Մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

10:40 25.10.2021

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. արդեն կայացել են մրցաշարի բացման արարողությունը և վիճակահանությունը, ինչի արդյունքում հայ բռնցքամարտիկները ևս իմացել են իրենց առաջիկա մրցակիցներին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր՝ 11 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկվել են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգան Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը: Եվրոպայի Մ22 տարեկանների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից, որտեղ կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկ Ռիվերա Պիզարոյի հետ: Հաղթանակի դեպքում Բազեյանը հաջորդ փուլում կմենամարտի չինական Թայբեյի ներկայացուցիչ Չեն Պո-Յիի հետ:

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/32 եզրափակչում կմենամարտի սլովակ Ալյազ Սիրցելիի հետ, իսկ հաղթանակի դեպքում հոկտեմբերի 28-ին ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Դ. Դամիանի հետ:

Բազեյանի և Մադոյանի մեկնարկային մենամարտերը կկայանան այսօր՝ հոկտեմբերի 25-ին:

Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, ապա 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ: Եղիկյանի մեկնարկային մենամարտը կկայանա հոկտեմբերի 27-ին: Հաղթանակի դեպքում հայ բռնցքամարտիկը հոկտեմբերի 30-ին՝ արդեն 1/8 եզրափակչում, կմենամարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Տուրկբայի Ուլու Միրլանի հետ:

Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից. նրա մրցակիցը Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանն է: Հովհաննիսյանի մեկնարկը հոկտեմբերի 26-ին է: Տերտերյանի արգելքը հաղթահարելու դեպքում Հովհաննիսյանը նոյեմբերի 1-ին 1/8 եզրափակչում կմրցի Մարիո Լավեգար (Դոմինիկյան Հ.)-Հիլ Ռոսքոու (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

54 կգ քաշային Վահե Բադալյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 29-ին. 1/16 եզրափակչում նրա մրցակիցը կլինի չինական Թայբեյը ներկայացնող բռնցքամարտիկ Լի-Յու Հանը: Հաղթանակի դեպքում Բադալյանը 1/8 եզրափակչում կհանդիպի կա՛մ Ղրղզստանի, կա՛մ Էկվադորի ներկայացուցչին:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից. մեկնարկային մենամարտում նրա մրցակիցը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչ Վարինդեր Սինգը: Տոնականյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 27-ին:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակչից՝ մենամարտելով որակավորման փուլի Դոնիս Ռեյես (Գվատեմալա)-Մալիկ Հասանով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ: Բաչկովի մեկնարկային մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին, իսկ նրա մրցակիցը հայտնի կդառնա վաղը՝ հոկտեմբերի 26-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 71 կգ քաշային Արման Դարչինյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Իսիկ Սիտկի (Թուրքիա)-Ռուստամբեկ Ուլուու (Ղրղզստան) զույգի հաղթողը: Դարչինյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 29-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ կմենամարտի որակավորման փուլի Յոմխոտ (Տայպեյ)–Սավելի Սադոմա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ: Հակոբյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 30-ին:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից՝ հոկտեմբերի 26-ին մենամարտելով Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ: Հաղթանակի դեպքում Մանասյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի խորվաթ Ֆիլիպի Տոնիի հետ:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 1/16 եզրափակչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոգավա Ցոտնեի հետ: Չալոյանի մենամարտը կկայանա հոկտեմբերի 28-ին:

Աշխարհի առաջնության մասնակիցները կմրցեն 13 քաշային կարգերում: Ստուգատեսին հայտավորված է 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։ ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազարական ԱՄՆ դոլար:

ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովի հրավերով աշխարհի առաջնությանը Սերբիայից հետևելու է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկա է գտնվել առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ մի շարք գործնական հանդիպումներ է անցկացրել՝ կապված 2022 թվականին Երևանում բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպման և անցկացման հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

11:43 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

11:35 23.06.2025

Արաղչի. Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար

Իրանը և Ռուսաստանը սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Մենք և Ռուսաստանը միշտ ունեցել ենք ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անհանգստություններ և ընդհանուր հակառակորդներ։ Մենք միշտ կիսում ենք ընդհանուր համոզմունքներ և սերտորեն խորհրդակցում ենք […] ...

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

11:27 23.06.2025

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

Մադրիդի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։ «Ռեալը» չնայած 7-րդ րոպեից Ռաուլ Ասենսիոյի կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել է բոլոր երեք դիպուկ հարվածները վերածել դարպասի գրավման ու հաղթել։ Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հանդիպման հերոսն էր, որը 10 սեյվ է կատարել։ «Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

11:20 23.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության և Գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։ Նախարարի տեղակալը […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

11:12 23.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:   ...

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

11:07 23.06.2025

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ալ Աինին»։ Գվարդիոլայի թիմից դուբլ են գրանցել Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ […] ...

BACK_TO_TOP