18:09 25.10.2021
Երեկ երեկոյան Ջավախքի օջախային գոտում կրկին երկրաշարժ է գրանցվել։ 3,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում՝ 3-4 բալ ուժգնության։ Նույն օջախային գոտում տարեկան տասնյակ թույլ և համեմատաբար ուժեղ ցնցումներ են գրանցվում։
Որո՞նք են այս տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության պատճառները, և արդյո՞ք թույլ ցնցումները ուժեղ երկրաշարժի նախանշան են, մասնագիտական կարծիք է ներկայացրել Սեյսմիկ ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի փորձագետ, երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանը։
«Սովորական երևույթ է, որովհետև այդ երկրաշարժը տեղի է ունեցել հայտնի Ջավախքի օջախային գոտու արևելյան մասում, որն այս տարի մի քիչ շատ է ակտիվացել։ Ընդհանրապես, Ջավախքի գոտու կառուցվածքն այնպիսին է, որ այստեղ տեղի են ունենում բազմաթիվ թույլ ցնցումներ և միջին ուժի ցնցումներ։ Բարեբախտաբար, ուժեղ ցնցումները շատ քիչ են և համարվում է Կովկասի ամենաակտիվ երկրաշարժերի տարածքը»,- Shantnews-ին ասել է Սեյսմիկ ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։
Սեյսմիկ ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում ամեն ամսվա, եռամսյակի և տարեկան կտրվածքով երկրաշարժերի էպիկենտրոնային քարտեզներ են կազմում, որտեղ նշումներ են կատարում, թե որ էպիկենտրոնային գոտում քանի երկրաշարժ է գրանցվել։ Նշումները կատարում են կետերի տեսքով, ինչքան կետերը շատ են, այդքան երկրաշարժերի թիվը մեծ է։ Ընթացիկ տարում կազմված էպիկենտրոնային քարտեզի վրա ամենաշատ կետերը հյուսիսային հատվածում են՝ սեյսմակտիվությամբ հայտնի Ջավախքի օջախային գոտում։
Էպիկենտրոնում երկրաշարժն ունեցել է 5 բալ ուժգնություն։ Շիրակի և Լոռու մարզերում զգացվել է 3-4 բալ ուժգնության։ Ցնցումն ուղեկցվել է նաև ձայնով։
Ջավախքի օջախային գոտում հաճախակի տեղի ունեցող ցնցումներն ուժեղ երկրաշարժի նախանշան չեն։ Սեյսմաբան Սերգեյ Նազարեթյանը նշում է՝ անհանգստանալու կարիք կա այն դեպքերում, երբ նոր օջախային գոտի է հայտնվում, կամ վաղուց չակտիվացած օջախում նոր ցնցում է գրանցվում, իսկ Ջավախքի գոտին ակտիվ է տասնյակ տարիներ շարունակ, այսինքն՝ անոմալ երևույթներ չկան։
«Ջավախքի և Սպիտակի օջախային գոտիների հետ կապված անհանգստանալ պետք չէ, որովհետև Սպիտակում հետցնցումներ են, սովորական գործընթաց է, որը պետք է տեղի ունենա երկար ժամանակ, տասնյակ տարիներ, իսկ Ջավախքը շատ ակտիվ գոտի է, իր բնական գործընթացն է։ Սեյսմակտիվ շինարարության մեջ մեկ հայտնի կետ՝ օրենք կա, որ 6 բալից սկսած՝ շենքները սկսում են վնասվել, թույլ ցնցումների ժամանակ չեն վնասվում»,- ասել է Սերգեյ Նազարեթյանը։
Ընդհանուր առմամբ Հանրապետությունում 5 օջախային գոտում է ակտիվություն նկատվում։ Հաճախ են ցնցումներ գրանցվում Ջավախքում, Ելփինում, Երևանյան բեկվածքում, նաև Վայոց ձորում։ Սպիտակի օջախային գոտում ևս թույլ ցնցումները քիչ չեն, որոնք, ըստ սեյսմաբանի, հետցնցումներն են, որոնք 33 տարի անց Սպիտակի օջախում չեն դադարել։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...