17:33 08.02.2018
Վերջին 7 տարիներին Եվրոպայում սեզոնային գրիպի դեմ պատվաստման ցածր մակարդակը ամենամյա համաճարակների դեպքում համավարակի վտանգը մեծացնում է: Նման կարծիք է հայտնել Առողջության համաշխարհային կազմակերպությունը, որն ուսումնասիրել է Եվրամիության 29 երկրի և Եվրոպական տարածաշրջանի ևս 21 երկրի տվյալներ:
«Գրիպի կանխարգելման համար առավել արդյունավետ միջոցը պատվաստումն է: Սակայն, ըստ հետազոտությունների՝ Եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում պատվաստման ընդգրկման մակարդակը նկատելիորեն նվազում է: Սա հատկապես վտանգավոր է տարեցների և քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների համար: Իսկ ապագայում հնարավոր է՝ ամբողջ բնակչության համար, քանի որ համավարակային պատվաստանյութերի արտադրումը սերտորեն կապված է սեզոնային պատվաստանյութերի օգտագործման հետ», – ասել է ԱՀԿ Եվրոպայի հարցերով տնօրեն Ժուժաննա Յակաբը:
SHANTNEWS-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը նշեց. «Հայաստանում գրիպի դեմ սեզոնային պատվաստումները չեն նվազել: Աշնանը պատվաստումները կատարվել են բավակաին լուրջ քանակով: Պատվաստումներն արվել են պետության կողմից անվճար՝ բոլոր ռիսկային խմբերում՝ այդ թվում հիվանդանոցների ընդունարանների, պոլիկլինիկաների, շտապօգնության աշխատակիցների, տարեցներն ու երեխաների շրջանում»:
ՀՀ ԱՆ Հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն էլ մեզ հետ զրույցում թվային տվյալներ ներկայացրեց.
«2014-15թթ.-ի գրիպի սեզոնին բերվել է 25 000 դոզա գրիպի դեմ պատվաստանյութ և ապահովել է 100% բաշխվածություն: 2015-16 թթ.-ին երկիր է ներկրվել 15 000 դոզա պատվաստանույութ, ապահովելով 98% ընդգրկվածություն: 2016-17 թթ.-ին նեկրվել է 20 000 դոզա և ապահովել 100% ընդգրկվածություն, իսկ 2017-18թթ.-ին Հայաստան ներկրված 110 000 դոզա պատվաստանյութից, այս պահի դրությամբ, արդեն իսկ բաշխվել է 79%-ը, բայց գործընթացը դեռևս շարունակվում է: Ընդհանրապես 95% և ավելի ընդգրկվածության դեպքում, արդեն իսկ, կարող ենք ասել, որ առաքելությունը կատարված է»:
Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները փաստաթուղթ են ստորագրել, որը նպատակ ուներ ուժեղացնել սեզոնային գրիպի դեմ պայքարը և ընդգրկել ռիսկի խմբերի մեջ մտնող մարդկանց 75%-ին: Նպատակը, սակայն, չի իրագործվել՝ հանգեցնելով տարեցների մահացության թվի աճին:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...