19:16 27.10.2021
Շիրակի մարզում գազսպառողների թիվն հասել է 57 հազար 906-ի՝ նախորդ տարվա համեմատ մոտ 1000-ով ավելացել է։ Նոր բաժանորդներն ավելանում են՝ իրենց հետ բերելով նոր խնդիրներ։ Գյումրիի տասնյակ թաղամասերում 24 ժամից ավելի գազանջատումները նաև նոր բաժանորդների մատակարարման ցանցին միացնելու պատճառով է: Վերջին շաբաթներին մարզում հաճախակիացել են գազանջատումները, որոնք երբեմն ձգվում են 1 օրից ավելի։ Զուգահեռ, գազամատակարարը ձմռան նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում։ Գազամատակարարման հին ու մաշված ցանցում նորացումներ է կատարում, անցկացնում են նոր խողովակաշարեր։
«Դեռ խորհրդային տարիներից մենք ժառանգել ենք մայրուղային գազատարներ, որոնք մեծ տրամաչափի են, որոշները մաշված են ու մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, նոր խողովակաշարեր են կառուցվում։ Բացի դրանից, նոր սպառողներ ավելացնելու համար գազատարի ներմիացումների համար անջատումներ են կատարվում, ունենում ենք նաև ֆորսմաժորային իրավիճակներ, երբ ստիպված ենք անջատումներ կատարել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Շիրակ» ԳԳՄ տնօրենի ԺՊ Արտակ Գալստյանը։
Պլանային գազանջատումները Գյումրիում ավարտված չեն, թաղամասերով գազամատակարարման դադարեցումներն այս ընթացքում տևողության առումով ընկերությունը կհասցնի նվազագույնի՝ հաշվի առնելով նաև եղանակային պայմանները։ Սրան զուգահեռ, ներտնային ծառայությունն է ակտիվացել։ Շատ բնակարաններում արդեն գործի են դրվել ջեռուցման գազասարքերը, որոնցում պրոֆիլակտիկ ստուգումները պարտադիր են։
Երկու տասնյակից ավելի հսկիչ-փականագործներ ամեն օր են ստուգումներ կատարում, յուրաքանչյուրի սպասարկման տակ է 1500 և ավելի բաժանորդ: Ու էլի բոլոր տարիների նման փականագործների մուտքը բնակարաններ ոչ բոլորի համար է սպասված, իսկ երբեմն էլ բաժանորդն ու փականագործը նույն խնդիրների առջև են կանգնում, բնակիչը ջեռուցման իր մեթոդներն է կիրառում, իսկ ծառայությունը անվտանգության կանոններն է հիշեցնում: Ամենաշատ խախտումը, որը հանդիպում է տներում, ազդանշանային սարքի անջատված լինելն է։
«Մենք հորդորում ենք շուրջօրյա միացված պահեն սարքը, դա իրենց շուրջօրյա պահապանն է, եթե արտահոսք լինի, շմոլ գազ լցվի, ազդանշանն անմիջապես կաշխատի, որպեսզի չհասնի այն մակարդակին, որ տեղի ունենա պայթյուն կամ թունավորման դեպք։ Ինքնաշեն վառարաններ տեղադրելն արգելվում է, նաև պետք է բնակիչները գազասարքի որևէ փոփոխություն, տեղափոխություն կատարելու դեպքում անպայման մեր մասնագետներին տեղեկացնեն, որ մենք տանք համապատասխան եզրակացությունը»,- ասել է «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ Շիրակի գազամատակարարման համակարգերի տեխսպասարկման ծառայության Գյումրիի տեղամասի պետ Աղաբեկ Ծատուրյանը։
Ջեռուցման սեզոնին խիստ վտանգ են ներկայացնում խցանված օդատարները: Ի վերջո, ջեռուցման կաթսաների անվտանգ աշխատանքը կախված է մաքուր օդատար համակարգերից, ներտնային ծառայության ստուգայցերի առաջին գործը հենց դրանց պարտադիր ստուգումներով են սկսում:
Ներտնային ծառայության մասնագետների ստուգումների արդյունքներով մեկ տարվա ընթացքում 27 262 խախտում է հայտնաբերվել, դրանք հիմնականում ինքնաշեն վառարանների օգտագործմանը, ազդանշանային անջատված սարքերին են վերաբերում, թեև այլ տեսակի խախտումներ ևս արձանագրում են, բայց քիչ են լինում դեպքերը, երբ գործը հասնում է բնակչի բնակարանի գազազրկմանը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...