19:30 28.10.2021
Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր շենքում այս տարի կկատարվեն 500 մլն դրամի շինաշխատանքներ։ Կառավարությունը շուրջ 5 մլրդ դրամ է հատկացրել նոր մարզադպրոց կառուցելու համար։ Այն հավակնում է մարզական մեծ համալիր դառնալ, իսկ կառուցումը ավարտվելու է 3 տարում։ Շինաշխատանքներն ու ֆինանսավորումը փուլային են, այս տարվա չափաբաժնով՝ 500 մլն դրամով, շինարարը մայիսից է սկսել հողային և հիմնային աշխատանքները։
Նոր մարզադպրոցը 9 հեկտար տարածք է զբաղեցնելու։ Շինարարն ամբողջ տարածքը տեղամասերի է բաժանել։ Մի հատվածում հողային աշխատանքներ են, մյուսում՝ ամրանավորում ու բետոնապատում։ Ամենամեծ ծավալի աշխատանքները կատարվել են տարածքի կենտրոնում, որն, ըստ նախագծի, մարզադպրոցի ամենակարևոր հատվածն է լինելու՝ մարզադահլիճը, որտեղ անցկացվելու են ըմբշամարտի մրցումները։
Նախագծում մարզական համալիրի բոլոր կառույցներն են նշված՝ տեղանքով, չափերով, անհրաժեշտ ֆինանսավորմամբ։ Ամբողջ համալիրի շինարարությունը գնահատվել է 5 մլրդ 600 մլն դրամ, իսկ շինմրցույթի արդյունքում վերջնական արժեք սահմանվել է 4 մլրդ 800մլն դրամ։ Ֆինանսավորման այս չափը ենթակա է փոփոխության։ Մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը դիմել է նախագծային փոփոխություններ կատարելու համար, որը պահանջում է նաև ֆինանսավորման փոփոխություն։ Նախագծային փոփոխությունը վերաբերում է շենքի նկուղային հատվածին։ Ալեքսանյանն առաջարկել է դրանք կառուցել, որոնք հետագայում հնարավոր կլինի տարբեր նպատակներով օգտագործել։
«Նախագծով նկուղներ նախատեսված չեն։ Ես առաջարկել եմ՝ 30 մետրը 18 մետրի վրա հսկայական տարածք է, այդ հատվածում նկուղային տարածք ունենալ, որը հետագայում որպես պահեստային մաս կօգտագործվի նաև հրաձգության համար։ Արդեն խոսել եմ մասնագետների հետ։ Ճարտարապետի ու շինարարի հետ կարողացանք համաձայնեցնել, նաև քաղշին կոմիտեի հետ ենք համաձայնեցրել։ Հիմա աշխատանքներ են ընթանում այդ ուղղությամբ․․․ Գումարային փոփոխություններ տեղի կունենան»,- SHANTNEWS-ին ասել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը։
Տարածքի մեկ այլ հատվածում էլ չնախատեսված աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել, որի լուծումը ջրամատակարար ընկերությունն է տալու։ Մոտ մեկ ամիս առաջ է շինարարը ներկայացրել, որ տարածքով անցնում է Գյումրիին խմելու ջուր մատակարարող խողովակաշարը։ Դեռ սպասում են ջրամատակարար ընկերության տեխնիկական լուծումներին, համաձայն որի, պետք է խողովակը տեղափոխվի։
«Ջրագիծն անցնում է շինություններից մեկի միջով, այսինքն՝ տվյալ հատվածում շինություն է կառուցվելու։ Ամբողջ Գյումրիի կենտրոնական ջրամատակարարման խողովակներն են, որոնք տեղափոխելը բարդ է։ Տեղափոխության ժամանակ ամբողջ քաղաքը պետք է ջրազրկվի։ Այդ ամենի համար տեխնիկական լուծումները պետք է ներկայացնի «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան»,- SHANTNEWS-ին ասել է շինաշխատանքների ղեկավար Մյասնիկ Մանուկյանը։
Առայժմ շինարարը գործն անում է խողովակները շրջանցելով։ Շրջանցում են նաև տարածքում գտնվող տնակը։ Ժամանակավոր մեկ կացարան տեղափոխվել է տարածքից, ևս մեկ տնակի տեղափոխությանը անդրադառնալու են, երբ տարածքի ցանկապատումը սկսեն։ Չբնակեցված տնակը ցանկապատի համար հատկացված գոտում է գտնվում։
Ընդհանուր առմամբ, այս տարի շինարարը հատկացված գումարի մեկ տասներորդ մասի չափով է աշխատանք կատարելու։ Այդքան է ամբողջ ֆինանսավորումից այս տարվա համար հատկացվածը։
« Այս տարվա ծավալն ընդհանուր նախատեսված է 500 մլն դրամի չափով։ Այդ գումարով կատարվելու են հիմքերի կառուցման, հողային հեռացման նաև ջրահեռացման աշխատանքներ»,- ասել է Մյասնիկ Մանուկյանը։
Այսինքն՝ աշխատանքների նախանշված ծավալ չկա, կատարելու են այնքան աշխատանք, ինչքանը կտեղավորվի 500 մլն դրամի շրջանակներում։ Աշխատելու են այնքան, ինչքան գումարը հերիքեց, ու եղանակները թույլ տվեցին։ Շինարարությունը կկոնսերվացնեն ձմռանը։ Նոր մարզադպրոցն իր ենթակառուցվածքներով թույլ կտա Գյումրիում ըմբշամարտի, ծանրամարտի ու բռնցքամարտի եվրոպայի և աշխարհի առաջնություններ անցկացնել։ Այս ամենը ապագայի ծրագրեր են, մարզադպրոցի կառուցման վերջնաժամկետ սահմանված է 2024-ի ավարտը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...