19:48 19.10.2021
Գյումրիի նախկին տարեցների տուն-ինտերնատի կառավարումը ստանձնած Կարմիր խաչի ընկերությունը, վերակազմավորված շուրջօրյա խնամքի կենտրոնում ավարտել է տարեցների կենսապայմանների, այդ թվում՝ բուժսպասարկման և սննդի ապահովման բարելավումը։ Կենտրոնում նաև շահառուների կարգավիճակի ուսումնասիրություն է կատարվել, բնակիչների թիվը պակասել է։ Նախկինում 165-ին էին, հիմա շուրջօրյա խնամվողները 131-ն են, ու շատերը առողջական լուրջ խնդիրներով։
Եվ հենց կենտրոնի շենքային պայմանների բարելավման ծրագիրը առաջնահերթ սկսվել է նրանց համար։ Մեկ մասնաշենքը վերանորոգումից հետո ամբողջությամբ հատկացվելու է առողջական խնդիրներով, հատուկ խնամքի կարիք ունեցող տարեցներին։
Այժմ անկողնային հիվանդ ու հենաշարժողական խնդիրներով խնամվողները տեղափոխվել են կենտրոնի դահլիճ, որտեղ ժամանակավոր հարմարություններ են ստեղծել։ 6 մասնաշենքերից միայն մեկում սկսված աշխատանքներին զուգահեռ՝ ճաշարանում են նաև վերանորոգումներ ընթանում։
«Պետական աջակցությունը 200 մլն դրամ է, դա աշխատավարձերի վճարմանն է գնում, քանի որ սա պետական հաստատություն է, որը մեզ պատվիրակել է կառավարումը, իսկ մեր ներդրումը այս երեք տարիների ընթացքում 163 մլն դրամի պարտավորություն է հասնում, որից 93 մլն դրամն արդեն վերանորոգման ծախսերին է հատկացվել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը։
Շինաշխատանքների համար ֆինանսական հատկացումներ ընկերությունն է կատարում։ 2019 թվականին խնամքի կենտրոնի կառավարումը ստանձնելով՝ ընկերությունը պարտավորվել է շուրջ 163 միլիոն դրամի ներդրում կատարել, իսկ պետական ֆինանսավորման մասնաբաժինը ավելին է՝ 200 մլն դրամ։
Ծրագրի այս փուլի շինարարության ավարտը մինչև տարեվերջն է։ Հաջորդ տարի ընկերությունը կներկայացնի մյուս մասնաշենքերի հիմնանորոգման ծրագիրը։ Մյուս մասնաշենքերի սենյակները ևս ձևափոխվելու են, որոնք հարմարեցվելու են խնամվողների կեցությանը։ Ընդհանուր ծրագրի ավարտը 2022 թվականն է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...