Շիրակի մարզի գյուղերում 21 ընտանիք չի կարողացել իրացնել բնակարանի գնման վկայագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.79 oC

Շիրակի մարզի գյուղերում 21 ընտանիք չի կարողացել իրացնել բնակարանի գնման վկայագրերը

19:05 23.10.2021

Շիրակի մարզի 20 գյուղական համայնքներում հաշվառված է 683 ժամանակավոր կացարան։ Սրանք հիմնականում այն տնակներն են, որոնք գյուղերում հայտնվել են ընտանիքների բաժանման և ժամանակավոր կացարանը որպես միակ այլընտրանք գտնելու արդյունքում։ Այս թվի մեջ շատ քիչ են երկրաշարժից անօթևանները, որոնք դեռ բնակարանային փոխհատուցում չեն ստացել։ Գյուղական 7 բնակավայրերում այժմ 25 տուն է կառուցվում, իսկ 2020-ին գյուղերում 86 անօթևան ընտանիքների ԲԳՎ տրամադրվեցին։ Այս ծրագրից չեն կարողացել օգտվել 21 ընտանիքներ։ Վկայագիրը վերադարձնելու ու մարելու պատճառները տարբեր են։

Երկրաշարժից անօթևան ամենաշատ ընտանիքներ ունեցող գյուղերից մեկը Շիրակն է։ Այստեղ մինչև 2020 թվականը հաշվառված էր 30 ընտանիք։ Ըստ ընտրության հնարավորության՝ Շիրակ գյուղում միայն 3 ընտանիք է բնակարանաշինություն պահանջել, մյուս 27-ը վկայագրեր են ստացել։ 6 ընտանիք չի կարողացել վկայագրի արժեքին համապատասխան տուն գնել ու շարունակում են ապրել տնակներում։  Վկայագրերի ժամկետը լրացել է, ու եթե չեն կարողացել տուն գնել, նշանակում է, այս տնակները դեռ անորոշ ժամանակով էլի են ծառայելու, որպես ժամանակավոր կացարան։

Մեկ ընտանիք  Շիրակ գյուղում վկայագրի արժեքը գրեթե կրկնապատկել ու գյուղում եղած 3 վաճառքի տներից մեկը կարողացել է գնել ։ 3 սենյակի համար են վկայագիր ստացել, բայց գնել են 5 սենյականոց տուն։ ԲԳՎ ծրագիրը թույլ տալիս է կորցրածից ավելի շատ սենյակներով տուն գնել, հակառակն անել, այսինքն՝ ավելի քիչ սենյակներ գնել, քան վկայագրով նախատեսված է, ծրագիրն արգելում է։

« 27 ընտանիքից 2-ը ունեցել են փաստաթղթային խնդիրներ, 6 ընտանիք չի կարողացել գնել բնակարան։ Մեկը չէր ցանկանում տնակը քանդել, մյուսներին էլ գումարը չի բավականացրել։ Իրենք մնում են անօթևանների հերթացուցակում, հերթացուցակից դուրս չեն մնացել։ Եթե հետագայում կառավարությունը որոշի ինչ-որ ծրագիր իրականացնել, այդ դեպքում կքննարկվի այս ընտանիքների հարցը»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։

 

Նրանք, որոնք հրաժարվել են տնակը կամ վթարային տունն ապամոնտաժել ևս ծրագրից դուրս են մնացել։ Շիրակ գյուղում ընդհանուր հաշվով 6 ընտանիք չի կարողացել վկայագրերը իրացնել։

Այս տարի ևս ԲԳՎ-ներ մարզում տրամադրվել են, բայց շատ քիչ քանակով։ Անօթևանության կարգավիճակը դատարանում վիճարկած և բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքներն են, որոնց վկայագիր կամ դրամական աջակցություն է տրամադրվել։

«Այս տարի բնակապահովման ծրագիրը չի շարունակվել, պարզապես դատական որոշումներով 3 ընտանիքներ վերականգնվել են ցուցակներում։ Նրանց տրամադրվել են ԲԳՎ-ներ։ 2 ընտանիք գնել է բնակարան, մեկը՝ դեռ ոչ։ 2 ընտանիքի էլ Բասեն գյուղից տրամադրվել է 3 մլն դրամ աջակցություն»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանը։

Դրամական աջակցություն ստացել են միայնակ բնակվող անօթևանները։ Իսկ նրանք, որոնք վկայագրերով տուն չեն գնել, մնում են հերթացուցակներում ու էլի կսպասեն բնակապահովման նոր ծրագրերի։ Ընդհանուր Շիրակի մարզում 3547 տնակ է հաշվառված։ Համապատասխան հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է, թե դրանցից քանիսն է բնակեցված,  քանիսի նկատմամբ պետությունը բնակարանային պարտավորություն ունի։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP