15:48 26.10.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 21-ին Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկեցին Բաղրամյան գյուղի 25-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա եղբոր ու երկու ընկերների հետ 2019-ից 2021 թվականը հանրապետության տարբեր մարզերում մեկ տասնյակից ավելի գողություն ու գողության փորձեր է արել։ Մասնավորապես, 2019 թվականի դեկտեմբերին գողություն է արել Ագարակ գյուղի երեք վաճառակետերից: Օրեր անց Ուշի գյուղի ավտոմեքենաների խոտանման կետից հափշտակել էին գազաբալոն։ Օհանավան գյուղի ավտոտեխսպասարկման կետից էին փորձել գողություն անել, բայց ձայնազդանշանային համակարգը միացել էր, փախել էին։ 2020 թվականի նոյեմբերին Արշալույս գյուղի մի վագոն-տնակից արհեստագործական ու գյուղատնտեսական գործիքներ էին գողացել։ 2021 թվականի գարնանը Վանաձորում «ՎԱԶ-21015» մակնիշի մեքենա էին գողացել և վաճառել Դարակերտ գյուղում։ Շենգավիթ համայնքի արագ սննդի մի կետից փող էին գողացել, նույն համայնքի հեռուստացույցների նորոգման կետից՝ 9 հեռուստացույց։
Փորձել էին գողություն անել Երևանի Արին-Բերդի փողոցի ավտոլվացման կետից, բայց դրամարկղերում փող չէր եղել։ Չէր հաջողվել նաև Գյումրիի կահույքի վերանորոգման կետից գողություն անել. դարձյալ գործել էր ձայնազդանշանային համակարգը։
Վերջին հանցադրվագը Օհանավանում էր։ Հոկտեմբերի 17-ին անասնագոմից երկու ցուլ ու երկու ոչխար էին գողացել և վաճառել մայրաքաղաքում։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։
`
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...