբ Իսրայելը չի ​​ընդունել մշտական ​​հրադադարը: Առանց ԱՄՆ-ի ճնշման Իսրայելը մտադիր չէ երաշխավորել մշտական ​​հրադադար: Կարծես թե նա կհամաձայնի որոշակի ժամկետով զինադադարի` պատանդներին ազատ արձակելու դիմաց»,-լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը: Նրա […] ...

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

17:33 30.04.2025

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Վահրամ Դումանյանին 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: ...

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

17:26 30.04.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

17:17 30.04.2025

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

17:10 30.04.2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

17:00 30.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...

BACK_TO_TOP