2500 տոննա սուբսիդավորվող սերմացուի պահանջարկ Շիրակի մարզից․ այս տարի 10 անգամ պակաս ցորենի բերք է ստացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

2500 տոննա սուբսիդավորվող սերմացուի պահանջարկ Շիրակի մարզից․ այս տարի 10 անգամ պակաս ցորենի բերք է ստացվել

20:56 21.10.2021

Լավ բերքատվություն ապահովելու ճիշտ ու բնական տարբերակը ցանքաշրջանառության կազմակերպումն է։ Գյուղացին կարտոֆիլի ցանքատարածքներից բերքն հավաքելուց հետո տեղում աշնանացան է մշակում: Մարզում քիչ չեն գյուղացիական տնտեսությունները, որոնք մեծ հողատարածքներում, շուրջ 10 հա-ի վրա կարտոֆիլ են ցանում, իսկ նույն ցանքատարածքները աշնանն արդեն վերածում են ցորենի արտերի։ Բայց այժմ հողագործներից մի մասը քիչ է ցորեն մշակելու, նախորդ տարվա ստացած բերքից քիչ սերմացու են ստացել։

Մարզի հացահատիկի որոշ դաշտերում մինչև 10 անգամ պակաս բերք է ստացվել: Տնտեսություններն ամեն տարի իրենց բերքից են նաև սերմացու պահեստավորում:

«Ցորենի սերմացուի հարցն այս տարի լուրջ է, տարին երաշտային  պայմաններով էր, համեմատած նախորդ տարիների հետ բերքատվությունը և որակը բավականին ցածր էր։ Ժողովուրդն էլ որոշեցին օգտվել նաև սուբսիդավորման ծրագրից, իրենց գումարով 160 դրամով գնել են սերմացուն և աշնանացան իրականացրել»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Մարմաշենի վարչական ղեկավար Համլետ Տիգրանյանը։

Անցած տարի Շիրակի մարզում 14 945 հեկտար հացահատիկ է մշակվել՝ մոտ 150 հեկտարով ավելի նախորդ տարվանից։ Ցանքատարածքներն ավելացել էին նաև սերմացուի  պետական սուբսիդավորման հաշվին։ Մարզին հատկացվել էր մոտ 1500 տոննա սերմացու: Ցանքերն ավելացնելու արդյունքում, սակայն, ակնկալած բերքը չստացվեց։ Հողագործներն ունեն սերմացուի պակաս, որը լրացնելու համար մարզը 1500-ի փոխարեն ևս 1000 տոննայով ավելի սերմացուի պահանջարկ է ներկայացրել՝ պետական սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար։ Գյուղացիական տնտեսություններից շատերն օգտվել են ու արդեն ցանքս կատարել։

«Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրով գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է տրված ձեռք բերել 1-ին վերարտադրության և Էլիտա սերմացու՝ շուկայականից ցածր գնով, այս պահի դրությամբ մարզում 9200 հա ցանքս արդեն կատարվել է»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

Ներկրված սերմացուն հիմնականում ՌԴ-ից է: Պետական ծրագրից օգտվելու պարտադիր պահանջ էլ կա՝ սերմացուից օգտվող շահառուները պետք է աշնանացան մշակեն 1 հեկտարից մինչև 100 հեկտար տարածքի վրա, և 1 հեկտարի հաշվով՝ գյուղացիական տնտեսությունն առավելագույնը կարող է ձեռք բերել 350 կգ սերմացու: Որակի երաշխավորությունն էլ ընդամենը սերմացուի լիցենզավորման թերթիկն է, որը տրվում է գյուղացիներին, բայց դա էլ կլինի առոչինչ, եթե եղանակային պայմանները նպաստավոր չլինեն կամ թե լինեն ֆորսմաժորային իրավիճակներ։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

20:45 01.08.2025

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

Օգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

BACK_TO_TOP