17:00 08.02.2018
Չեխիան մտադիր է առաջիկայում հրաժարվել այն զինատեսակից, որ վաճառել է Ադրբեջանին։ Երկրի պաշտպանության նախարարությունը անհեռանկարային է համարել այդ զինատեսակի արդիականացումն ու որոշել է դրա փոխարեն գնել նոր, ՆԱՏՕ-ական ստանդարտներին համապատասխանող զինտեխնիկա։
Dana ինքնագնաց հրետանային համակարգերը արտադրվել են դեռ 1970-ական թվականներին, բնականաբար՝ խորհրդային բլոկի ստանդարտներով, բայց մինչև հիմա մնացել են Չեխիայի սպառազինության մեջ, թեև երկիրը վաղուց ՆԱՏՕ-ի անդամ է։ Այս զինտեխնիկան մնացել է, քանի որ զենքի գնումը թանկարժեք հաճույք է, իսկ պահեստում եղած մեծաքանակ զինամթերքի հաշվին այս զինատեսակը դեռ կարող է ծառայել Չեխիային։ Որքա՞ն։
Ցանկացած սպառազինություն կիրառելի պահելու համար այն պետք է ժամանակ առ ժամանակ թարմացնել։ Չեխիան մտադիր էր այս զինատեսակներն արդիականացնել մինչև 2020 թվականը՝ 33 մեքենայի թարմացման և 17 նոր մեքենայի գնման համար ծախսելով 60 միլիոն դոլար։
Սակայն հեռահարության ու տրամաչափի անհամապատասխանությունը ՆԱՏՕ-ի ստանդարտներին անհեռանկարային է դարձնում այս զինատեսակը։ Ի վերջո, այս զինտեխնիկայի թարմացման, զինամթերքի արտադրության համար անհրաժեշտ է պահել առանձին ենթակառուցվածք՝ արտադրամասեր, սպասարկման կենտրոններ և այլն։ Իսկ եթե երկիրն անցել է ՆԱՏՕ-ական ստանդարտի, նման ավելորդ ենթակառուցվածքը ժամանակի ընթացքում դառնալու է ավելորդ բեռ։
«Դա հանրային միջոցների չարդարացված մսխում կլիներ», — հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարարը արդիականացման ծրագրի վերաբերյալ ու առաջ է քաշել նոր սպառազինություն գնելու տարբերակը։ Պոպուլիզմը իր տեղում, բայց տիկնոջ (այո՛, կին է նախարարը) հայտարարությունը հիմնավորված է երբևէ զենք արտադրած բոլոր պետությունների փորձով։
Իսկ Ադրբեջանն այս զինատեսակներից գնել է համեմատաբար վերջերս։ 2017 թվականի աշնանն ադրբեջանական բանակը բացահայտ ցույց տվեց իր գնած այս զինատեսակներն ու հարուցեց հայկական կողմի անհանգստությունն ու արդարացված բողոքը զինատեսակն արտադրող Չեխիայի նկատմամբ։ Սակայն արդարացվա՞ծ է Ադրբեջանի գնումը վերը նշված համատեքստում։
Մոտակա հեռանկարում Ադրբեջանի գնած սպառազինությանը ոչինչ չի սպառնում։ Քանի դեռ Չեխիայի բանակը շահագործում է այս զինատեսակը, զուգահեռ արտադրելու է նաև դրա զինամթերքը, պահելու է սպասարկման ենթակառուցվածքը։ Սրանցից կշարունակի օգտվել նաև Ադրբեջանը։ Ընթացիկ սպասարկման արդյունքում այս համակարգերը չեխական բանակում դեռ տարիներ կարող են ծառայել։ Այնպես որ՝ Ադրբեջանն առայժմ անհանգստանալու կարիք չունի։
Բայց հարևան պետությունն այս զինատեսակները մի քանի տարվա համար չէ, որ գնել է։ Չեխիայի (և հարևան Սլովակիայի) կողմից այս հրետանային համակարգերից հրաժարվելուց հետո Ադրբեջանը ստիպված կլինի ստեղծել սեփական ենթակառուցվածք՝ միայն այս զինատեսակի սպասարկման համար։ Սա, ինչպես վերը նշվեց, ֆինանսական չարդարացված բեռ է։
Նշենք, որ Dana ինքնագնաց հրետանային համակարգերն Ադրբեջանը գնել է 2016-2017 թվականներին։ Որպես վաճառող հանդես է եկել կա՛մ Չեխիան, կա՛ Սլովակիան, ընդ որում՝ ներգրավվել է նաև միջնորդ։ Բայց այս գործարքի մանրամասներն, ընդհանուր առմամբ, մշուշապատ են։ Ո՛չ Չեխիան, ո՛չ Սլովակիան առայժմ չեն ընդունել, որ հենց իրենք են եղել վաճառող կողմը։ Մանրամասները՝ ստորև տեղադրված ժամանակագրության մեջ։
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...