19:50 26.10.2021
Շիրակի մարզում ժամանակավոր կացարանների 2018-ին սկսված հաշվառումը դեռ չի ավարտվել։ Հիշեցնենք, 2018-ին ստեղծվեց աշխատանքային խումբ, որը սկսեց հաշվառել տնակները։ Գյումրիում և 20 գյուղերում հաշվառվել է 3547 տնակ։ Տնակների թվի վերլուծությունը և գնահատման չափորոշիչները քաղաքաշինության կոմիտեին ներկայացնելու համար Շիրակի մարզպետարանին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 15-ը։ Այսինքն՝ այս ժամկետում պետք է ներկայացնեն վերջնական թվերը և տնակների բնակեցված լինել-չլինելու մասին տեղեկություն։ Այս վերլուծությունից հետո նոր հերթը հասնելու է բնակապահովման առաջարկների քննարկմանը, որոնք նույնպես 3 տարի առաջ են ներկայացվել։
Գյումրիի տնակային թաղամասերում ապրողներին մի քանի մասի բաժանել՝ նրանք, ովքեր երկրաշարժից անօթևան են ու տարբեր պատճառներով դեռ փոխհատուցում չեն ստացել, նրանք, որոնց համար տնակը բնակարանի այլընտրանք է հանդիսացել՝ գնել են կամ վարձակալել և փակ դռներով տնակները, որտեղ տարիներով ապրողներ չկան։ Մարզպետարանում հաշվառման թվային տվյալներն ունեն։
Հիմա տնակների հաշվառման, այսպես ասենք, հաշվետվություն են կազմում, թվային տվյալների հետ ներկայացնելու են տնակներում ապրողների կարգավիճակն ու ժամանակավոր կացարանների վիճակը։ Այս տվյալները ներկայացնելու համար ժամանակացույց է սահմանված։
«Շիրակի մարզում 3547 ընտանիքներ բնակվում են ժամանակավոր կացարաններում։ Ամենամեծ թիվը Գյումրիում է՝ 2858 տնակ։ Ստացել ենք ժամանակացույց՝ մինչև նոյեմբերի 15-ը պաշտոնապես կներկայացնենք համայնքներում գտնվող տնակային թաղամասերի, տնակների վերլուծությունը՝ գնահատման չափորոշիչներով, թե ինչպիսի տնակներ են, որն է բնակեցված, որը ոչ, և ինչ վիճակում է գտնվում։ Կտրամադրենք քաղշին կոմիտեին հետագայում այդ հարցը քննարկելու նպատակով»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանը։
3 տարի առաջ, երբ ձևավորվեց ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբը, առաջարկներ ներկայացվել էին, թե ինչպես է հնարավոր Գյումրիում ու Շիրակի մարզում լուծել անօթևանության խնդիրը։ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որը նույնպես ընդգրկված էր հանձնաժողովի կազմում, առաջարկել էր տնակների հարցի լուծումը սկսել չբնակեցվածներն ապամոնտաժելով։
«Շուրջ 600 տնակ քանդելու ենթակա է։ Մեր առաջարկը եղել է այն, որ սկսենք նրանից, որ այն մարդիկ, որոնք բնակարան ստացել են և չեն ապամոնտաժել տնակները, ՏԻՄ-ի կողմից աշխատանքներ տարվեն, ժամկետներ ֆիքսվեն, որպեսզի ապամոնտաժեն։ Մեր առաջարկները բազմազան են եղել։ Գույքագրվել է, թվերը ներկայացվել են կառավարությանը։ Քաղշին կոմիտեի և կադաստրի կոմիտեի կողմից աշխատանքներ են տարվել։ 1-2 հանդիպում եղավ կառավարության շենքում և չգիտեմ ինչու դադարեցվեց»,- SHANTNEWS-ին ասել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը։
Համաձայն մարզպետարանի տվյալների՝ չբնակեցված տնակներում 12 հազար մարդ է հաշվառված։ Այս տնակներն ապամոնտաժելու համար օրենսդրական կարգավորում է պետք։ Օրենսդրական մեկ այլ ակտով տնակներում բնակվող ընտանիքները ժամանակավոր կացարանի տարածքում տուն կառուցելու իրավունք են ստացել։ Այս տարվա ընթացքում 58 տնակ է ապամոնտաժվել։ Այն ընտանիքների ժամանակավոր կացարաններն են, որոնց բնակիչները նախորդ տարիներին պետական ծրագրով բնակարաններ են ստացել և հիմա են տնակն ապամոնտաժել, և նրանք են, ովքեր բնակարանատեր են դարձել բարեգործական ծրագրերի շնորհիվ։ 2015 թվականից մինչ օրս բարեգործական ծրագրերով 30 բնակարան է Գյումրիում հատկացրել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը։ Այժմ հիմնադրամը գործող ծրագիր չունի։
«Ներկա պահին գործող ծրագիր չունենք։ Ամեն ինչ կախված է գալիք ՏԻՄ իշխանությունից՝ համայնքի ղեկավարից ու ավագանուց։ Հիմնադրամը ստեղծվել է ավագանու որոշումով, և հիմա նրանք պետք է որոշեն՝ կշարունակի՞ հիմնադրամը գործել այս ֆորմատով, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը ավագանու ձևավորումից հետո կստանանք»,- ասել է Գևորգ Գրիգորյանը։
Հիմնադրամի աշխատանքների շարունակականությունը հարցականի տակ է։ Ֆինանսավորում չունեն, բնակապահովմանն ուղղված ծրագրեր՝ ևս։ Նույն հիմնադրամը Գյումրիում էլի բարեգործական միջոցներով բնակարանաշինական ծրագիր էր ներկայացրել, խոսքը 50 սոցիալական բնակարաններ կառուցելու մասին էր։ Նախորդ գումարման ավագանին ծրագիրը հաստատել է, հողհատկացմանն անդրադառնալ չի հասցրել։ Այս հարցը նույնպես նոր ավագանին է քննարկելու։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...