16:27 27.10.2021
2021թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, նկատելով BMW մակնիշի, առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենա, օրենքով սահմանված կարգով փորձել են կանգնեցնել այն, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը, ով Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ է, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, տևական ժամանակ չի ենթարկվել ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և դիմել է փախուստի՝ այդ ընթացքում վնասելով ճանապարհին կայանված թվով 7 ավտոմեքենա, բախվել է իրեն հետապնդող պարեկային ծառայության ավտոմեքենային և կանգ առել: Անչափահասը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և ձերբակալվել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պատանին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում՝ միաժամանակ չունենալով վարորդական իրավունք: Նախնական տվյալներով՝ ավտոմեքենաների սեփականատերերին պատճառված վնասը կազմում է շուրջ 5մլն ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն կատարելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը դիտավորությամբ վնասելու համար, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...