Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

17:54 22.10.2021

Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) LXXVII խորհրդի հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Հայաստանի Հանրապետությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Covid-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով, որը համանախագահել են Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Սլովենիայի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի համանախագահությունը 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Համաձայն ԲԳՀԽ կանոնակարգի՝ Բոլոնիայի գործընթացը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ համանախագահում են ԵԲԿՏ անդամ հանդիսացող երկու երկրներ։

Նիստին մասնակցել են Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ անդամները:

Հանդիպման մեկնարկին Հայաստանի և Սլովենիայի՝ որպես ԲԳՀԽ-ի համանախագահող երկրների ներկայացուցիչները և նախարարական համաժողովն ընդունող հաջորդ երկրի՝ Ալբանիայի ԲԳՀԽ-ի փոխնախագահը հանդես են եկել ողջույնի խոսքով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի խոսքերով՝ Հայաստանը կարևորում է իր անդամակցությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին՝ հանդիսանալով Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ակտիվ և լիիրավ անդամ։ Ներկայումս Հայաստանն աշխատում է հետազոտական տարածքին լիարժեք ինտեգրվելու ուղղությամբ։ Օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովի Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը, ծրագրի կոնսորցիումի անդամ հանդիսացող բուհերի և կառույցների հետ համատեղ, բարեփոխում է ՀՀ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի օրենսդրական կարգավորումները և հիմքերը՝ հետազոտությունը Հայաստանում բարելավելու հեռանկարով։

Առցանց նիստի ընթացքում ԲԳՀԽ-ի նախորդ համանախագահող երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց նախագահության ժամանակահատվածում իրականացված գործընթացները, իսկ Բոլոնիայի քարտուղարությունը՝ գործընթացի ներկայիս իրավիճակը։ Առաջարկություններով հանդես են եկել Ուսանողների եվրոպական միությունը (ESU), Որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) տնօրենը և Եվրաուսանող (Eurostudent) ծրագրի ներկայացուցիչը:

Հանդիպմանը մասնակցել են անդամ երկրների (49 անդամ երկրներ և Եվրոպական հանձնաժողովը) 32 ներկայացուցիչներ և խորհրդատվական անդամներ (Եվրոպական խորհուրդը (CoE), ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպական համալսարանների ասոցիացիան, (EUA), Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիան (EURASHE), Ուսանողների եվրոպական միությունը (ESU), Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) և այլ)։

Նշենք, որ ԲԳՀԽ-ի խորհուրդը խորհրդատվական հանձնաժողով է, որը ստեղծվել է՝ ԲԳՀԽ-ին աջակցելու և ԵԲԿՏ-ի կառավարման արդյունավետության ապահովման նպատակով՝ միաժամանակ երաշխավորելով դրա շարունակականությունը: Խորհրդի պարտականությունների մեջ ներառված են աշխատանքային ծրագրի արդյունավետ իրականացման, համակարգման և վերահսկման գործընթացները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP