19:02 27.10.2021
Գյումրիում անցկացվում է դպրոցականների շախմատի 15–րդ օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլը։ Ամբողջ տարվա ընթացքում 10 հազար դպրոցականներ մասնակցել են օլիմպիադայի դպրոցական, համայնքային, մարզային փուլերին, և այժմ լավագույն արդյունքներ ցուցաբերած 16 դպրոցներ մասնակցում են եզրափակիչ փուլին։ Պայքարը թիմային է, յուրաքանչյուր դպրոցի թիմում 4 պատանի շախմատիստներ են ընդգրկված։ Ընդհանուր հաշվով, եզրափակիչ փուլին մասնակցում է 10-14 տարեկան 64 շախմատիստ։ Օլիմպիադան անցկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ շախմատի ակադեմիայի և ՀԲԸՄ-ի հետ համատեղ։
«Շիրակի մարզից հաղթել են Ֆոտոն վարժարանն ու Ախուրյանի թիվ 1 դպրոցը, Լոռու մարզից՝ Ստեփանավանի և Սպիտակի դպրոցները։ Այս օլիմպիադայում Արցախը ներկայացնում է Հաթերքի դպրոցը։ Նույնիսկ Ստեփանակերտին է հաղթել ու այսօր այստեղ է։ Բոլոր երեխաները մասնագիտացված շախմատի դպրոցի սաներ են, և դա բնական է։ Մենք ունենք խաղացողներ, որոնք Հայաստանի չեմպիոն են, աշխարհի և Եվրոպայի առաջնության մասնակիցներ։ Նրանց հետ մեծ հույսեր ենք կապում»,- SHANTNEWS-ին ասել է օլիմպիադայի գլխավոր մրցավար Վահագն Խաչատրյանը։
Խաղի ընթացքում լարվածությունը մեծ է, յուրաքանչյուր պատանի շախմատիստ գիտակցում է, որ իր հաղթանակն ու պարտությունը միայն իրենը չեն, այլ ամբողջ թիմինն են։ Յուրաքանչյուր թիմում 3 տղա և մեկ աղջիկ է ընդգրկված։ Ամեն մեկի հաղթանակը թիմին միավոր է բերում, այսինքն՝ թիմային հաղթանակը ձևավորվում է մասնակիցների վաստակած միավորների հանրագումարում։
Օլիմպիադայի լավագույն մասնակիցների շարքում նաև Բենիկ Ագասարովն է։ Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոնն է։ Անկեղծանում է՝ չեմպիոնի տիտղոսն ավելի շատ մրցակիցների վրա է ազդում։
«Ես Հայաստանի չեմպիոն եմ, բայց այստեղ էլ ինձ հավասար մրցակիցներ տեսնում եմ։ Թեև երբեմն մրցակիցներս ինձանից վախենում են։ Երկու պարտիաներից մեկն ավարտեցի 12 րոպեում, իսկ մյուսը՝ ընդամենը 4 րոպեում»,- SHANTNEWS-ին ասել է օլիմպիադայի մասնակից Բենիկ Ագասարովը։
Մարզիչները պրոֆեսիոնալ շախմատիստներ համարում են այն պատանիներին, որոնք շախմատային առաջին կարգ ունեն։ Վերջին մեկ տարում նրանք շախմատային մրցաշարերի գրեթե չեն մասնակցել։ Պատճառը համավարակն էր։
Ուսուցիչ ու մարզիչ մայրիկը, իր երկու զավակների ու բարեկամների հետ դպրոցականների շախմատի օլիմպիադայում Արցախն են ներկայացնում։ Արցախում դպրոցական փուլի արդյունքներով լավագույնն է ճանաչվել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի դպրոցը։ Մոտ մեկ տարի Հաթերքի պատանի շախմատիստները գրեթե չեն մարզվել։ Պատերազմի հետևանքով գյուղը լքել էին։ Շախմատին հատկացված ժամանակի կորուստը հիմա օլիմպիադայի արդյունքների վրա է ազդում։
«Պատերազմի օրերին չէինք կարողանում մարզվել։ Տեղափոխվեցինք Երևան, բավական երկար ժամանակ չմարզվեցինք։ Ե՛վ ժամանակի կորուստն էր, և՛ ուժեղ մրցակիցներս են պատճառը, որ այսօր երկու խաղերում պարտություն կրեցի։ Բայց հոգեբանորեն պետք է տրամադրվեմ, որ հաջորդ խաղերում հաղթանակներ ունենամ»,- նշել է օլիմպիադայում Հաթերքի դպրոցի թիմի անդամ Արեն Մաթևոսյանը։
Պատանի շախմատիստներն այսօր 6 պարտիա են անցկացրել։ Եվս 9 պարտիա հոկտեմբերի 28-ին և 29-ին են անցկացնելու։ Հաղթողների եռյակը կորոշվի բոլոր 15 պարտիաների ընթացքում վաստակած միավորների հանրագումարում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...