Կարեն Գիլոյանն ընդունել է Օլիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Կարելինին և Մնացական Իսկանդարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+15.09 oC

Կարեն Գիլոյանն ընդունել է Օլիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Կարելինին և Մնացական Իսկանդարյանին

19:00 19.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար և կարևորելով երկու երկրների միջև փոխհամագործակցությունը՝ ուղղված սպորտի զարգացմանը․ «Դուք ինձ համար կուռք եք եղել։ Շնորհակալություն այցելության համար․ մեզ համար մեծ պատիվ է։ Այս տարվա ապրիլին ես Մոսկվայում էի, հանդիպեցի Ռուսաստանի սպորտի փոխնախարար Քսենիա Մաշկովայի հետ, մենք որոշ հարցեր քննարկեցինք համագործակցության վերաբերյալ և պետք է հուշագիր ստորագրեինք, բայց այն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց․ հուսով եմ՝ մոտ ապագայում մենք այդ հուշագիրը  կստորագրենք։ Դրա նպատակը համատեղ հավաքներ, մարզումներ, սեմինարներ անցկացնելն է, անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի՝ տարբեր մարզաձևերը ներկայացնող մարզիկները համագործակցեն։

Կարծում եմ՝ երկուստեք միմյանց փոխանցելու շատ բաներ ունենք, այնպես որ իդեալական կլինի, եթե մենք ամենօրյա կապի մեջ լինենք, քննարկենք հարցեր՝ հօգուտ մեր պետությունների և սպորտի զարգացման»։

Ալեքսանդր Կարելինը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Կարեն Գիլոյանը նաև խնդրանքով դիմել է լեգենդար ռուս ըմբիշին:

«Կցանկանայի խնդրել ռուսական ֆոնդին մեզ տրամադրել հայ մարզիկների մասնակցությամբ որոշ արխիվային նյութեր։ Ցավոք, մենք մեծ արխիվ չունենք։ Ցանկանում ենք այնպես անել, որ մարդիկ չմոռանան անցյալում մեր անվանի մարզիկների գրանցած հաջողությունները»,- ասել է Կարեն Գիլոյանն ու ընդգծել, որ այս հարցով մտադիր են նաև գրություն ուղարկել Ռուսաստանի սպորտի նախարարություն, իսկ Ալեքսանդր Կարելինը խոստացել է անպայման ընթացք տալ այդ հարցին։

«Շատ լավ եմ հասկանում ու կարևորում սպորտի պրոպագանդան և մասսայականացումը։ Սա շատ կարևոր է ինչպես հանրաճանաչության, այնպես էլ այն մարդկանց նկատմամբ հարգանքի առումով, որոնք իրենց անունները գրել են պատմության մեջ՝ իրենց նվաճած տիտղոսներով և մրցանակներով։ Գիտեմ, որ Հայաստանում ըմբշամարտը շատ սիրելի մարզաձև է, և վստահ եմ, որ Դուք ևս շատ մեծ աշխատանք եք կատարում հասարակական վերաբերմունքի ձևավորման հարցում»,- նշել է Ալեքսանդր Կարելինը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի լեգենդը, որը Հայաստան է այցելել հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, նաև ճանաչողական այց է կատարել Գյումրի, եղել Գյումրու համայնքապետարանի ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում և խոստովանում է, որ վերադարձել է հիանալի տպավորություններով․

«Ուրախ եմ, որ կարողացանք այցելել Գյումրի, լինել ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում։ Գյումրիում բոլորովին այլ տրամադրություն էր, այլ բնավորություն։ Հիանալի տպավորություններ ստացանք»։

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը նաև շնորհավորել է ներկաներին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ ընտրվելու կապակցությամբ․ «Ցանկանում եմ շնորհավորել ձեզ։ Ձեր սանի, հայկական ըմբշամարտի դպրոցի ներկայացուցչի առջև համաշխարհային մակարդակով շատ մեծ խնդիր է դրված, պետք է նաև էթիկական հարցերը ղեկավարի, ինչը բավականին պատասխանատու է»։

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարի տեղակալը ռուսաստանցի անվանի հյուրերին՝ որպես հատուկ հյուրեր, հրավիրել է ներկա գտնվելու 2022 թվականի մայիսին Երևանում կայանալիք մեկ այլ խոշոր մրցաշարի՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը։

«Մեծ սիրով։ Վստահ եմ, որ յուրահատուկ կոլորիտ կհաղորդեք այդ մրցաշարին և ձեզ ցույց կտաք առանձնահատուկ կողմերով»,- ասել է Կարելինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP